Թուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ)
ՄիջազգայինՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի կողմից ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Սիլիվրի թաղամասի բանտ, հայտնում է թուրքական T24 թերթը։
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը դատարանի որոշումն անվանել է «արտադատական մահապատիժ»։ X սոցիալական ցանցում նա քաղաքացիներին կոչ է արել «պայքարել իրենց իրավունքների համար» և դուրս գալ բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն իրեն։
«Սա այն օրն է, երբ մենք պետք է պատասխանատվություն կրենք ազգի կամքը գողացողների համար և մասնակցենք իրավունքների համար պայքարին»,- եզրափակեց նա։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ընդգծել է, որ Իմամօղլուի վերաբերյալ դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառներ չունի, և որ բոլոր իրավական նորմերը պահպանվում են։
Եվ ահա այս ֆոնին բավականին ուժագրավ արտաքին մեսիջներ են գալիս:
Էքրեմ Իմամօղլուի կալանավորման օրերին Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց և Իսրայելի հետ բարեկամ Սթիվ Ուիտկոֆն ասել է, որ ինքը «հիանալի հանդիպում» է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և որ «լավ նորություններ են գալիս Թուրքիայից»։
Միաժամանակ Իլոն Մասկը փակել է մի շարք թուրք ընդդիմադիր էջերն X սոցիալական ցանցում։
Բայց ահա փոխարենը տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ (Տեսանյութում)՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ինչպես գնահատել է տեղյակ աղբյուրներից մեկը` «Ոստիկանության բարեհաճ հայացքի ներքո»:
Տարօրինակ պատկեր է ստացվում: Իսրայելն ամեն կերպ դատափետրում է Էրդողանին, բայց ամեն ինչով Իսրայելին աջանցող Թրամփից դրական նոտաներ են հղվում Թուրքիայի նախագահի օգտին: Եվ հակառակը. Էրդողանի հետ ամենասերտ համագործակցություն ունեցող Լոնդոնը բացահայտ աջակցում է հակաէրդողանական ելույթներին: Իսկ ահա պաշտոնական Մոսկբան եւ Թեհրանը հանգիստ սպասում են հետագա զարգացումներին: