Ուիտկոֆը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ որոշակի հանգամանքներում, ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիտկոֆը:
«Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ հասցնեն ինչ-որ կետի, մենք ռազմական գործողությունների չենք դիմի, մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:։
Ուիտկոֆը հավելել է, որ Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Իրանը չպետք է [միջուկային] ռումբ ունենա»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք սկսեն միջուկային զինանոց կառուցել։ Սա չպետք է տեղի ունենա»,– նշել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը։
Հիշեցնենք, որ նախօրեին տարածաշրջան է մտել ամերիկյան երկրորդ ավիակիրը: Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ դա արված է Իրանի վրա աղդելու համար: Մյուս կողմից էլ, ինչպես հուշում են Իրանից եկած երույթները, Թեհրանում վստահ են, որ երկու ավիակիրային նավախումբը ոչ միայն Իրանի դեմ պատերազմ սկսելու, այլ նաեւ հուսիթների հետ կապված խնդիրները լուծելու համար խիստ անբավարար է: Պետք է ցամաքային մասշտաբային հարձակում, որին Թրամփը հազիվ թե գնա. դա կպահանջի հսկայական ծախսեր` ունենալով միանգամայն անորոշ հեռանկար: