Հանրապետության շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, ներկայացել` որպես նրա ընկեր, և ցանկություն հայտնել ուղեկցել տուն 2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը Ռուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն «Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք «Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում «Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել

ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆԻՄԱՍՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄԸ, ԹԵ ՇԻՐՄԱՅԻ ՏԱԿ ԱՅԼ ԲԱՆ ԿԱ

Վերլուծություն

Այն տպա­վո­րութ­յունն էր, թե Ան­թա­լիա­յում Միր­զո­յան Ա­րոն ի­րեն վատ չէր զգում: Ա­վե­լին, Վ­րաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հետ հա­մա­տեղ մի­ջո­ցառ­ման պատ­րաստ­վե­լիս էլ այն­պես էր բե­րա­նը բա­ցել, որ ա­կա­մա մտա­ծում էին, թե ի­րեն զգում է ինչ­պես հայ­րա­կան տա­նը:­ Մի խոս­քով, լիա­կա­տար Օ­մե­գա­յի վի­ճա­կում էր:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՐԲ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ

­Մեկ բան եւս ա­կա­մա մտա­ծում ես՝ նա­յե­լով Ա­րո­յի այդ հրճվան­քին՝ տես­նես ի՞նչ նոր փոր­ձանք­ներ է բե­րել Հա­յաս­տա­նի գլխին: Չ­նա­յած` մյուս կող­մից էլ այն վի­ճակն է, որ Ա­րո­յի եւ ան­գամ նրա շեֆ Նի­կո­լի ա­սած-ա­րած­ներն ար­դեն հա­զիվ թե քիչ թե շատ ազ­դեն ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա: Եվ Ան­թա­լիա­յում եւս, դա­տե­լով Ա­րո­յի հան­դի­պում­նե­րից, այդ նույն տրա­մա­բա­նութ­յունն էր:

­Թե­րեւս, հիմ­նա­կա­նը Ֆի­դա­նի եւ Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պում­ներն էին: Սկ­սենք Թուր­քիա­յից, ո­րի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ հան­դի­պու­մից հե­տո ան­գամ Ա­րոն նման պատ­կեր ար­ձա­նագ­րեց. «Ես ներ­կա­յաց­նեմ ի­րա­կա­նութ­յու­նը, դա­տո­ղութ­յուն ինք­ներդ ա­րեք` ա­ռա­ջըն­թաց կա, թե չկա: Մենք ու­նենք ո­րոշ հա­մա­ձայ­նութ­յուն­ներ, ո­րոնք ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­վել են: Կան հա­մա­ձայ­նութ­յուն­ներ, որ դեռ չեն ի­րա­կա­նաց­վել: Օ­րի­նակ` մենք օ­դա­յին տա­րած­քի օգ­տա­գործ­ման հար­ցը, գո­նե այս պա­հին, ըստ էութ­յան, հա­մա­րել ենք լուծ­ված: Մենք հա­մա­տեղ դի­տար­կել ենք Մար­գա­րա-Ա­լի­ջան սահ­մա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վի­ճա­կը: Հայ­կա­կան կող­մը նաեւ աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­րել այն­տեղ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղութ­յամբ: Մենք հա­մա­տեղ աշ­խա­տանք­ներ ենք տա­րել, ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ ենք ի­րա­կա­նաց­րել Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղա­յին անց­ման, այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վի­ճա­կի եւ գ­նա­հատ­ման ա­ռու­մով: Մենք ո­րո­շում ու­նենք, եւ­ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ տար­բեր գե­րա­տես­չութ­յուն­նե­րից մաս­նա­գետ­ներ են հան­դի­պել Ա­նիի պատ­մա­կան կամր­ջի վե­րա­կանգն­ման աշ­խա­տանք­նե­րի շրջա­նա­կում եւ­ այլն: Այ­սինքն` մենք կա­րող ենք ա­սել, որ ո­րո­շա­կի բա­ներ տե­ղի են ու­նե­նում: Միեւ­նույն ժա­մա­նակ, գի­տեք, որ մենք ու­նենք պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն բա­ցել Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի միջեւ սահ­մա­նը եր­րորդ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի եւ Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի այն քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ո­րոնք դի­վա­նա­գի­տա­կան անձ­նա­գիր ու­նեն: Սա ի­րա­կա­նաց­ված չէ…»: Հի­շեց­նենք՝ գլխա­վոր հար­ցը, ո­րը նի­կոլ­յան թի­մը փոր­ձում էր լու­ծել Թուր­քիա­յի հետ, սահ­մա­նը բա­ցելն էր: Ա­րոն հաս­տա­տում է՝ ոչ մի բան այս պա­հին բաց­ված չէ, եւ, դա­տե­լով նրա խոս­քե­րի տրա­մա­բա­նութ­յու­նից, Ֆի­դա­նի հետ ո­րե­ւէ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չի ե­ղել: Մ­նա­ցա­ծը, ին­չի մա­սին նա խո­սում է, երկ­րոր­դա­կան բա­ներ են: Այ­սինքն, Թուր­քիան հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րենն է ա­ռաջ տա­նում՝ ոչ մի սահ­մա­նի բա­ցում, քա­նի դեռ չկա Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու ինչ­քան էլ Ա­րոն Ան­թա­լիա­յում բե­րա­նը մին­չեւ ա­կանջնե­րը բա­ցի, Նի­կո­լն էլ նույն եր­ջա­նիկ ժպի­տով Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին նկար­վի, այս հար­ցում ո­րե­ւէ փո­փո­խութ­յուն չի լի­նե­լու:

­Բայ­րա­մո­վի հետ Ա­րո­յի հան­դի­պումն էլ ա­վե­լի տա­րօ­րի­նակ էր: Ա­նու­նը դրել էին փակ բա­նակ­ցութ­յու­նն­եր, բայց թե ինչ են բա­նակ­ցե­լու, մնում է միայն են­թադ­րել: «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը հա­մա­ձայ­նեց­րել-վեր­ջաց­րել են, այս հար­ցով բա­նակ­ցե­լու բան այ­լեւս չկա: Կա­րող են բա­նակ­ցել՝ ե՞րբ են այն ստո­րագ­րե­լու, ե­թե առ­հա­սա­րակ պատ­րաստ­վում են ստո­րագ­րել: Այս հարցն այդ «փակ հան­դիպ­մա­նը» քննար­կել են, թե՝ ոչ, ի­րենք կի­մա­նան: Ա­մեն դեպ­քում, Ա­րո­յի «դուք­յա­նից» այս­պես են մեկ­նա­բա­նել. «Կող­մե­րը քննար­կել են Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տի ա­վար­տից հե­տո կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում առ­կա ի­րա­վի­ճա­կը»: Իսկ «առ­կա վի­ճա­կը» սա է՝ դա­տե­լով հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած Բայ­րա­մո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Բա­քուն կրկնում է իր հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րը: Այն է՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րը ոչ մի նոր բան չեն տվել: Եվ դա բնա­կան է. Բա­քուն ներ­կա­յաց­նում է այն­պի­սի նա­խա­պայ­ման­ներ, ո­րոնք, ինչ­պես քա­նիցս նշել ենք, Նի­կո­լը կյան­քի կո­չե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չու­նի:

Ար­դեն այս հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած՝ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Վ­րաս­տա­նի ե­ռա­կողմ պա­նե­լա­յին հար­թա­կում Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված՝ Բայ­րա­մովն ու Ա­րոն է­լի մի թե­թեւ լեզ­վակ­ռիվ ու­նե­ցան: Բայ­րա­մո­վը բա­ցատ­րում էր, թե ին­չու պետք է Սահ­մա­նադ­րութ­յու­նը փոխ­վի, Ա­րոն հա­կա­ռակն էր փոր­ձում հա­մո­զել: Սա­կայն դա ար­դեն դար­ձել է ա­նի­մաստ վեճ. Ա­լիեւն ու­նի այդ նա­խա­պայ­մա­նը, հաս­կա­նում է, որ Նի­կո­լը դա չի կա­րող կա­տա­րել, բայց հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում: Ա­հա սա է ա­մե­նագլ­խա­վո­րը, եւ ինչ­քան էլ տար­բեր հար­թակ­նե­րում սրա շուրջ լեզ­վակ­ռիվ սար­քեն, դա է, որ մնում է նույ­նը: Այ­սինքն, ի սկզբա­նե հա­րցն այն դաշ­տում չէ, թե Նի­կո­լը կփո­խի՞ Սահ­մա­նադ­րութ­յու­նը, թե՝ ոչ. նա չի կա­րող փո­խել, քա­նի որ հան­րաք­վեով դրա­կան արդ­յունք ստա­նա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը ե­ղել եւ մնում է ծայ­րա­հեղ ցածր: Այս հարցն ի սկզբա­նե ե­ղել եւ մնում է հե­տեւ­յա­լը՝ այս ի­րա­վի­ճա­կում ին­չո՞ւ է Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նում մեկ պա­հանջ, ո­րը Նի­կո­լը, ա­սենք նաեւ ցան­կա­ցած մե­կը, ո­րը կա­րող է նրան փո­խա­րի­նել, կյան­քի կո­չել հա­զիվ թե կա­րո­ղա­նա:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ

Ու­րեմն, ին­չո՞ւ է Ա­լիե­ւը ա­ռաջ տա­նում պա­հանջ, ո­րը գործ­նա­կա­նում ա­նի­րա­գոր­ծե­լի է: Հին եզ­րա­կա­ցութ­յու­ննե­րից մեկն է, որ դրա­նով Ա­լիե­ւը փոր­ձում է պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րութ­յան տար­բե­րա­կը բաց թող­նել, եւ մի­գու­ցե դա ինչ-որ չա­փով կա: Այլ վար­կա­ծով, որ Ա­լիե­ւը պար­զա­պես չի ցան­կա­նում ո­րե­ւէ «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել եւ ա­նի­րա­կա­նա­նա­լի նա­խա­պայ­ման­նե­րով ի­րենն է ա­ռաջ տա­նում:

Այս երկ­րորդ տար­բե­րա­կը, որ­քան էլ որ փոր­ձա­գի­տա­կան, վեր­լու­ծա­կան եւ այլ հար­թութ­յուն­նե­րում դի­տարկ­վում է, որ­պես հիմ­նա­կան, ի­րա­կա­նում բա­վա­կա­նին խո­ցե­լի է: Հաշ­վի առ­նե­լով բա­վա­կա­նին պարզ փաս­տեր: Նախ, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու գա­ղա­փա­րը հենց Ա­լիեւն է, որ օ­րա­կարգ է բե­րել: Բա­նակ­ցային նախ­նա­կան փու­լում, երբ հիմ­նա­կան ա­ռանցք էր նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նը եւ դրա­նից բխող այլ փաս­տաթղ­թեր, ո­րե­ւէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին խոսք ան­գամ չկար, եւ դա իր հստակ տրա­մա­բա­նութ­յունն ու­ներ. Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում չեն ե­ղել, որ հի­մա էլ պաշ­տո­նա­պես «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքեն: Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պար­զա­պես ԽՍՀՄ-ից հե­տո միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յու­ններ չեն ու­նե­ցել, եւ հենց այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռու­ցումն է, որ են­թադ­րում էր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը: Հե­տա­գա­յում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գա­ղա­փարն ար­հես­տա­կա­նո­րեն օ­րա­կարգ բեր­վեց՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան «Բր­յու­սե­լի ձե­ւա­չափ» տե­ղա­փո­խե­լու հա­մար: Միայն թե այդ ձե­ւա­չափն ար­դեն գործ­նա­կա­նում չկա, եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վածն այ­լեւս ոչ մե­կին ի­րա­կա­նում պետք չէ: Բա­ցա­ռութ­յամբ, թե­րեւս, Նի­կո­լի, ով այդ ար­հես­տա­կան դաշտ մտնե­լով, Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ճա­նա­պար­հը բա­ցեց եւ, հի­մա այդ դաշ­տից դուրս գա­լով, ստիպ­ված է լի­նե­լու շատ հար­ցե­րի պա­տաս­խան տալ: Գու­մա­րած, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» հրա­ժար­վե­լով, նա այլ տար­բե­րակ չի ու­նե­նում, քա­ն Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հար­թակ վե­րա­դառ­նա­լը:

Ու­րեմն, ին­չո՞ւ է Ա­լիե­ւը շա­րու­նա­կում այդ ար­հե­ստա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով» ճնշել, ա­վե­լի կոնկ­րետ՝ փա­կու­ղում պա­հել Նի­կո­լին: Ան­թա­լիա­յում կա­յա­ցավ նաեւ Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը, ո­րը եւս մեկ ան­գամ պարզ փաս­տեր ար­ձա­նագ­րեց: Այս­պես, երկ­կողմ թե­մա­տի­կա­յից զատ, ըստ հան­դիպ­ման մա­սին հա­ղոր­դագ­րութ­յան, օ­րա­կար­գում է ե­ղել նաեւ հե­տեւ­յա­լը. «Ռու­սա­կան կող­մը հաս­տա­տել է իր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ նպաս­տե­լու ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին եւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքմա­նը։ Ընդգծ­վել է 2020-2022թթ. Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի հա­մա­լի­րի ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը»:

Այս հա­մա­տեքս­տում նկա­տենք, որ Ան­թա­լիա­յում Ա­րոն նաեւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման չան­տե­սեց՝ «նվնվա­լով», թե կոնկ­րետ ա­ռա­ջարկ է ա­րել Ադր­բե­ջա­նին՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը բա­ցե­լու հա­մար: Բայց նաեւ խոս­տո­վա­նե­լով, որ այդ­պես էլ «որ­եւէ դրա­կան ար­ձա­գանք չկա»: Մինչ­դեռ նկա­տենք, որ այդ ա­ռա­ջար­կով գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նին տրվում էր նրա բո­լոր ցան­կա­ցած­նե­րը: Ու ե­թե ան­գամ այդ ի­րա­վի­ճա­կում «որ­եւէ դրա­կան ար­ձա­գանք չկա», ա­պա դա եւս պարզ ազ­դակ է, որ Ա­լիեւն ան­գամ ա­մե­նա­մեծ ցա­նկութ­յան դեպ­քում խու­սա­փում է մտնել ռուս­նե­րին «գցե­լու» դաշտ՝ հաս­կա­նա­լով դրա հնա­րա­վոր բո­լոր հե­տե­ւանք­նե­րը: 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ

Այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րը գա­լիս է հու­շե­լու, որ նո­յեմ­բե­րի 9-ից սկսված՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թե­ման ե­ղել եւ մնում է օ­րա­կար­գում: Ա­վե­լին, ակն­հայ­տո­րեն, չնա­յած ռուս-ադր­բե­ջա­նա­կան հայտ­նի բա­խում­նե­րին, եր­կու­սի հա­մար էլ այդ ուղ­ղութ­յու­նը, նման է, որ մնում է հիմ­նա­կա­նը: Մ­յուս կող­մից, ե­թե հաշ­վի առ­նենք այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Ա­լիե­ւը ոչ միայն պատ­րաստ­վում է մա­յի­սի 9-ին մեկ­նել Մոսկ­վա, այլ նաեւ Կար­միր հրա­պա­րա­կի շքեր­թում ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում կմաս­նակ­ցի, կա­րե­լի է կռա­հել, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան այդ բա­խում­ներն առն­վազն հաղ­թա­հար­ման փու­լում են: Եվ դա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րը:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ մա­յի­սի 9-ին Նի­կո­լը եւս մեկ­նե­լու է Մոսկ­վա, եւ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րութ­յուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ինչ-որ տար­բե­րա­կով Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հետ հան­դի­պում կլի­նի: Բայց ա­հա, Նի­կո­լի գրա­սեն­յա­կը օ­րերս չհա­պա­ղեց հեր­քել հայ­կա­կան լրատ­վա­կան դաշ­տում տա­րած­ված լու­րը, թե նա­խա­տես­ված է պաշ­տո­նա­կան ե­ռա­կողմ հան­դի­պում, ին­չը նշա­նա­կում է, որ բրի­տա­նա­կան ճնշում­նե­րը, ո­րոնք 2022թ.-ից ի վեր Նի­կո­լին հետ էին քա­շում այդ ուղ­ղութ­յուն­նե­րից եւ հատ­կա­պես կո­մու­նի­կա­ցիանե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից, այս պա­հին էլ դեռ գո­յութ­յուն ու­նեն: Թեեւ մյուս կող­մից էլ, բրի­տա­նա­կան այդ նույն ճնշում­նե­րը Նի­կո­լին հետ էին քա­շում նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը «թույ­լատ­րե­լի դո­զա­յից» այն կողմ անց­կաց­նե­լուց: Բայց ե­թե հի­մա կա­րո­ղա­նում է Ի­րա­նի հետ ան­գամ հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­ներ ա­նել, դա ակ­նար­կում է, որ այդ ճնշում­նե­րը ո­րո­շա­կիո­րեն ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը թու­լաց­րել են: Իսկ դա նշա­նա­կում է, որ մա­յի­սի 9-ին Մոսկ­վա­յում ո­րո­շա­կի հան­գու­ցա­լու­ծում­ներ լի­նե­լու են: Ու չբա­ցա­ռենք, որ չնա­յած ընդ­հա­նուր շիր­մա­յին, ի­րա­կա­նում Բայ­րա­մո­վի եւ Ա­րո­յի հան­դի­պու­մը հենց այդ ուղղ­վա­ծութ­յամբ էր:

 






Հանրապետության շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՏղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, ներկայացել` որպես նրա ընկեր, և ցանկություն հայտնել ուղեկցել տուն2022թ.֊ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, րսկ Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծըՌուսական աղբյուր. Մոսկվայի և Սպիտակ տան միջև բանակցային գործընթացը մտնում է վճռորոշ փուլԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հրապարակ». Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք«Փաստ». Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել. Ո՞ւմ է հրավիրել«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում«Ժողովուրդ». ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունըԹրամփ. «հիանալի» կլինի, եթե Վատիկանը դառնա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ«Թրամփը դավաճանեց Ուկրաինային և Եվրոպային.Sky NewsՊուտինին Մելանի Թրամփն ավելի է դուր գալից, քան Դոնալդը (Տեսանյութ)Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը մեր օրերի Վնասվածքաբանության գուրու Արմեն ԳերասիմովիչԵրեխային պահում էին մութ, խոնավ տեղ. Հայտնի աստղահոգեբանը բացահայտում է 2-ամյա փոքրիկի առեղծվածըՄերձավանի հերոսացած ուսուցչուհու հետքերով«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացինԵրկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունըԱրթուր Գալոյանի առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում(տեսանյութ)Հայտնի է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության օրն ու անցկացման վայրըՏիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականՊուտինի հայտարարության մբողջական տարբերակը՝ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո (Տեսանյութ)Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. ԹրամփԵթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top