ԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին Վաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ով Սկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրա Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացում Ռուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ) Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել Պուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով

Հատուկ ռազմական օպերացիա` 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ

Լրացավ 3 տարին, ինչ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվում է հատուկ ռազմական գործողություն: Հենց այս կապակցությամբ էլ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր «Հատուկ ռազմական օպերացիա` 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով գիտա-գործնական կոնֆերանսը, որին ներկա էին տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մի շարք հասարակական, մշակութային գործիչներ, փորձագիտական լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից:

«ՊԵՏՔ Է ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԵԾ ՎՏԱՆԳԻՑ, ՈՐԸ ԿՐԿԻՆ ՉՈՔԵԼ Է ՄԵՐ ԴՈՒՌԸ»

Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի ուղերձներ էին հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Երեւանում Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի («Русский дом») նորանշանակ ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Ուղերձները ներկաներին փոխանցեցին Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը եւ Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն: Ողջույնի խոսքեր էր հղել ներկաներին նաեւ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

Ինչպես կոնֆերանսի բացման խոսքում ընդգծեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, կարեւոր է այսօր քննարկել հատուկ ռազմական գործողության արդյունքները, նվաճումներն ու հեռանկարները, որպեսզի հասկանանք, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, եւ այն ինչպիսի ածանցյալ ազդեցություն է ունենալու Հայաստանի եւ մեր տարածաշրջանի վրա:

«Կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ, եւ ինչպիսի ճշգրիտ քայլեր պետք է կատարենք, որպեսզի փրկենք մեր ժողովրդին այն մեծ վտանգից, որը կրկին չոքել է մեր դուռը», - ասաց Բաբուխանյանը:

«ԴԱԴԱՐԸ՝ ԱՌԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԿՀԱՆԳԵՑՆԻ ՆՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ»

Կոնֆերանսի հատուկ հյուրն էր Կիեւի ռեժիմի հանցագործությունների հարցերով ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան, պ.գ.թ. ՌՈԴԻՈՆ ՄԻՐՈՇՆԻԿԸ: Իր ելույթում նա ընդգծեց, որ Ռուսաստանը կատեգորիկ դեմ է ռազմական գործողությունների սառեցմանը: Ըստ նրա` դադարը՝ առանց համակարգված կարգավորման, կհանգեցնի նոր էսկալացիայի:

«Նման ռազմական գործողությունների սառեցումը պարզապես ընդմիջում է Կիեւի եւ Արեւմուտքի համար, որոնք արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ իրենց լռություն պետք է միայն ու միայն նորից Կիեւին զինամթերք տրամադրելու համար: Պետք է կառուցել երկխոսություն, ասելով միմյանց ճշմարտությունը, տարբեր ձեւաչափերով փորձագետների, կառավարության եւ պետական պաշտոնյաների հետ քննարկել հեռանկարները, ապագան եւ քաղաքական գործողությունների հետեւանքները երկու կողմերի հետ ու հասնել փոխհամաձայնեցված տարբերակների: Վստահ եմ՝ երկարամյա համատեղ կյանքի փորձի վրա հիմնվելով՝ առողջ բանականությունը միշտ կհաղթի, եւ մենք կգտնենք շփման կետեր՝ մեր ապագա համատեղ գոյակցության համար ի շահ մեր պետությունների եւ մեր ժողովուրդների»,- շեշտեց Միրոշնիկը:

«ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ, ՈՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱ ԷՐ»

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ էքս փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ իր խոսքում նախ անդրադարձավ ազգերի ինքնորոշման իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում:

«Ե՛վ Ղրիմում, ե՛ւ Դոնբասում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը պայքարել է իր ինքնորոշման լիակատար իրավունքների համար: Բայց ի տարբերություն ՌԴ-ի, որի ղեկավարությունը պաշտպանեց Դոնբասի ազատասեր բնակչությանը ագրեսորներից՝ Փաշինյանի կոլաբորացիոնիստական ռեժիմը ճանաչեց Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս եւ մատը մատին չխփեց, երբ Ալիեւի հակահայկական եւ քսենոֆոբ ռեժիմը զբաղվում էր Արցախի հայ բնակչության էթնիկ զտումով», - ընդգծեց Շարմազանովը:

Ըստ բանախոսի` Ռուսական հատուկ օպերացիան Ուկրաինայում վերադարձրել է բազմաբեւեռությունն աշխարհում։ Մինչեւ հատուկ ռազմական գործողության սկիզբը՝ գոյություն ունեցած շրջանը Շարմազանովի գնահատմամբ՝ պատմական անոմալիա էր՝ համաշխարհային միաբեւեռության պատճառով:

«Աշխարհը դարեր շարունակ եղել է բազմաբեւեռ: 1991թ.-ից հետո՝ ԽՍՀՄ-ի փլուզումով սկսվեց աշխարհի միաբեւեռ շրջանը, որը, փաստորեն, պատմական անոմալիա էր։ Ավելի վաղ աշխարհը երբեք ամբողջապես մեկ բեւեռի վերահսկողության տակ չի եղել։ Բայց այսօր աշխարհակարգը փոխվում է մեր աչքի առաջ։ Գեոպոլիտիկ իրականությունն այն է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում փոխել է աշխարհակարգը։ Հստակ է, որ միաբեւեռ աշխարհն այլեւս չկա։ Բայց միայն երեք տարի անց՝ հատուկ ռազմական գործողությունը սկսվելուց հետո, Արեւմուտքը սկսել է հասկանալ Ռուսաստանի դեմ դրսեւորած ատելության քաղաքականության սխալը», - ասաց Շարմազանովը:

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՒԼԵՐՈՎ»

«Աշխարհաքաղաքական գործընթացները եւ Հատուկ Ռազմական գործողությունը» խորագրով զեկույցով հանդես եկավ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծումը ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի համար նշանակում է խփել գլոբալիստների դագաղի վերջին մեխը։

«Եվ հենց ուկրաինական հարցով ռուս-ամերիկյան բանակցություներում փորձ է արվում գտնել այնպիսի լուծումներ, որոնք չվնասեն ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ էլ ԱՄՆ-ի իշխող վարչակազմերի վարկանիշներին ու չառաջացնեն երկրներում իշխանափոխության սպառնալիք։ Եվ այդ ամբողջ դետալները բազմաքայլ օպերացիայի համար քննարկվում են այդ բանակցություններում։ Ուկրաինայի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի մի քանի փուլերով, բացառելու համար գլոբալիստների կողմից այդ գործընթացի վիժեցումը։ Եվ քանի որ մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի եւ հաղթանակը մերը կլինի», - վստացեցրեց Նահապետյանը։

«ՄԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՎ ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՄԵԾ ԱՊԱԳԱ»

«Վորոնեժ բազմազգ» ցանցային հրատարակության (որը մտնում է «ՌԻԱ Վորոնեժ»-ի կազմի մեջ) խմբագիր ԵՎԳԵՆԻ ԲԵԼՈԶՅՈՐՈՎԸ, ով ժամանել էր Երեւան՝ հատուկ այս կոնֆերանսին մասնակցելու համար, պատմեց Վորոնեժի հայ համայնքի կողմից եղբայրական ռուս ժողովրդին այս ծանր փորձության տարիներին ընձեռած աջակցության մասին:

«Վորոնեժի հայկական սփյուռքի ներկայացուցիչներն առաջիններից էին, որ տրամադրեցին իրենց հյուրատները, որպեսզի ընդունեն Խերսոնի ե Զապորոժիե մարզերից տեղահանված մարդկանց։ Հայկական սփյուռքը հավաքել էր հումանիտար օգնություն՝ այն մարդկանց համար, ովքեր տեղափոխվել էին Կուրսկի մարզից։ Նրանք նաեւ պարբերաբար այցելում են զինվորական հոսպիտալներ, նվերներ են տանում՝ Ամանորի եւ Հայրենիքի պաշտպանի օրվա առիթներով։ Հայկական սփյուռքը բանակին է նվիրել անգամ ավտոմեքենա։ Գումար էին հանգանակել եւ դրանով գնել էին այն ու նվիրել բանակին։ Երբ մենք հարցրինք տեղի հայկական սփյուռքի ղեկավար Կամո Չաբանյանին, թե ինչու եք դուք ձեր գումարներով մեքենա գնել, ասաց, որ հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի դերը հայ ժողովրդի փրկության գործում, ուստի՝ ժամանակն է օգնել եղբայրական ռուս ժողովրդին այս փորձությունների տարիներին։ Դա լսելը շատ հուզիչ էր», - ասաց Բելոզյորովը։

Բանախոսի կարծիքով՝ հայերին եւ ռուսներին շատ ավելին է միավորում, քան մեզ բաժանում է իրարից:

«Մենք ունեցել ենք համատեղ պատմություն, ունեցել ենք համատեղ մեծ հաղթանակ, եւ կարծում եմ, որ մեզ սպասվում է համատեղ մեծ ապագա։ Ես, առնվազն, հուսով եմ», - նշեց նա:

«ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻՆ ՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ էլ իր ելույթում ասաց, որ ոչ միայն որպես միջազգայնագետ, այլ նախեւառաջ, որպես մարդ, ում ընտանիքում եղել են Մեծ հայրենական պատերազմի վետերաններ, շատ լավ է հասկանում, թե ինչ է տեղի ունենում այսօր Ուկրաինայի տարածքում:

«Ֆաշիզմի դեմ պատերազմը ոչ միայն Ռուսաստանի կամ ուրիշ այլ երկրի գործն է, այլ բոլորիս գործն է, քանի որ մենք այն մարդկանց սերունդներն ենք, որոնք ժամանակին արյուն են թափել եւ պաշտպանել մեր ընդհանուր հայրենիքը: Դրա համար ուզում եմ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, պետք է ավարտին հասցվի մինչեւ վերջ: Եվ մենք վերջապես պետք է տեսնենք, որ Արեւմուտքը ճանաչում է իր ե՛ւ աշխարհաքաղաքական պարտությունը, ե՛ւ պարտությունը ճակատամարտում»,- նշեց Բալասանյանը:

Զեկույցներով հանդես եկան նաեւ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը:

«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇԱՆՏԱԺԻ ՈՒ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

Իսկ Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանը ներկաներին դիմեց տեսակամուրջի միջոցով. «Ողջույններս եմ հղում իմ անկոտրում, պահանջատեր հայ ազգիս։ Այսօր ավելի քան արդիական են նմանատիպ միջոցառումները Հայաստանում, քանի որ հայկական հեռուստատեսությունը վարակված է թուրքական եւ արեւմտյան պրոպագանդայի բարբաջանքներով։ Ինձ համար ցավալի է, երբ հայերենով ու հայի բերանից հնչում են Արցախի, Եղեռնի, մեր անցյալի ու հավատքի, մեր պատմական իրական տարածքներ Արեւմտյան Հայաստանի, Արցախի` մեզ պատկանելու հերքման մտքեր: Ամեն ինչ անցողիկ է, սա եւս կանցնի։ Այս աղբի անցման պրոցեսը կախված է Հատուկ ռազմական գործողության շուտ ավարտումով։ Յուրաքանչյուր հայ պետք է լավ գիտակցի, որ դարերով պետականություն չունենալուց հետո՝ վերջին հարյուրամյակում ձեռք բերած պետականությունը ռուս ազգի շնորհքն է եւ միմիայն այս եղբայր ազգն է, որ կանգնում է հայ եղբոր կողքին։ Իհարկե, եթե «հայկական ղեկավարությունը» ջանասիրաբար չի ուրանում այդ եղբայրությունը»:

Ըստ Մարդոյանի, ցավալի է, որ հայը վաճառում է իր իսկ ձեռք բերածները, հետո վերագրում այն ռուսին, թե ինչու մեզ չօգնեցին:

«Համոզված եմ, եւ դուք նույնպես համոզված եղեք՝ գալու է այն ժամանակը, երբ ամեն ինչ հետ ենք բերելու, ու մեղավորները պատժվելու են խստորեն։ Արդեն 3-րդ տարին է` ընթանում է հատուկ ռազմական օպերացիան, որը սկսվել է Ուկրաինայի կոռումպացված կառավարության դրդմամբ, որոնք հոխորտում էին, որ շուտով գրավելու են Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, բնաջնջելու են ազգաբնակչությանը, քանի որ իրենց պետք էին միմիայն տարածքները: Մեր ազգի լավագույն տղաները մարտնչում են ռուս եղբայրների հետ հավասար։ Մենք պայքարում ենք մեր ավանդական գաղափարները պահպանելու համար, մեզ համար օտար են, այսպես կոչված, ԼԳԲՏ հասկացողությունը։ Մենք թույլ չենք տա, որ մեր պապերի թափված արյունը՝ ի դեմ ֆաշիզմի ու նացիզմի, փոշիանան», - ասաց նա։

Սամվել Մարդոյանը նշեց այն հայ տղաների անունները, ովքեր իրենց խիզախությամբ բարձր են պահել հայերի անունը՝ Հատուկ ռազմական գործողության ընթացքում: Նրանց շարքերում են ՌԴ հերոս Անդրանիկ Գասպարյանը, «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը եւ 100-ից ավելի տղաներ, որոնք պարգեւատրվել են Ռուսաստանի Պետդումայի եւ նախագահի կողմից բարձրագույն շքանշաններով եւ մեդալներով։

«Հատուկ ռազմական գործողությունը հասարակ կռիվ չէ։ Սա պայքար է աշխարհի միաբեւեռության դեմ։ Սա պայքար է արեւմտյան շանտաժի ու այլասերության դեմ։ Եվ վերջում ուզում եմ հավելել՝ թշնամին տապալվելու է, եւ հաղթանակը մերն է լինելու: Այս կարգախոսը եղել է մեր պապերինը եւ փոխանցվել է մեզ, մենք էլ պետք է այն փոխանցենք մեր երեխաներին ու թոռներին: Իմ հայ ազգ, ոտքի կանգնեք, միշտ ուժեղ, ամուր եղեք, շուտով ամեն ինչ լավ կլինի», - եզրափակեց խոսքը Մարդոյանը։

Կոնֆերանսի ավարտին ծավալվեց քննարկում հնչեցված մտքերի շուրջ, որին ակտիվորեն մասնակցեցին անկախ քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը, վաստակաշատ մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը եւ այլք: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները, ամփոփելով ելույթները, միաձայն ընդունեցին բանաձեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 






ԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորՄի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ովՍկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև էր ախտորոշվել, մնացել է ապրելու 12-18 ամիս«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top