Չենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն Հարությունով Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ

«Սատկած» տնտեսություն կամ Նիկոլի նոր «ինքնախոստովանական ցուցմունքը»

Տնտեսություն

Թ­րամ­փը 10% մաք­սա­տուրք սահ­մա­նեց նաեւ Հա­յաս­տա­նի վրա, հի­շեց­րեց մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգս­յա­նը: «Հա­յաս­տա­նը Թ­րամ­փի առեւտ­րա­յին պա­տե­րազ­մից ան­մասն չմնաց. գրե­թե բո­լոր պե­տութ­յուն­ներն ընդգրկ­վել են նոր մաք­սա­տուր­քե­րի ցու­ցա­կում»,- գրում է նա ֆեյս­բուք­յան իր է­ջում։ Բ­նա­կան է, այս դեպ­քում այլ հարց է ծա­գում. Հա­յաս­տա­նին այդ հեր­թա­կան տխուր փաստն ի՞նչ է տա­լիս:

Ան­կեղծ ա­սած, այդ 10 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քը Հա­յաս­տա­նի վրա գործ­նա­կա­նում հե­տե­ւանք չի էլ ու­նե­նա: Փաս­տը սա է. 2024 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի եւ ԱՄՆ-ի միջեւ ընդ­հա­նուր ապ­րան­քա­յին առեւտ­րի ծա­վա­լը գնա­հատ­վել է 282.4 մի­լիոն դո­լար։ Դ­րա­նում ըն­դա­մե­նը 121.6 մի­լիոնն է Հա­յաս­տա­նից ար­տա­հան­ված ապ­րան­քը, ո­րը 2023թ. հա­մե­մատ նվա­զել է 8.4 մի­լիո­նով: Այն է` դե­պի ԱՄՆ ու­նենք ոչ թե պար­զա­պես շատ փոքր, այլ` նվազ­ման դի­նա­մի­կա­յի մեջ գտնվող ար­տա­հա­նում: Այ­սինքն, ծայ­րա­հեղ դեպ­քում այդ 10 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քը կա­րող է, ա­սենք, մի 5 տո­կո­սով ազ­դել ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի վրա: Այն դեպ­քում, երբ ա­ռանց դրա էլ ան­հա­մե­մատ մեծ կո­րուստ­ներ ու­նենք: Ընդ ո­րում, ԱՄՆ ար­տա­հան­ման հայ­կա­կան ապ­րանք­նե­րի մի էա­կան մասն էլ կողմ­նո­րոշ­ված է դե­պի ա­մե­րի­կա­հայ սպա­ռող, ու­նի նաեւ նոս­տալ­գիկ բնույթ, եւ մի փոքր գնաճն այս­տեղ էա­կան չէ:

ԱՄՆ-ի հետ Հա­յաս­տա­նի ա­ռեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րա­կա­նում խնդիրն այլ է` ին­չո՞ւ է ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յունն այդ­քան փոքր: Պատ­ճառ­նե­րը, ի­հար­կե, շատ են` չու­նենք մրցու­նակ ար­տադ­րանք, լո­գիս­տի­կան շատ բարդ եւ թանկ է, շա­գահրգռ­ված չեն շու­կան լայ­նո­րեն բա­ցել Հա­յաս­տա­նի ա­ռաջ եւ այդ­պես շա­րու­նակ: Ի­հար­կե, կա­րե­լի է այս դեպ­քում այն հին գնա­հա­տու­մը կրկնել, թե ու­րեմն պետք է կողմ­նո­րոշ­վել դե­պի այն, ա­սենք` ռու­սա­կան շու­կան, որ­տեղ մեր ապ­րանք­ներն ա­վե­լի ճա­նաչ­ված են, մինչ­դեռ քա­ղա­քա­կան սխալ կամ դի­տա­վոր­յալ հաշ­վարկ­նե­րից ել­նե­լով, միայն թու­լաց­նում են այդ ուղ­ղութ­յու­նը: Բայց դա չէ հիմ­նա­կան խնդի­րը:

Ի­րա­կա­նութ­յու­նը սա է. ե­թե ու­նե­նաս լավ ապ­րանք, գնորդ ա­մեն տեղ էլ հնա­րա­վոր է գտնել: Մինչ­դեռ Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում ի­րա­կա­նութ­յունն այն է, որ ար­դեն ան­գամ վատ ապ­րանք չու­նենք: Արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, հենց որն էլ պետք է ա­պա­հո­վեր այդ ապ­րան­քը, լավն է, թե` վա­տը, մեկ է, գտնվում է խո­րը անկ­ման մեջ: Ու դա ա­մե­նե­ւին էլ միայն ժա­մա­նա­կա­կից` նի­կոլ­յան ժա­մա­նակ­նե­րի խնդիր չէ: Այն է` հա­յաս­տան­յան արդ­յու­նա­բե­րութ­յուն կոչ­վա­ծը վե­րած­վել է ըն­դա­մե­նը հո­ղի տա­կից պղինձ, ոս­կի եւ նման այլ բա­ներ հա­նող «փի­նա­չիութ­յան», ընդ ո­րում, ան­գամ չկա­րո­ղա­նա­լով դա տե­ղում մշա­կել, հենց խտան­յու­թի տես­քով էլ վա­ճա­ռում են դրսե­րում: Ար­տադ­րես, ա­սենք, սո­վո­րա­կան պղնձա­լար, էլ չենք ա­սում` շար­ժիչ­ներ, կա­րող ես շատ ա­վե­լի թանկ վա­ճա­ռել: Բայց չէ, ար­տա­հան­վում է այդ պղնձի խտայ­նու­թը, ու այն թանկ գնե­րով պղնձի մե­տա­ղա­լա­րը բե­րում են դրսից: Պ­ղին­ձը մեկ օ­րի­նակ է, բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով պատ­կե­րը նույնն է: Բա­ցատ­րութ­յունն էլ վա­ղուց է հայտ­նի. կա­րե­լի է խտան­յու­թի հաշ­վին ա­վե­լի շատ «լե­ւի փո­ղեր» սար­քել` շրջան­ցե­լով պե­տութ­յա­նը: Ընդ ո­րում, հում­քի վրա հիմն­ված բազ­մապ­րո­ֆիլ ար­տադ­րութ­յան դեպ­քում հնա­րա­վոր էր ա­վե­լի շատ փող աշ­խա­տել: Բայց դե խելք­նե­րը հե­րի­քում է` տե­սած­նե­րը միան­գա­մից բե­րան­նե­րը տա­նե­լու հա­մար, ոչ թե եր­կա­րա­տեւ հաշ­վարկ­նե­րի:

­Նի­կոլն էլ ե­րեկ փոր­ձեց այլ կող­մից նույն թե­մա­յին մո­տե­նալ, ի­հար­կե, ինչ­պես միշտ, դա եւս դար­ձավ նրա «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քը»: Բայց դե հիմ­քում ճշմար­տութ­յուն կար: Այս­պես, կա­ռա­վա­րութ­յան նիս­տում եր­կար-բա­րակ պատ­մում էր, թե իր «գլուխ­գոր­ծո­ցի»` «Ի­րա­կան Հա­յաս­տան»-ի շրջա­նակ­նե­րում հան­դի­պել է քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, ու մի միտք է ծա­գել, ո­րը, նրա խոս­քով, կա­րող է սադ­րիչ թվալ։ «Ես հարց տվե­ցի, ա­սա­ցի՝ մենք կա­րո՞ղ ենք ա­սել, որ Հա­յաս­տա­նում ավ­տո­մե­քե­նա վա­րող ան­ձանց 70 տո­կոսն ի­րա­կա­նում չու­նի մեր ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող այն հմտութ­յուն­նե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են ավ­տո­մե­քե­նա վա­րե­լու հա­մար։ Բո­լո­րը միան­գա­մից ռեակ­ցիա տվե­ցին ու ա­սա­ցին՝ 95 տո­կո­սը։ Ա­սա­ցի՝ դահ­լի­ճում մարդ կա՞, որ չար­չար­վե­լով քննութ­յուն է հանձ­նել ու վա­րոր­դա­կան ի­րա­վունք է ստա­ցել։ Կա­նայք կա­յին, վեր­ջերս են սկսել պրո­ցե­սի մեջ մտնել ու լավ ծա­նոթ չու­նեն, ա­սա­ցին, որ կտրվել են, չար­չար­վում են»,- պատ­մեց նա` «ան­կեղ­ծա­նա­լով», թե երբ ինքն է վա­րոր­դա­կան ի­րա­վունք ստա­ցել, այն ժա­մա­նակ հայտ­նի լրագ­րող էր. «300 մետ­րի վրա բե­րին տվին, ա­սին՝ գնա ստե­ղից, հնա­րա­վո­րինս շուտ ստե­ղից գնա, գործ չու­նես մեզ հետ»- հայ­տա­րա­րեց նա։ Ու փոր­ձեց հիմ­նա­վո­րել, թե վի­ճակն ա­մե­նուր նույնն է. «Ե­թե կա­րե­լի է վա­րորդ լի­նել՝ չի­մա­նա­լով մե­քե­նա քշել, ին­չո՞ւ չի կա­րե­լի լի­նել կա­ռա­վա­րիչ՝ չի­մա­նա­լով կա­ռա­վա­րել, ին­չո՞ւ»,- ա­սաց նա՝ ընդգ­ծե­լով՝ կա­ռա­վա­րութ­յու­նը սխալ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րում, ո­րով­հետեւ երկ­րում մարդ­կա­յին ռե­սուր­սի ճգնա­ժամ է։

­Կարճ ա­սած, Նի­կոլն ու­նի ա­պօ­րի­նի վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի վկա­յա­կան, ո­րը պատ­ժե­լի ա­րարք է, եւ սպա­սենք, որ ի­րա­վա­պահ­նե­րը կզբաղ­վեն: Հայտ­նի է, ու Նի­կո­լը նաեւ «լե­ւի» դիպ­լոմ ու­նի. չի ա­վար­տել, բայց ա­պօ­րի­նա­բար դիպ­լոմ են տվել: Բայց ա­մե­նաէա­կան խոս­տո­վա­նութ­յու­նը. դա­տե­լով նրա խոս­քի տրա­մա­բա­նութ­յու­նից, պաշ­տոն­նե­րի է նշա­նա­կել նրանց, ով­քեր չու­նեն կա­ռա­վա­րե­լու ըն­դու­նա­կութ­յուն, փորձ:

­Բա­ցատ­րում է մարդ­կա­յին ռե­սուր­սի ճգնա­ժա­մից, թեեւ մեծ հարց է` իսկ քիչ մաս­նա­գետ­նե­րը, որ դեռ մնա­ցել են Հա­յաս­տա­նում, կու­զե­նա՞ն Նի­կո­լի պես մե­կի հետ աշ­խա­տել: Բայց փաստ մնում է փաստ` եր­կի­րը կա­ռա­վա­րում են չգի­տես ով­քեր: Հի­մա քա­նի կո­պե­կի է­ֆեկտ կա­րող է ու­նե­նալ այդ երկ­րի վրա, ե­թե ԱՄՆ-ն 10 տո­կո­սա­նոց մաք­սա­տուրք է սահ­մա­նում: Ճիշտ է` ու­ղիղ զրո, քա­նի որ ա­ռանց այդ էլ ու­նենք տնտե­սութ­յան կա­տաստ­րո­ֆիկ եւ խո­րա­ցող ան­կում: Ին­չո՞ւ. պաշ­տո­նա­վա­րում է, Նի­կո­լի ա­սած, այն «ան­փորձ մարդ­կա­յին ռե­սուր­սը»: Ու­րեմն, կա­րո՞ղ են այս երկ­րում պղնձի հում­քից պղինձ ար­տադ­րել. ո´չ, է­լի նույն ռե­սուրսն է պաշ­տոն­նե­րի:






Չենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top