ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ։
Սպորտ
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մարտի 24֊26֊ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական դարձած հուշամրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշներ։ Մրցումների սկիզբը յուրաքանչյուր օր ժամը 11։00֊ին, մրցումների պաշտոնական բացումը և առաջին օրվա եզրափակիչները կկայանան մարտի 25֊ին, ժամը 17։00֊ին, մարտի 26֊ին եզրափակիչները 13։00֊ին։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ