Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումը Մտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ) Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե Պուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբ Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Մասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագին Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ Օրվա խորհուրդ․ ապրիլի 20

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարություն

Ներքաղաքական
Այսօր ծովակալ Իսակովի արձանի մոտ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հարեւանությամբ, տեղի ունեցավ ինքնաբուխ բողոքի ակցիա, որին մասնակցում էին մի շարք քաղաքագետներ, փորձագետներ, մշակութային գործիչներ՝ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի գլխավորությամբ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ներկայացուցիչները՝ շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանի գլխավորությամբ, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ հիմնադիր Վահագն Չախալյանի հետ միասին, ինչպես նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակության ներկայացուցիչները՝ գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ: 
 
Ելույթներով հանդես եկան Հայկ Նահապետյանը, Ալլա Հակոբյանը, ինչպես նաեւ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Կոմկուսի գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանը: Հավաքի վերջում ներկաները հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ տեղեկացրեցին, որ մեկնարկում են ստորագրահավաք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով:
 
«2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի հարակից տարածքում ցուցարար քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում, որի հետևանքով շուրջ 100 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ ներառյալ՝ լրագրողներ և օպերատորներ:
 
Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել է առնվազն 20 «Զարյա» (Заря) տեսակի լուսաձայնային ձեռքի նռնակներ, որոնց կիրառումը թույլատրելի միայն զինված հանցագործների նկատմամբ, այն էլ միայն բաց տեղանքում։ Մինչդեռ ոստիկանները փաստացի դրանք նետել են ցուցարարների վրա եւ նույնիսկ` արդեն նահանջող, փախչող, կամ վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների ուղղությամբ:
 
Արձանագրվել են դեպքեր, երբ կիրառված նռնակից արդեն իսկ վիրավոր ու գետին ընկած քաղաքացիների եւ այդ վիրավորներին օգնության հասած անձանց նկատմամբ դարձյալ կիրառվել է լուսաձայնային նռնակ:
 
Փաստենք նաեւ, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ են նետել նաեւ լրագրողների եւ օպերատորների խմբի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել 10 լրագրող եւ օպերատոր:
 
Առկա է տեսագրություն, որը փաստում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, եւ երբ նա կռացել ու վերցրել է այն, նռնակը պայթել է վերջինս ձեռքի մեջ: Պայթյունից ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել է, ինչի հետեանքով անձը կորցրել էր երեք մատ:
 
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի թիվ 90-Ն հրամանի, լուսաձայնային նռնակների կիրառումը նախատեսում է դրանց օգտագործումը մարդկանցից նվազագույն 2,5 մետր հեռավորություն վրա`մարմնական վնասվածքները կանխելու նպատակով:
 
Ուստի, նշենք` ցուցարարների նման խտության պարագայում, որպես հատուկ միջոց, ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը, ի սկզբանե լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության եւ կյանքի համար: Եվ այդուհանդերձ, նշված վայրում եղել է ընդամենը մեկ շտապօգնության հաշվարկ։
 
Տեսագրությամբ արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրել, որ նռնակների կիրառումը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղիղ հրամանով։
 
Թեպետ ոստիկանության սպառազինության զինապահեստում առկա են նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, այն է` փշալար, ջրցան մեքենա, այնուամենայնիվ կիրառվել է առավել վտանգավոր միջոցը։
 
Ըստ գործող օրենքի, մինչ հատուկ միջոցների կիրառումը, պետք է լինի ցուցարարների պատշաճ զգուշացում, սակայն դա չի արվել, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է։ Արձանագրվել են դեպքեր, ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու մասին: Բռնություն եւ ահաբեկիչ խոսք տեղի է ունեցել նաեւ ոստիկանական մեքենաների մեջ, ընդ որում, դիմադրություն ցույց չտված քաղաքացիների նկատմամբ: Նշված դրվագներում առանձին ոստիկաններ զանց են առել իրենց օրինական լիազորությունների սահմանները:
 
Տեսագրությունները փաստում են, որ նռնակների կիրառման ընթացքում «կարմիր բերետավորները» շարունակել են ծեծել ցուցարարների։ Նրանցից մեկին ծեծելով տեղափոխել են ոստիկանական շարքերի խորքը, որի ընթացքում այլ ոստիկաններ ևս հարվածներ են նրան հասցրել, այդ թվում՝ մահակով։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները մազերից քաշել և ծեծել պատառոտված հագուստով ցուցարարին։
 
Ի սկզբանե խաղաղ հավաքի հարեւանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր: Հիշեցնենք, ոստիկանության մասին օրենքի համաձայն, նաեւ ոստիկանական զորքերի մասին նախատեսված օրենքով, խաղաղ հավաքի հարեւանությամբ ոստիկանական զորքերի ներկայությունը արգելվում է։ Ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժերը եւ ԱԱԾ-ն սեփական ուժերով ի վիճակի չեն կանխել եւ դադարեցնել այդ զանգվածային անկարգությունները:
 
Փաշինյան Նիկոլը այդ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, հանդարտության եւ ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի է լարել իրավիճակը` հրահրելով բռնությունների գործադրում խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների հանդեպ եւ ապօրինի գործողություններ՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։
 
Նիկոլ Փաշինյանը` բախումներից կարճ ժամանակ անց, գնահատականներ է տվել տեղի ունեցածի վերաբերյալ՝ որակավորելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ եւ պրոֆեսիոնալ: Այսպիսի կանխակալ դիրքորոշումն ակնհայտորեն կաշկանդել է վերոհիշյալ դեպքերի եւ իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ եւ մանրակրկիտ քննությանը:
 
Ոստիկանությունը չի ձեռնարկել քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար նախատեսված բոլոր պատշաճ քայլերը, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը եւ լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետեւանքով հարյուրավոր անձանց հիմնարար իրավունքներ խախտվել են:
 
Առ այսօր պատկան կառույցների կողմից չեն անցկացվել թափանցիկ ծառայողական քննություն՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
 
Քննության պետք է առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:
 
Չի նախաձեռնվել քրեական վարույթ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
 
Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, դեպքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չեն արտահայտել տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
 
Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում հաստատելով ոստիկանապետություն։
 
Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը դարձրել է մասնակից իր բռնությանն ու հակաօրինական գործունեությանը: Ոստիկանությունն ու ոստիկանության առանձին ստորաբաժանումներ նույնպես դարձել են մասնակից այդ հակաօրինական գործունեությանը: Նիկոլ Փաշինյանը իր հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել նաեւ Քննչական կոմիտեն` ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով։
 
Հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է երկու քրեական վարույթ․ մեկը՝ քաղաքացիների կողմից ենթադրյալ զանգվածային անկարգությունների փաստով, իսկ մյուսը՝ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնական լիազորությունների ենթադրյալ վերազանցման փաստով։ Առաջին գործը քննվել է ավելի քան 100 քննիչներից կազմված քննչական խմբի կողմից, կատարվել են ձերբակալումներ եւ շուրջ երեք ամիս հետո գործը փոխանցվել է դատարան, 16 անձանց առաջադրելով մեղադրանք՝ մեկը զանգվածային անկարգության մեղադրանքով, մնացածները՝ խուլիգանության։ Ներկայումս դատաքննությունը շարունակվում է։ Մինչդեռ ոստիկանությա'ն գործողությունների մասով նախաքննությունն ընթանում է դանդաղ՝ նախաքննական գաղտնիքի խստագույն ռեժիմով: Մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
 
Ուստի, բնական է, որ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
 
Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը իր տարածած հաղորդագրության մեջ ոստիկանության գործողությունները, այն է` ոչ համաչափ եւ ոչ իրավաչափ գործողություններ, բռնություններ եւ խոշտանգումներ իրականացրած ՀՀ ոստիկանության եւ ոստիկանական զորքերի զինծառայողների կողմից կատարած արարքները որակում է որպես իրավաչափ եւ խրախուսում է այն: Միաժամանակ, հունիսի 12-ին Երեւանում, Ազգային Ժողովի հարակից տարածքում, սահմանադրությամբ արտոնված ցույց անցկացնելու իրավունքը իրականացնող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսեւորումներից:
 
ԱՄՆ ժողովրդին և պետությանը ներկայացնող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նման արարքով վարկաբեկում է ԱՄՆ 47-րդ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող իրապես ժողովրդավար քաղաքականությունը, քանզի կիրառում է երկակի ստանդարտներ, անուղղակի խրախուսելով և պաշտպանելով ՀՀ ռեժիմի, մասնավորապես ՀՀ վարչապետի պարտականությունը կատարող Փաշինյան Նիկոլի ձեռքի գործիք հանդիսացող Ոստիկանությանը, Քննչական մարմիններին և վերջիններիս կողմից անօրինական, հակաիրավական, հակամարդկային գործողությունները։
 
Հավաքի մասնակիցները ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին դիտում են որպես անցանկալի անձ և հետամուտ են լինելու, որպեսզի վերջինս օր առաջ լքի Հայաստանի Հանրապետությունը։
 
Հավաքի մասնակիցները այսօրվանից Հայաստանի ամբողջ տարածքում սկսում են կազմակերպել ստորագրահավաք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին persona non grata ճանաչելու նպատակով և լիահույս են , որ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նոր վարչակազմի կողմից արդարացի, իրապես ժողովրդավար և քրիստոնեական արժեքների հենքի վրա իրականացվող քաղաքականությունը իր դրական արտացոլումը կգտնի նաև Հայաստանում», - ասված է հայտարարության մեջ։





Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBCԹալինը սիրով ու ջերմությամբ ընդունեց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանըՈրոնք են ֆաշիզմի դեմ պայքարում հայորդիների գրանցած հաղթանակները. Գասպարյանը փակագծեր է բացումՊատմությունը ոչ միայն առարկա է անցյալի մասին, այլ ապագայի ձեւավորման գործիք է. ՊետրոսյանՀակաֆաշիստական պայքարը չէր լինի այդքան արդյունավետ, եթե եկեղեցին հսկայակական ներդրում չունենարԱրցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպանությունից. Աննա ՄկրտչյանՀեթում առաջին արքայի կերակրացանկից մինչեւ ՀՀ 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներԴավիթ Մկրտչյանը` Գռզոյի պահվածքի մասին և ոչ միայն. Ուղիղ եթերԴուք ընդամենն իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ ԳալստյանՈ՞ւր էր թե անդունդի եզրին լինեինք, անդունդի հատակում ենք. Դավիթ Գասպարյանը՝ սահյանաբարՆիկոլին կողմնակից մնացել են քաղաքական հարճերը. Պարույր ՀայրիկյանԱռաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուրԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլԶատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերըԱռաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. ՄխիթարյանՍրանք պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. Արշակ սրբազանՔրիստոսի հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ եւ կա հաղթանակ. ԴանիելյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.amՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդըՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՌուսաստանը միակողմանի դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները մինչեւ ապրիլի 22-ը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top