Ինձագին` Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ՝ արժանանալով Panchina d’oro մրցանակին։ Քվեարկությանը մասնակցել են իտալական թիմերի մարզիչները։
Սիմոնե Ինձագին ստացել է 26 ձայն։ Երկրորդ տեղում է Եվրոպայի լիգայի գավաթակիր Բերգամոյի «Ատալանտայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին՝ 14 ձայն։ «Բոլոնիայի» իտալացի գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն երրորդն է՝ 4 ձայն։