Ռուսները ուկրաինական կողմի համա ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ խորը ճեղքում են իրականացրել (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը եւս մեկ ուղղությամբ խորը ճեղքում են իրականացրել` գրավելով արդեն երկրորդ բնակավայրը:
Խոսքը Պոկրովսկ-Տորեցկ ընդհանուր ռազմավարական հատվածի միջնամասում մնացած ուկրաինական խորը ելուստի մասին է (Քարտեզում): Ավելի կոնկլրետ, Գորլովկայից արեւմուտք գտնվող այս հատվածում երեւի պատերազմի առաջին փուլից ի վեր խոշոր ռազմական գործողություններ չեն եղել, այս ընթացքում ուկրաինական կողմը հիմնել է բավականին լուրջ պաշտպանական համակարգ:
Եվ ահա նախօրեին, ռուսները խորը ճեղքմամբ գրավեցին Ալեքսանդրապոլ, ապա նաեւ Պանտելեյմոնովկա բնակավայրերը։
Կրկնակի խորը ճեղքումը խոսում է, որ այս ուղղությամբ ռուսները լուրջ տրամադրությունենր ունեն: Նաեւ, որ ուկրաինական կողմը ճակատային այս հատվածը եւս դատարկել է` այլ թեժ ուղղություններում ուժերի անբավարարության պատճառով: Եթե իրոք հենց սա է, ապա ենթադրելի է, որ ռուսներն արագ կփորձեն դուրս գալ H-20 մայրուղի եւ առաջանալ դրանով դեպի հյուսիս` Զարյա-Ռոմանովկա ուղղությամբ: Հաշվի առնելով, որ ելուստի հիմքի արեւմտյան հատվածում ռուսները գրոհում են Տարասովկայի հատվածում, իսկ արեւելյան թեւում օրերս հաջող ճեղքում էին իրականացրել Լեոնարդովկայի մոտ:
Այսինքն, ուրվագծվում է, որ ռուսական ուժերը սկսել են այս ողջ ելուստի չեզոքացման օպերացիան, որի հաջողության դեպքում հնարավորություն են ստանում դուրս գալ հյուսիսային Դոնբասի կենտրոնական գոտի` Կոնստանտինովկա-Դրուժովկա-Կրամատորսկ-Սլավյանսկ գծի թիկունք: Վտանգը շատ մեծ է ուկրաինական կողմի համար, եւ հարց է` կկարողանա՞ն ներկա ծայրահող լարվածության պայմաններում ռեզերվներ գտնել` այն չեզոքացնելու համար:



