Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello Sport Կա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Սիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեց Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարին Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)

Այդպես էլ չհասկացա, թե ինչու է Փաշինյանը Ղարաբաղը համարում անօրինական պետություն. Բեդրոս Կիրկորովի սիրտը բաբախում էր հայերի ցավին համահունչ

Մշակութային

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑԻՆ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԻՆ

ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեւի, ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, նկարիչ-մոդելավորող Վալենտին Յուդաշկինի եւ ժողովրդական արտիստ, կինոդերասանուհի, երգչուհի Իրինա Միրոշնիչենկոյի կողքին՝ «Տրոեկուրովսկոյե» գերեզմանատանն իր վերջին հանգրվանը գտավ ՌԴ եւ Բուլղարիայի ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր, երգիչ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԸ:

ՈՎՔԵՐ ՈՒՂԵԿՑԵՑԻՆ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԻՆ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել ռուսաստանյան մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, Կիրկորովների ընտանիքի բարեկամներն ու երկրպագուները, այդ թվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ռուսաստանյան մամուլում լայնորեն շրջանառվում էր հարցը, թե արդյոք նախկին սկեսրայրին, ում հայր էր անվանում, հրաժեշտ տալու կգա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան, սակայն պրիմադոննայի համերգային ծրագրերի տնօրեն Ելենա Չուպրակովան տվել էր լակոնիկ մեկնաբանություն. «Չի գալու»: Այդուհանդերձ, նշենք, որ հոգեհանգստի մասնակիցների ուշադրությունն էր գրավել Ալլա Պուգաչովայի անունից դրված ծաղկեպսակը:

92-ամյա Բեդրոս Կիրկորովը մահացել է մարտի 18-ին, մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Հիշեցնենք, որ նա վերջին տարիներին հաճախ էր հիվանդանոցում հայտնվում՝ սրտի խնդիրներով: Որդին՝ ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ Ֆիլիպ Կրկորովը, որը մեկնել էր նկարահանումների արտասահման, գույժն իմանալով՝ շտապել էր Մոսկվա:

«Իհարկե, ցնցվեցի, բայց, ինչպես ասում են, show must go on։ Ես պրոֆեսիոնալ եմ: Դա ինձ հետապնդում է կյանքի ընթացքում: Երբ մայրս մահացավ, նրան թաղեցինք, եւ նույն օրը ես մեկնեցի Իսրայել. համերգ ունեի Երուսաղեմում։ Այդպիսին է արտիստի կյանքը։ Այս ամենը բեմից դուրս ենք թողնում, ժողովուրդը ոչ մի բանի մասին չպետք է կասկածի։ Այդպես էր նաեւ այս անգամ։ Լուրն իմանալուն պես Մոսկվայի տոմս գնեցի, չեղարկեցի բոլոր նկարահանումներն ու վերադարձա»,- հոր հոգեհանգստի ժամանակ նշել է Ֆիլիպ Կիրկորովը, որի կողքին էին իր զավակները՝ Ալլա-Վիկտորյան եւ Մարտինը:

Իսկ Հայաստանից, անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի կամ ԿԳՄՍ նախարարի մակարդակով ցավակցություններ չեղան, ոչ էլ ՌԴ-ում ՀՀ դեսպանը հարկ համարեց մասնակցել հուղարկավորության արարողությանը:

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն անդրադառնալով Բեդրոս Կիրկորովի հուղարկավորությանը՝ տեղին դիտարկում է արել. «Անհասկանալի ու մեծ սխալ էր Բեդրոս Կիրկորովի մահվան կապակցությամբ Հայաստանից որեւէ արձագանքի բացակայությունը։ Ռուսաֆոբությունն ու արժեքների խաթարումը մթագնել են մարդկանց ուղեղն ու մտածելակերպը։ Նախ Կիրկորով ավագը մշապես կապված է եղել հայ մշակույթի ու Հայաստանի հետ, աջակցել հայ երիտասարդների, հպարտացել իր հայ լինելով։ Հիմա կասեք բա որդի՞ն։ Իսկ ի՞նչ է, Հայաստանի բոլոր հայերի որդինե՞րն են հպարտ իրենց հայ լինելով։ Շրջեք Ռուսաստանի նահանգներով, Հայաստանից գնացածների գրեթե մեծամասնությունը թաքցնում է իր հայ լինելը։ Հայկական կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչին ասում են՝ մեզ պետք չի Ձեր հայերենը, եւ երեխաներին թույլ չեն տալիս գնալ հայկական դպրոց։ Աշխատանքի բերումով եղել եմ ՌԴ տասից ավելի մարզերում, փորձել հարցազրույցներ անել, որպես կանոն հրաժարվել են հայերեն խոսել։ Մի մարզում ՀՀ անկախության օրվա մեծ համերգին, ամերիկացի ինչ-որ ռաբիս հայ երգիչ էր երգելու, 1,5 հազար մարդ կար դահլիճում, սպասում էին ռաբիսի գալուն: Ոչ ոք, տառացիորեն ոչ֊ ոք չուզեց հայերեն խոսել։ Իսկ Կիրկորովների տոհմն է հայրենասեր, նրանց տոհմն է այդպիսին։ Ովքեր կասկածում են, թող կարդան Կապուտիկյանի ուղեգրությունները։ Չեմ հիշում՝ «Քարավանները դեռ քայլում են», թե «Խճանկար հոգու եւ քարտեզի գույներից» գրքում։ Կապուտիկյանը նրանց հանդիպել է Սոֆիայում՝ 1960-ականներին»:

«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ՀԱՆՁՆՎԵԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԻՋԵԼ»

Ի դեպ, «Իրավունք» թերթում բազմիցս Բեդրոս Կիրկորովը հանդես է եկել բացառիկ հարցազրույցներով: Հատկապես, վերջին տարիներին նա շատ էր մտահոգված հայ ժողովրդի ճակատագրով, անտարբեր չէր ոչ մի հարցում եւ անկեղծորեն բարձրաձայնում էր այն, ինչ մտածում էր:

«Հայերը միշտ ապրել են համերաշխ, բայց նրանց միջից եղել են մարդիկ, որոնք իրենց սխալ են պահել: Արցախյան երկրորդ պատերազմը սխալ էր… Իհարկե, ադրբեջանցիները սադրիչներ են, թաքնվում են թուրքական դրոշի հետեւում, բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էր Փաշինյանը Ղարաբաղը համարում անօրինական պետություն: Որպես հայ՝ նա պետք է պաշտպաներ, զենք տար կռվող տղաներին: Տղաները գրեթե անզեն էին կռվում: Ցավալի փաստ է, որ մինչեւ հիմա մենք գերիներ ունենք Ադրբեջանում...», - ասում էր Բեդրոս Կիրկորովը:

Բեդրոս Կիրկորովը գտնում էր, որ մենք չենք կարող մեր ձեռքերը վեր բարձրացնել, հանձնվել եւ շարունակել զիջել տարածքներ:

«Այս մեր վերջին պատերազմում մերոնք շատ տարածքներ զիջեցին, որտեղ մեր եկեղեցիներն են, մեր խաչքարերն են, եւ մեր հայերն են դարերով ապրել այնտեղ: Ցավալի է տեսնել, երբ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչպես նրանցից մեկը նստելով մեր խաչքարի վրա՝ ասում է, թե «վերջապես մեր օրինական հողերում ենք»: Ի՞նչ օրինական հողերի մասին է խոսքը, եթե դու նստած ես մեր խաչքարին: Գոնե ասելուց առաջ՝ իջի՛ր խաչքարի վրայից...», - շեշտում էր Բեդրոս Ֆիլիպովիչը:

«ՉՊԱՌԱԿՏՎԵՆՔ, ՀԱՅԸ ՀԱՅԻ ԴԵՄ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ…»

92-ամյա Կիրկորովն ասում էր, որ թեեւ ծնվել է Բուլ­ղա­րի­ա­յում, բայց Հա­յաս­տա­նի հետ կա­պերը միշտ պահ­պա­նել է:

«Հա­յաս­տանն իմ պատ­մա­կան հայ­րե­նի­քին է: Հայերը պետք է միասնական լինեն եւ չպառակտվեն: Հայը հայի դեմ չպետք է դուրս գա, այլ լինելով քրիստոնյաներ՝ պետք է կոչ անեն մարդկային հարաբերությունների կարգավորման», - շեշտում էր նա:

Անչափ ոգեւորված էր, որ որդին իր երեխաներին 2022 թվականին բերել էր Հայաստան, այցելել էին Գառնի: Վստահեցնում էր՝ Ֆիլիպը եւս «Ռուսաստանի, Պուտինի եւ Հայաստանի կողմից է»:

Ավագ Կիրկորովը հետաքրքրված էր հայ տաղանդաշատ երիտասարդներով: Հպարտանում էր երգիչ Վլադիմիր Արզումանյանով ու նշում, որ Ֆիլիպ Կիրկորովն առաջիններից է եղել, որը լսելով նրա ելույթն ասել է. «Այդ տղան առաջ կգնա եւ «Եվրատեսիլ»-ը կբերի Հայաստան»: Եվ այդպես էլ եղավ: Վլադիմիր Արզումանյանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողը, որն այդ մրցույթը բերեց Հայաստան: Իսկ Դանիլ Խաչատուրովին՝ կրկին ազգությամբ հայ երգիչ, նա համարում էր «ապագա Անդրեա Բոչելլի»:

«ԵՐԲ ՉԱՐԻՆ ՀԱՂԹԵՆՔ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ»

«Իրավունք»-ի հետ զրույցներում Բեդրոս Ֆիլիպիչը ոգեւորությամբ էր պատմում երկու տարի առաջ իր 90-ամյա հոբելյանը կրեմ­լյան պա­լա­տում նշելու մասին: Տարեդարձի մասին ասում էր. «Հաճելի է, որ այդ օրը լավ մարդկանց կողմից շնորհավորանքներ եմ ստանում: Իսկ նվերները կարեւոր չեն: Նվերները կգան եւ կգնան, բայց ընկերությունը կմնա: Ամենամեծ նվերն ինձ համար այն է, որ բոլորն առողջ լինեն, եւ երկրում խաղաղություն լինի: Որպեսզի կյանքը լավանա, մարդիկ բարիանան: Երբ չարին հաղթենք, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:

Բեդրոս Կիրկորովի մասին իր հուշերով է կիսվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար, դերասան ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ:

«Մոտ 30-ից ավել տարիներ առաջ էր,այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց ունեյի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары » ծրագիրը եւ ի հպարտություն ասեմ, որ շատ ու շատ հաղորդումներս այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում...Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ. օրինակ, երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ...Մի օր ինձ ասացին, որ Երեւանում է նոր թափ ու ճանաչում հավաքող Ֆիլիպ Կիրկորովի հայրը... Որոշեցի հրավիրել ծրագրիս... Կապ հաստատեցի հետը, սիրով համաձայնվեց ու եկավ իմ հաղորդման (ռուսերենով էր) հյուր... Երբ սկսեց բացահայտել իր հայ լինելը, առաջարկեցի հաղորդմանը խոսել հենց հայերենով ու վրայից դնել թարգմանությունը ռուսերենով եւ այդպես էլ արեցինքԲեդրոսը խոսեց ուժեղ արտահայտված ռուսերեն ակցենտով, շեշտադրումներով, մերթ ընդ մերթ, օգտագործելով ռուսական բառեր, բայց դե հայերենով ու ես, որպեսզի եթերում հնչի իր հայերենը, մի փոքր ուշ էի դնում մոնտաժի ժամանակ կանացի ձայնով թարգմանությունը... Բեդրոսը պատմեց, թե ինչպես են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում, ինչպես են, որպեսզի կարողանան հեշտ ինտեգրվել, ստիպված Գրիգորյան ազգանունը դարձրել Կիրկորով, իր իսկ անունը՝ Պետրոս Փիլիփոսը դարձել է Բեդրոս, որ հայրը կոշկակար էր, ու որ իր որդուն անվանեց հենց հոր պատվին Փիլիփոս՝ Ֆիլիպ... Մի հրաշք հաղորդում ստացվեց ... շոկային, քանզի առաջին անգամ հրապարակավ բացահայտվեց ռուսական էստրադայի աստղի՝ Ֆիլիպ Կիրկորովի ազգությունը... Հաղորդումս հերառձակվում էր Ռուսաստանում եւս եւ Մոսկվայում էլ էր շոկ... Բոլորը անդրադարնում էին հաղորդմանս, մեջբերումներ անում... Ես էլ ստացա Օստանկինոյից պարգեւատրում, ու մրցանակ «Տարվա լավագույն շոկ բացահայտում հաղորդում» անվանակարգում... Հետո էր արդեն, որ Ֆիլիպը անամոթաբար իրեն էլ բուլղարացի, էլ ռուս, էլ չգիտեմ ինչ էր բացահայտում ու դրա համար տարիներ առաջ մերժվեց Հայաստանի իր համերգը կազմակերպելուն... Բոյկոտեցինք... Դա արդեն այլ պատմություն է ու ...Աստծու առջեւ իր տալու հաշիվը... Իսկ հայրը ծնվեց ու մահացավ հայ... Հանգչիր խաղաղությամբ որդուդ վատ դաստիարակած, բայց հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով...», - նշել է Արամյանը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello SportԿա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնիցԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակԱլեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինՍիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեցՊուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարինՄայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)Ֆրանսիացի փաստաբանները կոչ են արել պատժել ԱդրբեջանինՀո՞ Բելառուսում չենք, ի՞նչ КГБ. Սարիկ ՄինասյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Զատկի տոնի ավանդական թխվածք՝ կուլիչ․պատրաստման գաղտնիքըՏավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանքԲաշար Ասադը Ռուսաստան փախչելիս Սիրիայից տարել է գաղտնի փաստաթղթեր. ReutersՆերողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել. Խաչատուր ՍուքիասյանԿանաչ թեյի լուծույթը չի կարող արագացնել նիհարելու պրոցեսը. Daily MailԱննան էլի փող է հավաքում.Armenian infoԱմառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը պիտի անարգել լինի»․ ԲայրամովԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգումԵրևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ ԶախարովաՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. ԶախարովաՀայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներըՓաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. ՍուրենյանցՎահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԱրտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար Որ վաստակի համար է այս մեդալներն ու շքանշանները մինչև գոտկատեղը Հայկական սերիալը կցուցադրվի ԹուրքիայումՄոռացե՛ք Հայաստան–Ադրբեջան պատերազմի մասին․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Բաքվին (տեսանյութ)Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար. Նաիրա ԿարապետյանՀիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Է. ՇարմազանովՎարդան Ղուկասյանը պաշտոնավարման առաջին օրը դատարանում է (տեսանյութ)Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. ՓաշինյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է նախավերջին հզորության մակարդակինՈւրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարինՀայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտովՆայիդ դիմացինիդ աչքերին, ինչ կտեսնես՝ սեր՞,նախանձ՞ թէ խարդախությո՞ւն. դա դու եսՎրաստանի վարչապետը բացահայտել է` 2008 թվականին ով է սկսել պատերազմը Հարավային Օսիայի հետ Հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Ալեն ՍիմոնյանՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատություններըՄեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր. ԶաքարյանԷդ 7 մլրդ դրամ պետական պարտքն ի՞նչ եք արել, դրանով կարելի էր 3 ատոմակայան կառուցել․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ստեփան Ղամբարյանը խпսել է Դիանա Գրիգորյանի հետ սիրшվեպ ունենալու մասին. բացառիկ մանրամասներԻնձագին` «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՍուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ն հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմըՎրաններով ուզում են բարձրացնել ՀՀ բանակի մարտունակությունը, ինչը Հունգարիան շատ համարեց, վետո դրեցԹյուքական պետությունների (ԹՊԿ) անդամներ` Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանն անտեսեցին Թուրքիայի դիրքորոշումը. Արտակ Զաքարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top