Նիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերը Ռուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ) Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքում Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո) Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  Bild Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում

«Ա՜խ, ներվեր, ներվեր…»

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս: Դեռ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից թպրտում էր ու գոռում, թե «հերի՛ք ա ներվերներիս հետ խաղաք»: Իսկ ահա Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները նրան գցել են լեգենդար Կարպ Խաչվանքյանի դերակատարմամբ «Ա՜խ, ներվեր, ներվեր» ներկայացման հերոսի օրը: Մնում է Փաշինյան Նիկոլը մի հատ էլ բարձրանա ամբիոն ու ինքն իրեն ասի. «Տղամարդու պես զարկում էիր ու զարկում, հիմա թիկունքից են հարվածում, թիկունքի՛ց»:

Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ Փաշինյանը մատ էր թափ տալիս ընդդիմության վրա, թե՝ «վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք… ես ձեզ պատերով կտամ, եւ այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ», ապա վերջին ՏԻՄ ընտրություններից հետո՝ քաղաքական դիակների մնացորդի դեմքի արտահայտություն ունեն միայն ՔՊ կարկառունները: Նախարար ու մարզպետ, պատգամավոր ու մանր-մունր չինովնիկներ՝ ողջ վարչական ռեսուրսով հանդերձ, եկել էին սարի պես կանգնելու իրենց Սարիկի կողքին, բայց թե ինչ եղավ հետո՝ չափազանց հուզիչ էր:

Թերեւս, Փաշինյան Նիկոլին թիկունքից հարվածելու գործը ստանձնեց ոչ միայն նախընտրական քարոզարշավի ծանրաձողը չբարձրացրած, այլեւ ոտքին գցած քաղաքապետի թեկնածու Մինասյան Սարիկը, այլեւ ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող ու Գյումրիի փողոցներում ճոճվող, հայհոյախոս ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ նույն ինքը Նավակ Ճոճողը: Նա, ի տես հանրության, ցույց տվեց, թե որն է օրվա իշխանության հավաքական կերպարը: Ու սա դեռ ազգընտիր պատգամավոր է համարվում: Սակայն, Ճոճվող Նավակը խայտառակվելուց ու ՔՊ-ին էլ վատ դրության մեջ դնելուց զատ, արձանագրեց. «2026-ին իշխանությունը փոխվելու ա»:

«Ասեմ ձեզ, ինքը ՔՊ-ի լյուբիմչիկն ա, ու իրեն ամեն ինչ ներվելու ա` քֆուրը, ալկոգոլիզմը, այլանդակ պահվածքը: Բացի բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են», - ասում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Վ. Գաբրիելյանի պահվածքին: Նրա գնահատմամբ՝ վերջինս ժամանակից շուտ «պալիտ» արեց այն, ինչ լինելու է:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը միավորվում է, ապա կարողանում է հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանական աթոռներից: Բայց արդյոք սա առիթ է` տրվելու էյֆորիայի ու «հաղթելու ենք», «կրելու ենք» լոզունգներով կրկին փափուկ բարձ դնելու մարդկանց գլխի տակ: Իհարկե՝ ոչ: 

Եթե փորձենք իրականության հետ հաշվի նստել ու սթափ գնահատել ընտրությունների արդյունքների պատկերը, նախ ցավալիորեն պետք է արձանագրենք, որ առնվազն երկրի երկրորդ քաղաքում իշխանությանը դեռ հաջողվում է, վարչական ռեսուրս կիրառելով, ընդդիմության թեկնածուներին գրեթե տեռորի ենթարկելով, բոլորից շատ ձայն հավաքել: Այլ հարց է, որ միանձնյա իշխանություն ձեւավորել, ծոծորակները կտեսնեն, բայց գործնականում այլեւս չեն տեսնի, բայց ասել, թե սա ընդդիմության ջախջախիչ հաղթանակն էր, եւս չափազանցված է: Ջախջախիչն, իհարկե, Փարաքարում էր, որտեղ ընդդիմության միասնականությունը բերեց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանի բացարձակ հաղթանակի:

«Կարող է թվալ, թե Գյումրիում աննախադեպ բան է կատարվել։ Իսկ հիմնական թեզն այն է, թե՝ «Տեսա՞ք, որ ՔՊ-ին հնարավոր է հաղթել ընտրություններով»։Կարծես վերջին 4 տարում չեն եղել ընդդիմության (կամ գոնե Չնիկոլական ուժերի) լոկալ հաղթանակները Վանաձորում, Ալավերդիում, Բերդում, Սյունիքի քաղաքներում... Կարծես նույն Գյումրիում 2021-ի հոկտեմբերին ամենից շատ ձայն «Բալասանյան» դաշինքը չէր հավաքել։ Ըստ այդմ` առաջարկում եմ ջուրը չտեսած` չբոբիկանալ։ Իրական կռիվը հիմա է սկսվում. ֆորմալ հաղթանակը «գետնի վրա» իրական դիրքերի վերածելու եւ դրանք պահպանելու կռիվը։ Չմոռանանք, թե մեր երկրում ինչ ռեժիմ է», - զգուշացնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

Երկրորդ՝ նշենք նաեւ, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 452 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 42,66 տոկոսը: Մինչդեռ, Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին համընդհանուր խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 38,42 տոկոս (46 922 ընտրող)։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է: Այսինքն՝ ստացվում է, որ կա ընտրողների ակտիվություն, բայց այն չի հասնում անգամ 50 տոկոսի: Ընտրողների կեսից ավելին, որոնք չմասնակցեցին ընտրությանը, ըստ էության, լուռ սպասարկում են իշխանական օրակարգին, որպեսզի պետաշխատողներին պարտադրելով, շանտաժով կամ խաթրով իրենց ընտրել տան, հետո էլ, ինչպես Երեւանի քաղաքապետի դեպքում, լինի 9 տոկոսանոց ձայներով քաղաքապետ, որին չի ընտրել քաղաքի մեծամասնությունը: Իհարկե, չբացառենք նաեւ, որ ընտրողների մի 50 տոկոսն էլ կարող են լինել ընտրության իրավունք ունեցող, բայց երկրից արտագաղթածները:

Երրորդ՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, որն առաջնորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ, որի ուրվականը ուղեկցում էր «Մայր Հայաստանին» այս ընտրություններին, ցույց տվեց, որ նա ունի ընդամենը 6 տոկոս ձայն: Այսինքն՝ եթե իշխանությունը, վարչական ռեսուրսով հանդերձ, դեռ ձգում է 36 տոկոսի, ապա Ռոբերտ Սեդրակիչի գործերը շատ ավելի վատ են:

Չորրորդ՝ հատկանշական էր այն, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովն ընդունում է Եվրամիության անդամակցման գործընթաց մեկնարկելու մասին նախագիծ՝ ներկայացնելով իբրեւ ժողովրդի ցանկություն: Մինչդեռ նույն այս օրինագծի հեղինակ «Եվրաքվեն» անգամ անցողիկ շեմը չի հաղթահարում: Դրան հակառակ՝ ձայների տոկոսով երկրորդ տեղում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Սա կարեւոր մեսիջ է, թե իրականում հայ ժողովուրդը որ արտաքին քաղաքական վեկտորն է կարեւորում: Բանը հասել է նույնիսկ նրան, որ Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ԱԺԲ-ական մոլի արեւմտամետ Արա Պապյանը ընդունում է հետեւյալը. «Տարիներ առաջ Ռումինիայի պաշտոնյաներից մեկին ընտրություններից առաջ հարցրի՝ կարո՞ղ է կոմունիստները հետ գան։ «Ո՞ւր են գնացել, որ հետ գան» - եղավ պատասխանը»։

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅՐԱՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՀԻՄԱ

Ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, արդյոք ընդդիմությունը կկարողանա գեթ մեկ անգամ իրապես միասնություն դրսեւորել՝ հանուն հայրաքաղաքում ՔՊ-ից ազատվելու: Սրանք այն հարցերն են, որոնք արդեն երկու օր է` դարձել են ամենաշատ քննարկվածը: Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների` ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին: Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Այս մասին նշում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան) -14 մանդատ
  2. Կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) -8 մանդատ
  3. «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան) -6 մանդատ
  4. «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) -3 մանդատ
  5. «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան) -2 մանդատ:

«Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Բայց առկա է ավագանու նիստի կայանալու հարց. ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության, ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եվ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ)։ Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է», - ընգծում է Գոհար Մելոյանը։

Այսպիսով՝ ինչպես սոցցանցերում են կատակում, «Մարտունի ձայները դարձել են ոսկուց էլ թանկ», եւ երեկ ամբողջ օրը ողջ քաղաքական դաշտը սպասում էր նրա արձագանքին, թե արդյոք անձնական թշնամանք ունենալով Վարդան Ղուկասյանի հետ, կմիանա՞ նրան, ինչպես մյուս ընդդիմադիր ուժերն են միացել, որպեսզի Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունենա: Համենայնդեպս, Մարտուն Գրիգորյանի քաղաքական հենարան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հրապարակայնորեն վստահեցրել է, որ այս առումով անակնկալներ չեն լինելու: Իսկ Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել խորհրդավոր հայտարարությամբ. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։ Իսկ առհասարակ՝ այս ընտրություններով քաղաքապետ ունենալո՞ւ է, այս հարցի պատասխանը դեռ չկա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերըՌուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ)Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքումԹուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top