«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Radio Anch’Io Lo Sport-ի հետ զրույցում կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին մտքերով, հայտնում է Football Italia-ն:
«Մենք շատ գոհ ենք Ինձագիից: Նրա պայմանագրի երկարաձգումը ժամանակի հարց է: Այս տարիների ընթացքում նա հիանալի աշխատանք է կատարել և փայլուն օրինակ է ամբողջ ակումբի համար: Սիմոնեին առավելություն է տալիս նաև նախկինում մեծագույն ֆուտբոլիստ լինելու հանգամանքը:
Ոգևորված ենք, որ նա մեզ հետ է: Մրցաշրջանի վերջում կկատարենք բոլոր ճշգրտումները և նոր պայմանագիր կստորագրենք», - ասել է Մարոտան:
Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից: