ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենք Չենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն Հարությունով Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան

Իրան-ԱՄՆ պատեերազմի փոխարեն` բանակցություններ

Վերլուծություն

Ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ հա­մա­ռո­րեն պնդում էին, թե Նե­թան­յա­հուն, այ­ցե­լե­լով Թ­րամ­փին, քննար­կե­լու է Ի­րա­նին ռազ­մա­կան հար­ված­ներ հասց­նե­լու թե­ման, նաեւ, որ ան­գամ այդ պա­րա­գա­յում ԱՄՆ-ի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն բա­ցառ­վում է: Բայց ա­սել, թե ի­րան­ցի վեր­լու­ծա­բան­նե­րի այդ մտքերն ու­նեին հա­վա­նա­կա­նութ­յան բարձր աս­տի­ճան, այն­քան էլ տե­ղին չէր:

ԻՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

Ու ա­հա Թ­րամ­փը, ըն­դու­նե­լով Նե­թան­յա­հու­ին, հան­դես ե­կավ բո­լո­րո­վին այլ հայ­տա­րա­րութ­յանբ: Այն է՝ «Մենք ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­ներ ու­նենք Ի­րա­նի հետ: Դ­րանք կմեկ­նար­կեն շա­բաթ օ­րը»: Ա­պա ԱՄՆ նա­խա­գահն ա­վե­լաց­րեց. «Ո՛չ ես, ո՛չ Իս­րա­յե­լը չենք ցան­կա­նում ներգ­րավ­վել հար­ձակ­ման մեջ, ե­թե դրա­նից հնա­րա­վոր լի­նի խու­սա­փել»:

Ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան հան­րութ­յու­նը կրկին միան­գա­մից «պայ­թեց» կար­ծիք­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նից: Ան­գամ մի շարք միան­գա­մայն ող­ջա­միտ աղբ­յուր­ներ սկսե­ցին ա­ռաջ տա­նել թե­զը, թե ԱՄՆ-ի հետ ոչ մի բա­նակ­ցութ­յուն էլ պետք չէ: Որ. «Ի­րա­նի հետ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յունն ուղղ­ված է նաեւ հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը շփո­թեց­նե­լու եւ Ի­րա­նի ժո­ղովր­դի մեջ Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի նկատ­մամբ կաս­կած սեր­մա­նե­լուն»: Նաեւ, որ Խա­մե­նեին է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նո­ղը, Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը չի կաս­կա­ծում իր ա­ռաջ­նոր­դի խոս­քե­րին ու ո­րո­շում­նե­րին: Ա­պա նաեւ. «Դուք չեք տես­նի այս Թ­րամ­փի բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նը: Դուք քա­ղա­քա­կան ար­կա­ծախն­դիր եք՝ խա­ղա­մո­լի խել­քով… Ա­ռանց Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի թույլտ­վութ­յան, ձեզ հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­ներ չեն կա­րող լի­նել»: Եվ այս­պես շա­րու­նակ: Բայց ա­հա, այս աղ­մու­կի վրա «սա­ռը ջուր լցրեց» արտ­գործ­նա­խա­րար Ա­րախ­չին՝ Х-ում գրե­լով. «Ի­րանն ու Միաց­յալ Նա­հանգ­նե­րը շա­բաթ օ­րը կհան­դի­պեն Օ­մա­նում՝ բարձր մա­կար­դա­կի ա­նուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Սա ոչ միայն հնա­րա­վո­րութ­յուն է, այ­լեւ մար­տահ­րա­վեր։ Գն­դա­կը ա­մե­րիկ­յան դաշ­տում է»:

­Մեկ բա­նում ի­րանցի փոր­ձա­գետ­նե­րը ճիշտ են. որ­քան էլ որ ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցութ­յու­նն­երի հար­ցում Ի­րա­նում կա ներ­քին խո­րը հա­կա­սութ­յուն, սա­կայն վերջ­նա­կան ո­րո­շո­ղը ե­ղել եւ մնում է Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը: Ոչ մի ԱԳ նա­խա­րար, ան­գամ՝ նա­խա­գա­հը Խա­մե­նեիի խոս­քից «թռնել» չեն կա­րող. այ­լա­պես շատ ա­րագ գործ կու­նե­նան Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի հետ: Այ­սինքն, ե­թե Ա­րախ­չին ա­սում է՝ ոչ միայն բա­նակ­ցել-չբա­նակ­ցե­լու հար­ցը, այլ նաեւ օրն ու վայ­րը ո­րոշ­ված են, ա­պա դա նշա­նա­կում է, որ ո­րո­շու­մը կա­յաց­րել է հենց Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը: Ընդ ո­րում, նման ո­րո­շում կա­յաց­նե­լը, օր ու վայր ընտ­րե­լը, դա երկ­րորդ կող­մի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լը, ի­հար­կե, հաշ­ված ժա­մե­րի, ան­գամ՝ օ­րե­րի հարց չէ. դրա հա­մար բա­վա­կա­նին ժա­մա­նակ է պա­հան­ջում: Էլ չա­սած, որ պետք է նաեւ նա­խա­պես բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը գո­նե ընդ­հա­նուր գծե­րով հստա­կեց­նել: Մինչ այս քա­նիցս են­թադ­րել ենք, որ որ­քան էլ որ ԱՄՆ-ն­ ու Ի­րա­նը խո­սում են գեր­բարձր տո­նայ­նութ­յամբ, ան­գամ՝ ի­րար հար­վա­ծե­լու բա­ռա­պա­շա­րով, սա­կայն «տա­կից» բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կա: Ու միայն փաս­տը, որ Թ­րամփն ազ­դա­րա­րեց եւ Ա­րախ­չին էլ՝ հաս­տա­տեց, որ հան­դի­պում լի­նե­լու է, ար­դեն իսկ հաս­տա­տում է այդ են­թադ­րութ­յու­նը:

Են­թադ­րում էինք նաեւ, որ այդ գոր­ծըն­թացն ըն­թա­ցել է ոչ ա­ռանց Մոսկ­վա­յի մաս­նակ­ցութ­յամբ: Եվ ա­հա, սպաս­վող հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, Պես­կո­վը հայ­տա­րա­րեց՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րել՝ նպաս­տե­լու ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի միջեւ կոնֆ­լիկ­տը քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան ​​մի­ջոց­նե­րով լու­ծե­լու հա­մար: Այս­քա­նից զատ, նաեւ նկա­տի առ­նենք, որ Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վեր­ջին եր­կու օ­րե­րին Մոսկ­վա­յում խորհր­դակ­ցութ­յուն­ներ էին անց­կաց­նում Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի, այն է՝ ԱՄՆ-Ի­րան հիմ­նա­կան բա­նակ­ցա­յին թե­մա­յի շուրջ: Ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այս ողջ հա­մա­լի­րը եւս հաս­տա­տում է, որ հիմ­նա­կան միջ­նորդն ԱՄՆ-Ի­րան այս գոր­ծըն­թաց­նե­րում Մոսկ­վան է, բայց նաեւ՝ Պե­կինն այս ամ­բող­ջա­կան խա­ղի մեջ է:

Այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կից ար­դեն բխում է այլ հարց՝ ի՞նչ ակն­կա­լիք­ներ կա­րող են լի­նել այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րից: Թ­րամ­փը թեեւ միան­գա­մայն բարձր նշա­ձող է սահ­մա­նել, բայց դա, թե­րեւս, ըն­դա­մե­նը նրա բա­նակ­ցե­լու ոճն է՝ նա­խա­պես որ­քան կա­րող է դի­մա­ցի­նին սեղ­մել: Ի­րանն էլ ար­ժա­նվույն այդ ճնշմա­նը դի­մա­ցավ, եւ հի­մա են­թադ­րե­լի է, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կգտնվեն ող­ջամ­տութ­յան դաշ­տում: Այն է՝ ի­րա­կա­նում Թ­րամ­փին եր­կու բան է պետք: Նախ, ա­պա­հո­վել Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յու­նը, ընդ ո­րում այն մա­կար­դա­կով, որ Իս­րա­յելն էլ ի­րեն ա­պա­հով­ված հա­մա­րի: Այն է՝ ստա­նալ միան­գա­մայն հստակ ե­րաշ­խիք­ներ, որ Ի­րանն ի­րա­կա­նում էլ մի­ջու­կա­յին զենք չի ցան­կա­նում, եւ այս­տեղ է, որ Մոսկ­վա­յի միջ­նորդ-ե­րաշ­խա­վո­րի դերն ա­ռա­ջին պլան է գա­լիս: Սա ն­վա­զա­գույ­նը եւ ա­ռա­վե­լա­գույ­նը կլի­ներ Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­րո­շա­կի նոր­մա­լա­ցու­մը՝ շա­հե­րի գո­տի­նե­րի հստակ սահ­ման­մամբ: Բա­նակ­ցութ­յուն­նե­րում նվա­զա­գույ­նին հաս­նե­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը միան­շա­նակ կան: Այ­սինքն, ե­թե Ի­րանն ի­րեն ռու­սա­կան մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցով պաշտ­պան­ված հա­մա­րի, ա­պա սե­փա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կա­րի­քը պար­զա­պես չու­նի, եւ կմնա միայն ա­մե­րի­կա­ցի­նե­րից պա­հան­ջել պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցում: Իսկ թե այս նվա­զա­գույ­նից որ­քա՞ն հնա­րա­վոր կլի­նի ա­ռաջ անց­նել, դա դժվար է ա­սել, չնա­յած` այս­տեղ կա նաեւ ժա­մա­նա­կի խնդի­րը:

Երկ­րոր­դը, ո­րը պետք է Թ­րամ­փին, դա սե­փա­կան դեմ­քը պա­հե­լով, կամ, ե­թե ա­վե­լի հար­մար է, որ­պես «մե­ծա­գույն խա­ղա­ղա­րար» ներ­կա­յա­նա­լով, ի­րա­նա­կան խնդրից ձեր­բա­զատ­վելն է: Բա­նակ­ցա­յին մի­նի­մու­մին հաս­նե­լու դեպ­քում այս հար­ցը եւս լուծ­վում է:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀՆ ԱՐԴԵՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ

Ի­րա­կա­նում, ի­րա­նա­կան խնդիր հետ կապ­ված լու­ծու­մը բա­վա­կա­նին պարզ է: Եվ այն, որ տաս­նամ­յակ­նե­րով լու­ծում չկար, կապ­ված է մեկ այլ գոր­ծո­նի հետ: Ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը Բ­րի­տա­նիան սո­վոր էր հա­մա­րել իր «պա­պե­նա­կան բոս­տա­նը», ու ԱՄՆ-ն­ էլ, ի­հար­կե, բա­ցի իս­րա­յե­լա­կա­նից, պետք է նաեւ մտա­ծեր բրի­տա­նա­կան նկրտում­նե­րի մա­սին: Իսկ դ­րանք լայն հաս­կա­ցութ­յուն էին՝ Բ­րի­տա­նիան ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը դի­տար­կում էր նաեւ` որ­պես Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին շար­ժի դեմ պատ­նեշ ստեղ­ծե­լու մի­ջոց: Ընդգ­ծենք, լայն շե­րտով Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք պատ­նեշ, որ­տեղ ընդգրկ­ված էր նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը: Այդ թվում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այլ ան­վան­մամբ՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» տես­քով պատ­նեշ, թուրք-ա­զե­րիա­կան ներգ­րավ­մամբ: Եվ այն հա­մա­ռութ­յու­նը, ո­րով Բ­րի­տա­նիան փոր­ձում էր Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի ներգ­րավ­մամբ երկ­րորդ ճա­կատ բա­ցել Ռու­սաս­տա­նի դեմ, հենց այս գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում էին:

Ու հի­մա, ի­րա­նա­կան ճգնա­ժա­մի լու­ծու­մը հեշ­տա­ցել է նրա­նով, որ Թ­րամ­փի հա­մար մնա­ցել է միայն Իս­րա­յե­լի թե­ման, իսկ Բ­րի­տա­նիա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ բրի­տա­նա­կան գլո­բա­լիստ­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը պա­տե­րազ­մա­կան են: Այս թե­ման, ի­հար­կե, գնում-հաս­նում է մին­չեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ, ո­րին դեռ կհաս­նենք: Այս պա­հին ֆիք­սենք հե­տեւ­յա­լը. ե­թե մեկ­նար­կող բա­նակ­ցութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն տան կար­գա­վո­րել ԱՄՆ-Ի­րան հա­կա­մար­տութ­յու­նը թե­կու­զեւ նշված նվա­զա­գույն մա­կար­դա­կով, ա­պա մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հա­մար դա կա­րե­լի է փրկութ­յան պես մի բան հա­մա­րել:

ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ

Գ­լո­բա­լիս­տա­կան գոր­ծա­կալ Շ­տայն­մա­յե­րին Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան գոր­ծու­ղե­լը, ի­հար­կե, բրի­տա­նա­կան մի վեր­ջին փորձ էր Հա­յաս­տա­նով «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» ստեղ­ծե­լու հետ կապ­ված: Բայց այ­ցը կա­րելի է ձա­խող­ված հա­մա­րել. Ա­լիե­ւը նո­րից օ­րա­կարգ բե­րեց իր հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը ոչ մի պա­րա­գա­յում ի­րա­կա­նաց­նել չի կա­րող:

Ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, Հեյ­դա­րո­վի­չը, ի­հար­կե, շատ կցան­կա­նար նման մի­ջանցք ստա­նա­լ: Սա­կայն խա­ղադ­րույք­նե­րը ծայ­րա­հեղ բարձր են. գոր­ծըն­թա­ցը ռուս-ա­մե­րիկ­յան դաշ­տում է, որ­տեղ ան­գամ Իս­րա­յե­լը, Ի­րանն ու Թուր­քիան են երկ­րորդ պլա­նում, էլ ուր մնաց, որ Հեյ­դա­րո­վի­չը փոր­ձի սե­փա­կան խաղն ա­ռաջ տա­նել, որ­քան էլ որ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի Ան­կա­րա­յի եւ Թել Ա­վի­վի հետ: Ի­րո­ղութ­յու­նը սա է՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սով կա­րող է անց­նել կա´մ Հ­յու­սիս-­Հա­րավ, կա´մ՝ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գի­ծը: Այս պա­հին գե­րիշ­խող է Հ­յու­սիս-­Հա­րա­վի գոր­ծո­նը՝ իր բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րով, եւ Ա­լիե­ւին մնում է միայն հե­տե­ւել այդ ընդ­հան­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին:

Ա­մեն դեպ­քում, դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ո­րո­շա­կիո­րեն փչաց­նե­լով, ներ­կա­յումս ակն­հայտ է, որ Ա­լիե­ւը սկսել է միան­գա­մայն այլ ուղ­ղութ­յամբ գոր­ծել՝ փոր­ձե­լով վե­րա­դառ­նալ կար­գա­վոր­ման դաշտ: Ա­մեն դեպ­քում, կան արտ­գործ­նա­խա­րա­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով շփում­նե­րի կտրուկ ակ­տի­վա­ցում, եւ ե­թե պաշ­տո­նա­պես հաս­տատ­վի մա­յի­սի 9-ին Ա­լիե­ւի` Մոսկ­վա այ­ցե­լե­լու մա­սին նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ա­պա դա կդառ­նա շատ ա­վե­լի հստակ ազ­դակ Մոսկ­վա­յի եւ Բաք­վի հա­րա­բե­րութ­յու­նն­երի հետ կապ­ված: Մ­յուս կող­մից, ակ­տի­վա­ցել են նաեւ Բաք­վի եւ Թեհ­րա­նի շփում­նե­րը, օ­րա­կար­գում է մնում Փե­զեշ­քիա­նի Բա­քու այ­ցի թե­ման: Ակ­տիվ է նաեւ Հ­յու­սիս-­Հա­րավ կո­մու­նի­կա­ցիոն մի­ջանց­քի ադր­բե­ջա­նա­կան հատ­վա­ծում են­թա­կա­ռույց­նե­րի շի­նա­րա­րութ­յան հար­ցը: Այ­սինքն, շատ նման է, որ Ա­լիե­ւը հստակ պատ­կե­րաց­նում է ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի հնա­րա­վոր ըն­թաց­քը եւ հար­մար­վում է ի­րա­վի­ճա­կին:

­Տա­րօ­րի­նակ է, բայց նման է, որ նաեւ Նի­կոլն է սկսել հաս­կա­նալ նոր ի­րա­վի­ճա­կը: Ա­մեն դեպ­քում, գո­նե այն աղ­մու­կը, թե այ­սօր-վա­ղը ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լիս, կար­ծես թե բա­վա­կա­նին ժա­մա­նակ է, որ չի լսվում: Միա­ժա­մա­նակ զրո­յա­կան վի­ճակ է նաեւ «Դե­պի Ա­րեւ­մուտք» քա­րոզ­չութ­յան հետ կապ­ված, եւ դա հաս­կա­նա­լի է: Մի կող­մից, Գ­յում­րիում ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ջախ­ջա­խիչ պար­տութ­յունն այ­լեւս խո­սե­լու հնա­րա­վորութ­յուն չի տա­լիս, թե՝ ողջ ժո­ղո­վուր­դը ե­րա­զում է ա­րեւմտ­յան վեկ­տո­րի մա­սին: Մ­յուս կող­մից էլ, նույն Եվ­րո­պան է բա­ցա­հայտ ա­սում, որ առն­վազն մի հինգ տա­րի է պետք միայն վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման հա­մար: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այն, որ ԱՄՆ-ն­ այս ուղ­ղութ­յամբ հե­տաքրք­րութ­յու­ններ գրե­թե չի ցու­ցա­բե­րում, իսկ եվ­րո­պա­ցի­ներն էլ միայն ի­րենց գլխի ճարն են փոր­ձում տես­նել, Նի­կո­լի հա­մար դեռ ա­միս­ներ ա­ռաջ էր դար­ձել ազ­դակ, որ այս ուղ­ղութ­յամբ «տե­րերն այ­լեւս թամ­բին չեն», եւ ա­նե­լիք չու­նի:

Ս­րան զու­գա­հեռ, դեռ այդ­քան էլ տե­սա­նե­լի չէ, բայց որ կա­մաց-կա­մաց ակ­տի­վաց­նում են ռու­սա­կան պաշ­տոն­յա­նե­րի հետ շփում­նե­րը, դա էլ է փաստ: Ա­սենք, ար­դեն ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ց­չին հրա­վի­րում են Հան­րա­յին՝ Դոն­բա­սի թե­մա­նե­րով խո­սե­լու եւ այլն: ՌԴ նա­խա­գա­հի մի­ջազ­գա­յին մշա­կութա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Մի­խա­յիլ Շ­վիդ­կո­յի՝ օ­րերս հնչեց­րած միտքն էլ կա­րե­լի է ազ­դակ հա­մա­րել, որ Մոսկ­վան շա­րու­նա­կում է հա­յաս­տան­յան թե­ման ա­ռաջ­նա­յին տե­ղե­րում դի­տար­կել: Այս­պես, ըստ Շ­վիդ­կո­յի. «Մենք պատ­րաստ ենք ա­մեն ին­չի, ին­չին պատ­րաստ է հայ­կա­կան կող­մը»: Ու կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչն ա­մե­նե­ւին էլ միայն մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին չէր խո­սում:

Ա­մեն դեպ­քում, ի տար­բե­րութ­յուն Ա­լիե­ւի, մա­յի­սի 9-ին Նի­կո­լի Մոսկ­վա այ­ցե­լե­լը պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված է: Ու ե­թե Ա­լիեւն էլ գնա, չբա­ցա­ռենք, որ կա­րող է ընդ­հուպ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու թե­մա ա­ռա­ջա­նա:






ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top