Որոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացում Պատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. Պետրոսյան Հակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենար Արցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա Մկրտչյան Հեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներ Դավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթեր Դուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյան Ո՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբար Նիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր Հայրիկյան Առաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուր

Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։

 

Միայն խեղված իրականության մեջ ապրող երկրում է հնարավոր սեփական ժողովրդի գլխին 50 րոպեանոց պանտոմիմա խաղարկել «խաղաղության համաձայնագրի մասին»՝ առանց այդ փաստաթուղթը հրապարակելու։

 

Սա քաղաքական աբսուրդի ժանրի հերթական ֆեյերիան էր՝ ճամարտակել հանրության առջև մի թեմայի շուրջ, որի կապակցությամբ զավեշտալի կռուտիտներով հրաժարվում ես նույն հանրությանը ներկայացնել համապատասխան նյութերը։

 

Ջուրը գցելով մինչ այս պահը հնչած՝ ՔՊ-ական քարոզիչների նախորդ «աշխատանքը», թե իբր հանրությունն արդեն տեղյակ է փաստաթղթից՝ Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար։

Միակ լապշան, որ նախատեսված էր հենց հայ ժողովրդի թաց խմորից առանց այդ էլ՝ ծանրացած ականջների համար, դա բրենդային աներեսությամբ կրկնվող մանտրան էր, որ «մենք ոչինչ էլ չենք զիջել»։

Այս ինքնամոռաց դերվիշական պտույտի մեջ, սակայն, Փաշինյանը չէր մոռանում կրկնել, որ զիջումների մասին խոսույթը «դրսից ներմուծված» նառատիվ է։

 

Ո՞ր դրսից, Նիկոլ։ Ասեմ, եթե մոռացել ես. քո արևմտյան շախ տվողներին։ Հայաստանի զիջումների մասին պաշտոնապես բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, Եվրապառլամենտի մի խումբ առաջատար պատգամավորներ և, գիտե՞ս՝ ո՞վ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր երևանյան ասուլիսին (բառացի. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side- Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված խնդիրները):

 

Բայց դու շարունակիր ապուշացնել ժողովրդին «գլխացավի դեպքում կտրում ենք գլուխը և դառնում աննախադեպ առողջ» զառանցանքով։

 

«Միակողմանի պարտավորություններ տեքստում չկան»,- շարունակում է իր պորտապարը Փաշինյանը, ում ճանաչելով՝ կարող ենք վստահ լինել, որ, օրինակ, կողմերից մեկը պարտավորվում է տարեկան 100 զոհ մատուցել «խաղաղության» մեհյանին, իսկ մյուսը՝ պարտավորվում է չպահանջել դրանից ավելին։ Սրանից ցայտուն «երկկողմ պարտավորությո՞ւն»: Սակայն Փաշինյանը չի հանգստանում, և պսևդոինտելեկտուալ տարերքի մեջ ժայթքում է մի նոր «գոհարով»։ Պարզվում է, որ «միջպետական հայցերը միջազգային ատյաններին խաղաղության հաստատման համար են»։ WTF,- կասեր իրեն հարգող ցանկացած «ֆիրմա» քաղ. գործիչ, о*ренеть,- կարձագանքեին իրեն եվրասիական տարածքից։

 

Փաստորեն ամբողջ աշխարհը, մոլորված և տգետ, մինչ այսօր դիմում էր միջազգային դատարաններ արդարության վերականգնման և լեգիտիմ պատժի համար, այնինչ ժամանակակից աշխարհի պայծառճակատ Նիկոլ Իբն Խատտաբը գտել է միջազգային իրավունքի իրական իմաստը։

 

Տխմարությունների շարանն այս անգամ ևս չշրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեման։ Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հետ այդ հարցի շաղկապումը հակասում է հենց այդ խմբի մանդատին, որ տրվել է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ այդ հակամարտությունը, ինչպես ապացուցեց, օրինակ, նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջին բանաձևը, լուծված չէ։

 

Արցախյան բանակցությունների իրական բովանդակության և իմաստի մասին նրա հիմարություններին նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, առավելևս՝ երբ նա դեռ չի հրապարակել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից իրեն արված առաջարկությունն ամբողջությամբ։

Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պատմական մինիմումի հասցրած, տարածքային ամբողջականության պահպանման համար մատը մատին չտվող, պետականությունը հանուն սեփական իշխանության Անկարայում և Բաքվում գրավ դնելու պատրաստ գործչի արտանետումներն «աննախադեպ ինքնիշխան և ազատ» լինելու մասին ծաղր են հայ ժողովրդի երեսին, լորձոտ և դեղնադարչնագույն ծաղր։

 

Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։

 

Գիտեմ, որ ոմանք կասեն, թե իր ստորությունն ու անբարոյականությունը պարզ են, բայց խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլը շարունակում է իր կռիվը հայ հասարակության միտքը պղտորելու և միամիտների սրտերը գրավելու ուղղությամբ, մանավանդ՝ նվազագույն վարկանիշի պարագայում։ Ուստի վստահ եմ, որ ոչ մի կեղծիք, որքան էլ այն բացահայտ լինի, չպիտի մնա անպատասխան։

 

Վերջիվերջո, Հայաստանին ոչ թե խոսացող, այլ մտածող գլուխ, ոչ թե վերբալ սուտը քողարկող, այլ աշխատող ձեռքեր են պետք։

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

22.03.2025

 






Որոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. ՊետրոսյանՀակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենարԱրցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա ՄկրտչյանՀեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներԴավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթերԴուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ ԳալստյանՈ՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբարՆիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր ՀայրիկյանԱռաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուրԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլԶատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերըԱռաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. ՄխիթարյանՍրանք պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. Արշակ սրբազանՔրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. ԴանիելյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.amՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդըՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՌուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ըԱրցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում, Սուրբ Զատիկի պատարագին ընդառաջ. տեսանյութՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու ՓարիզինԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱԵրուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ կրակի ամենամյա վայրէջքը (Տեսանյութ)Վարազդատ Մինասյանը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետՈւկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WPՄենք ունենք ինֆորմացիա․ Վարդան Ղուկասյանը իր դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին է խոսելՖՈՏՈՆԵՐ. Ավտովթարի հետևանքով 6 հոգի հիվանդանոցում են. 4 հոգին` երեխաներ ենԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանըԱյսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՎԻԴԵՈ. Գրկախառնություն ու կիրք. ինչ շոկային տեսանյութ է հրապարակել Անի Երանյանը Մովսես Երեմյանի հետԲայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի. Հրանտ Բագրատյան20 տարի է` հասկանալի պատճառներով չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը. ԱջապահյանՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը շնորհավորեց Վարդան ՂուկասյանինԻնչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ)ՎԻԴԵՈ. «Ժուչոկներով, բանով մեզ նայում են. տղաներ բարև ձեզ». Վարդան Ղուկասյանը բարևեց ժուչոկներով նայողներինԿուրսկում ուկրաինական վերահսկողության տակ մնաց միայն մեկ գյուղ, որտեղ ռուսները հարձակվում են (Քարտեզ)Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն ԱլեքսանյանինԷդ ի՞նչ hարձակnւմ էր վրես, Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել. Վարդան ՂուկասյանԸնտրեք ձուն և իմացեք, թե ճակատագիրը ինչ նվեր է պատրաստել ձեզ համարՏիգրան Ավինյանի հոր անունո՞վ են սակուրայի տնկիները ներկրվել Հայաստան. քաղաքապետը չցանկացավ մեկնաբանել2025 թվականի ապրիլի վերջին երջանկությունն ու բախտը կմտնեն կենդանակերպի 2 նշանների կյանքՎարդան Ղուկասյանի երդման արարողությանը ներկա են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներըԻ՞նչ ծաղիկներ են խորհրդանշական լինելու Զատիկի սեղանինՄանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասինՄենք ջրի սղություն ունեցող երկիր ենք. ԷրդողանՈՒՂԻՂ. Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top