Չենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն Հարությունով Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ

Մանկապարտեզը չավարտած՝ այդպես էլ առաջին դասարանում մնացին

Վերլուծություն

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց։ Նա մասնավորապես՝ նշել է, որ եթե մարդիկ գիտելիքի պակաս ունեն, ուրեմն՝ գիտելիքի պակաս ունեն նաեւ կառավարության անդամները եւ ընդհանրապես, ըստ էության, փաստում է, որ իրենք 7 տարի մնացել են  նույն՝ 1-ին դասարանում:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը փաստում է՝ Նիկոլը վերջապես սկսել է գիտակցել, որ իր կառավարությունն ու Ազգային ժողովի խմբակցությունը հիմնականում անգրագետներից կազմված մարդիկ են:

«Իսկ այն, որ անգրագետ են, դրա ապացույցն է երկրի վիճակը: Եթե նրանք լինեին գրագետ քաղաքական գործիչներ, հասկանային քաղաքականությունից, տնտեսությունից, ապա մեր երկրի վիճակը կլիներ այլ: Վերջապես նա հասկացավ դա ու խոստովանեց»,- ընդգծում է Բաբուխանյանը:

Հետեւապես, ո՞րը պետք է լինի այս իրավիճակում ժողովրդի անելիքը, եթե ոչ անգրագետներին դուրս մղելը երկրի կառավարման համակարգից: Ընդ որում՝ այն դեպքում, երբ ոչ միայն անգրագետ են, այլեւ` օրինախախտ: Նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքները, ՀՀ Սահմանադրությունը, թշնամուն են զիջել երկրի տարածքային ամբողջականությունը: Այսինքն` նրանք նաեւ քրեական հանցանքներ են կատարել, եւ այլեւս երկրորդական է՝ անգրագիտությա՞ն հետեւանք է եղել, թե՞ դավաճանական մղումների: Դա արդեն թող ապագա քննությունը պարզի:

Իսկ քննությունը շատ բան ունի պարզելու՝ սկսած Նիկոլի կողմից իշխանությունը զավթելուց մինչեւ Անկախության մասին հռչակագրի դրույթները ոտնահարելը, այնուհետեւ Սահմանադրության դրույթները ոտնահարելը, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը եւ այսպես շարունակ:

Այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ինքն իր աթոռը ճոճել, որովհետեւ, կարծես թե, ընդդիմությունից հույս չկա: Օրինակ` քոչարյանականներն ավելի ինտենսիվ պայքարում են Հանրապետականների դեմ, քան` Նիկոլ Փաշինյանի:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՍ ԶԱՐՄԱՑՆԻ

Ինչ վերաբերում է ընդդիմությունը, որը Նիկոլով չի զբաղվում, Հայկ Բաբուխանյանն այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Վաղուց ենք ասել, քանի առաջին հերթին գլխավոր, այսպես ասած, հիմնական ընդդիմությունը, որը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է, նստած է Ազգային ժողովում, անկախ նրանից` այնտեղ ինչ են անում՝ իրար վրա շիշ են շպրտում, թե հայհոյում են, քաշքշում են, ոչ մի նշանակություն չունի, նշանակում է, որ նրանք համակարգի մաս են կազմում։ Եթե նրանք կազմում են համակարգի մաս, նշանակում է, որ դրանով աջակցում են այդ համակարգի գոյությանը։ Այսինքն` փաստացի կա խորհրդարան: Աշխարհի բոլոր խորհրդարաններում ընդդիմադիրները եւ իշխանավորները վիճում են, երբեմն՝ կռվում, երբեմն՝ քաշքշում, իրար վրա ինչր առարկաներ են նետում, դա, այսպես ասած, պառլամենտական առանձնահատկություններից մեկն է, որը շատ երկրներում առկա է, եւ ոչ մեկին դրանով չես զարմացնի»:

Եվ, իսկապես, առնվազն տարօրինակ է, երբ ընդդիմադիր պատգամավորները խոսում են իշխող համակարգի մասին՝ այն անվանելով դավաճանական, բայց շարունակում են աշխատել այս խորհրդարանում: Հետեւապես, այս ամենից մեկ եզրակացություն կարելի է անել՝ նրանք էլ են կիսում այդ դավաճանությունը:

«Մանդատները պետք է վայր դնեն եւ ասեն՝ Նիկոլ, դու ինքդ քեզ կառավարի՝ կառավարության նիստեր արա, Ազգային ժողովում բյուջե ու օրենք ընդունի, որովհետեւ ինչ դու անում ես, ապօրինի է, եւ մենք չենք ուզում դրան հանցակից լինել: Բայց եթե ընդդիմությունը քննադատելով հանդերձ՝ նրանց հետ գնում է գործուղումների, մասնակցում է քննարկումների ԱԺ հանձնաժողովներում եւ լիագումար նիստերում, ուրեմն՝ կիսում է այդ պատասխանատվությունը: Դրա համար էլ իրական պայքար Նիկոլի իշխանության դեմ չի իրականացվում», - նկատում է Բաբուխանյանը:

ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Եվ ահա խորհրդարանական ընդդիմության վարքագիծը թողած՝ ներքաղաքական դաշտում շարունակում է օրակարգում մնալ, թե ինչ եղավ Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում, եւ ինչ կարելի է սպասել ապրիլի 16-ին կայանալիք ավագանու անդրանիկ նիստին:

«Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի՝ ով է լինելու Գյումրիի քաղաքապետը: Գյումրիի քաղաքապետը քաղաքական կատեգորիա չէ: Նա զբաղվելու է ասֆալտ փռելով, ծառ տնկելով, հողեր հատկացնելով: Գյումրեցիները պետք է մտածեն, թե ով լավ կլինի, որ լինի իրենց քաղաքապետը: Ով ավելի լավ ասֆալտ կփռի ու քիչ կգողանա, քիչ հողեր կդնի իր գրպանը, կնշանակի պաշտոնների ոչ թե իր բարեկամներին եւ հարազատներին, այլ` մասնագետներին, եթե այդպիսիք ընդհանրապես մնացել են»,- նշում է ՍԻՄ կուսակցության նախագահը եւ ընդգծում, որ քաղաքական բաղադրիչն ավարտվել է ընտրությունների օրը:

Իրականում Գյումրիի ընտրությունների օրը շատ կարեւոր էր քաղաքական տեսակետից, որովհետեւ այն ցույց տվեց մի քանի կարեւոր փաստեր, որոնք Հայկ Բաբուխանյանը բաժանում է 5 կետի.

1. Նիկոլը չունի բնակչության մեծամասնության աջակցությունը:

2. Ընդդիմությունն ի վիճակի չէ միավորվել:

3. Ռոբերտ Քոչարյանի թիմը հավաքեց շատ փոքր տոկոս, այսինքն՝ հիմնական ընդդիմադիր ուժը, որը 2021 թվականին հավաքեց բավականին ձայներ, հիմա կորցրել է իր ձայները:

4. Արեւմուտքի կողմնակիցները ճնշող փոքրամասնության մեջ են, Եվրամիությանն ինտեգրվելը հայ ժողովրդի օրակարգում չկա:

5. Չկա մի ընդդիմադիր ուժ կամ առաջնորդ, որն այսօր կտանի իր հետեւից մեծամասնությանը: Մենք ունենք խնդիր թեկնածուների հետ, որովհետեւ երբ հիմնական երկու թեկնածուներին նայում ենք, տեսնում ենք, որ մեկը ներկայիս հանցավոր ուժի ներկայացուցիչ է՝ ՔՊ-ի, մյուսը՝ բազմաթիվ հանցանքների մեջ մեղադրված եւ մեղադրվող մի կերպար: Ստացվում է, որ հայ ժողովուրդը խնդիր ունի` իր միջից համապատասխան թեկնածուներ առաջ տանելու:

6. Եվ վերջապես, ժողովրդի կեսն անտարբեր է ընտրությունների հանդեպ, որովհետեւ չի տեսնում այն առաջարկն իրեն, որի հետեւից կարելի է գնալ: Ժողովրդի կեսի համար Վարդանիկ, թե՝ Սարիկ, խոշոր հաշվով, մեկ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Չենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top