«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում «Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան Հայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Մեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. Բարենց Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակում Սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրեց «Ազատության» ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM): Հայտնում է «Ազատություն»-ը:

Դատարանի որոշմամբ, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ այդ որոշման կիրառմամբ «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» է հասցվելու։

«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - հայտարարել է դատավորը:

Հաջորդ փուլում դատարանը կքննի «Ազատություն» ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել Կոնգրեսի հատկացրած մոտավորապես 77 միլիոն դոլարը՝ ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար՝ մինչև 2025-ի սեպտեմբերի վերջը:

«Մենք գնահատում ենք դատավոր Լամբերտի հստակ որոշումը։ Հակասահմանադրական է մերժել Կոնգրեսի հատկացրած միջոցների տրամադրումը ֆինանսական տարվա մնացած մասի համար», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը։

USAGM-ը նախօրեին էլ պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել մարտի 1-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը՝ 7,46 միլիոն դոլարը։ USAGM-ն նման որոշում է կայացրել մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստից առաջ։

Գործակալությունը նշել էր, որ «Ազատությունն» այդ միջոցները կստանա մինչև այս ամսվա վերջ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:

«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Լրատվամիջոցը պահանջել է դատարանից կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու USAGM-ի փորձերը՝ հիմնավորման մեջ նշելով, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:






«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. ԼալայանՀայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչումՄեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ)Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. ԲարենցԻնչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՍահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածքՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top