Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան 2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլ Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման Դանիելյանի Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևին Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումը Կմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնը Կփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է

«Փաստ». Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել:

Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների մոտ 55 %-ը, իսկ Գյումրիում՝ 47452 ընտրող կամ՝ մոտ 43 %-ը: Սրանք, Հայաստանի չափանիշներով ու վերջին համեմատաբար խոշոր ընտրությունների արդյունքները նկատի առնելով, բավականին բարձր ցուցանիշներ են: Բավական է ասել, որ կոնկրետ Գյումրիում քվեարկության մասնակիցների ցուցանիշը, 2021 թ. ՏԻՄ ընտրության համեմատ, գրեթե կրկնապատկվել է (2021 թ.՝ 26417 ընտրող, 2025 թ.՝ 47457): Սա կարող է վկայել քաղաքացիների ավելի մեծ հետաքրքրվածության կամ ինչ-որ բան փոխելու հնարավորության հետ կապված որոշակի վստահության աճի մասին:

Նախնական արդյունքների մասով. Փարաքար խոշորացված համայնքում մրցում էր 4 ուժ, որոնցից ՔՊ-ն ստացել է ձայների 31,8 տոկոսը, իսկ «Միասնություն» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն է, 56,4 տոկոսը: Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրապայքարի մեջ էր մտել 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել ու ավագանու կազմ են անցել ՔՊ-ն, ի դեմս Սարիկ Մինասյանի (36 տոկոս), Հայկոմկուսով ներկայացված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (21,9 տոկոս), «Մեր քաղաքը»՝ Մարտուն Գրիգորյան (14,8 տոկոս), «Իմ հզոր համայնքը»՝ Ռուբեն Մխիթարյան (7,8 տոկոս) և «Մայր Հայաստանը»՝ Կարեն Սիմոնյան (6,16 տոկոս):

 

Առաջին. Փարաքարում Փաշինյանի ՔՊ-ն հստակ պարտություն է կրել, չնայած վերջինիս՝ երեք տարվա բոլոր ջանքերին իշխանազավթում իրականացնել այս համայնքում:

Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:

Երրորդ. Հատկանշական է, որ ինչպես Փարաքարում, այնպես էլ Գյումրիում ՔՊ-ի ստացած քվեների ցուցանիշները բավականին մոտ են միմյանց՝ 32 տոկոս և 36 տոկոս: Այ, սա արդեն իսկապես արժե մի փոքր հանգամանորեն վերլուծել: Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»: Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է... 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և... շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ: Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:

Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին: Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն: Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու... նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե: Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ: Գնդակն, ըստ այդմ, ընդդիմության դաշտում է և, ֆուտբոլային եզրաբանությամբ ասված, սպասում է խելացի մոտեցման ու գրագետ հարվածի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև էր ախտորոշվել, մնացել է ապրելու 12-18 ամիս«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել«Փաստ». Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են«Ժողովուրդ». Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել«Փաստ». Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին«Ժողովուրդ». Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրելՈւկրաինական աղբյուրները ահազանգում են` Պոկրովսկի ու Կոնստանտինովկայի ճակատներում ուկրաինական ուժերի համար մեծ «կաթսաներ» են ստեղծվումՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական անօդաչուների կառավարման կենտրոնի ոչնչացումը (Տեսանյութ)Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. ԽուդավերդյանՄահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top