Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ) Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել: Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել Բաքվում Մերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ) Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ Մալյան Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանում

Գրենլանդիան պետք է մերը լինի և կարծում եմ՝ կլինի. Թրամփ

Միջազգային

Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ինը. այս մասին, politico.com-ի փոխանցմամբ, կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինս Կոգլյանեզին տված հարցազրույցում:

«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի: Այն պաշտպանական և հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ:

«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք և համոզենք նրանց: Տարածքը պետք է մերը լինի, քանի որ առանց դրա հնարավոր չէ պատշաճ կերպով պաշտպանել  Երկրի այս մեծ հատվածը: Այսպիսով, մենք պետք է ունենանք այն, և կարծում եմ, որ կունենանք», - հավելել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, ​​թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:

«Սա շատ կարևոր է։ Շատ այլ երկրներ սպառնացել են Գրենլանդիային։ Սպառնացել են օգտագործել նրա տարածքներն ու ծովային ուղիները՝ վտանգ ստեղծելու համար Միացյալ Նահանգների, Կանադայի և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդի համար: Ուրեմն մենք կստուգենք, թե ինչպես են գործերն այնտեղ ընթանում», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը։ 

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ամրապնդել Գրենլանդիայի ժողովրդի անվտանգությունը» և որ «Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց»:

«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել էր նա Truth Social ցանցի իր էջում:

Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։

2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ: 

Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։

Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը): 






Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղելՈւկրաինական ուժերն անօդաչուներով ոչնչացրել են ռազմական որեւէ նշանակություն չունեցող տաճարը (Տեսանյութ)Քաշմիրի շրջանում բախումներ են տեղի ունեցել հնդիկ և պակիստանցի զինվորականների միջև (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով«Հրապարակ». Աննա Հակոբյանն ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա«Ժողովուրդ». Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործըԻ՞նչ հիվանդության նշան է, երբ քնած ժամանակ թուք է հոսում բերանից«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համարՀնդկաստանը փակել է Ինդոս գետի հոսքը դեպի Պակիստան, ինչը համարվում է պատերազմական ակտ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top