Հովիկ Աղազարյանի հետ կապված պրոցեսը ինձ համար բավականին տհաճ ու անդուր է. ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի համար Հովիկ Աղազարյանի հետ կապված պրոցեսը բավականին տհաճ ու անդուր է։
«Զուտ մարդկային առումով ես չէի ուզենա, որ մենք նման խոսակցությունների մեջ հայտնվեինք, Հովիկ Աղազարյանի հետ 6 տարի աշխատել ենք, նրա հետ բազում փորձությունների միջով ենք անցել, միասին պատասխանատվություն ենք վերցրել, ու ես պարոն Աղազարյանին միշտ համարել ու համարում եմ ուղղախոս ու անկեղծ մարդ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Թունյանի խոսքով՝ այս գործի մեջ բազում հարցեր կան ու այդ հարցերն այս օրերին ոչ թե փարատվեցին, այլ՝ շատացան։