Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

Երիտասարդ դերասանը, որը խենթանում է բեմում եւ հաղթում

Մշակութային

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի շրջանավարտ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դերակատարմամբ «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացումը նախ Երեւանում մասնակցեց «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին եւ արժանացավ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից հատուկ մրցանակի: Այնուհետեւ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթում արժանացավ Գրան Պրիի: Իսկ օրերս էլ այս նույն ներկայացմամբ՝ Գագիկ Խաչատրյանը մասնակցեց Երեւանում անցկացվող ռուսական թատերական մշակույթի օրերին։ Երեւանի «Մոսկվայի Տան» բեմում երեք օր շարունակ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաեւ հայտնի դերասանները ներկայացրեցին Գոգոլի, Կուպրինի, Շեքսպիրի եւ այլ դասականների իրենց բեմական մեկնաբանությունները։ Ժյուրին այս անգամ «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացմանը տվեց «Լավագույն դերասանական կերպարի ուսումնասիրություն» կոչումը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց դերակատարի հետ, որն այժմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող է:

Գագիկ, «Խելագարի հիշատակարան»-ը դարձել է Ձեր այցեքարտային ներկայացումը, որն ամենուր Ձեզ հաջողություն է բերում: Ի՞նչպես ծնվեց այն եւ ինչպե՞ս սկսվեց այս ներկայացման հաղթարշավը:

— Նախ ասեմ, որ ներկայացումը բեմադրվել է այն ժամանակ, երբ ես դեռ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանող էի, բեմադրության հեղինակը ռեժիսոր Անահիտ Մազմանյանն է։ Ներկայացումն իսկզբանե բեմադրվել է փառատոնի համար, որը պետք է լիներ Մոսկվայում: Բայց այնպես ստացվեց, որ առաջին հերթին մասնակցեցի «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին Երեւանում, ապա դրա հաջորդ օրը մեկնեցինք Մոսկվա: Յուրաքանչյուրը 42 մասնակցից բաղկացած երեք տարիքային խումբ էր մասնակցում ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթին Մոսկվայում, ես պրոֆեսիոնալների կատեգորիայում էի: Մոսկվայից վերադարձանք հաղթանակով՝ բերելով գլխավոր մրցանակը: Ինչ վերաբերում է Երեւանում ռուսական թատերական մշակույթի օրերին մասնակցությանս, ասեմ, որ շատ հետաքրքիր միջոցառում էր, որտեղ սիրով ներկայացրեցի Գոգոլի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Խելագարի հիշատակարան»-ը մոնոներկայացումը:

— Ներկայացումը ռուսերեն էր, հե՞շտ հաղթահարեցիք լեզվական խնդիրը:

— Չեմ կարող ասել, թե լիարժեք տիրապետում եմ լեզվին, բայց, բնականաբար, որոշակի բազա ունեի եւ լուրջ աշխատանք ենք տարել լեզվական բարիերի հաղթահարման  ուղղությամբ: Իհարկե, այլ է ռուսերեն խոսելը, բայց բոլորովին ուրիշ է ռուսերենով ներկայանալը բեմում, խաղալը, մտածելը:

— Անդրադառնանք Ձեր կերտած կերպարին՝ նա ծիծաղում էր, լալիս էր, երգում էր, խենթանում էր… Ինչպե՞ս է հաջողվում շատ կարճ ժամանակում խիստ տարբեր հոգեվիճակների մեջ մտնել ու փոխանցել այն հանդիսատեսին:

— Իրականում բավականին դժվար է։ Նախ ինձ թվում է, որ բոլոր դերասանները կերազեն իրենց կյանքում գոնե մի անգամ խաղան այնպիսի կերպար, որն իր մեջ ունի ե՛ւ դրամա, ե՛ւ կոմեդիա: Ու սա հենց այդ կերպարն է: Նիկոլայ Գոգոլի այս ստեղծագործությունը հասարակության խավերի բաժանվածության, անհատին անուշադրության մատնելու մասին է, ինչն ինձ թվում է՝ բոլոր ժամանակներում էլ ակտուալ է, որովհետեւ այդ խավերը միշտ կան ու կլինեն:

—  Նախընտրում եք մենակ լինել բեմո՞ւմ՝ մոնոներկայացումներով, թե՞ ավելի հարմար է, երբ բեմում կան խաղընկերներ:

— Իհարկե, միայնակ շատ դժվար է, որովհետեւ ամեն բան քեզնից է կախված՝ ռիթմը, հանդիսատեսին համակելը դեպի քեզ, մի շնչով տանել ներկայացումը ու չձանձրացնել: Իսկ խաղընկերներով ավելի հեշտ է:

— Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք առաջիկայում եւ ինչպիսի՞ ձեւաչափով:

— Կարծում եմ՝ նորություններն իրենց ուշացնել չեն տա: Բայց եկեք փակագծեր չբացենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top