Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը ՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ

Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոն

Մի փոքր նոստալգիա, մի քիչ կուլիսային գաղտնիքներ ու ամենակարեւորը՝ արվեստի հանդեպ անդավաճան սեր, որն, ի վերջո, միշտ բերում է տուն՝ դեպի բեմ։ Դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ անունը տարիներ շարունակ ուղեկցել է հայ հեռուստադիտողին ու հանդիսատեսին ինչպես էկրաններից, այնպես էլ` թատերական բեմերից։ Սակայն, վերջին շրջանում նա հիմնականում առավոտյան եթերներում էր՝ հաղորդավար Սուրեն Առուստամյանը հաղթում էր դերասան Առուստամյան Սուրենին: Մինչդեռ հիմա նա կրկին վերադառնում է բեմ՝ իհարկե, չդավաճանելով նաեւ հեռուստատեսությանը: «Ինչպես ասում են` ոտքս խերով լինի «Շունչ» թատրոն: Նոր ներկայացում, որի փորձերն արդեն սկսվեցին: Արդյունքը շուտով», - գրել է նա, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

Սոցցանցում ազդարարել էիք, որ սպասվում է նոր ներկայացում Ձեր մասնակցությամբ, որի փորձերն արդեն սկսվել են: Ինչպե՞ս ստացվեց, որ տեւական դադարից հետո՝ վերադառնում եք բեմ:

— Եղավ նոր ներկայացման հրավեր «Շունչ» թատրոնի կողմից: Սամվել Դանիելյանը, որը համակուրսեցիս է եւ «Շունչ» թատրոնի համահիմնադիրներից է, հրավիրեց ինձ խաղալու նոր ներկայացման մեջ՝ ի դեպ, բավականին հետաքրքիր ֆորմատի: Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին եւ ահա, ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է նպաստում, որ դա լինի:

Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին: Ո՞վ է ռեժիսորը, ովքե՞ր են դերակատարները:

— Կասեմ, որ բավականին հետաքրքիր ու լավ ներկայացում է սպասվում: Դերասանական կազմն էլ բավականին ճիշտ է ընտրված: Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Ասեմ միայն, որ հանդիսատեսը հաստատ չի ձանձրանա:

— Դերասան Սամվել Դանիելյանի հետ եղել եք համակուրսեցիներ եւ ընդհանրապես՝ Ձեր կուրսում հայտնիների պակաս չկա: Ո՞րն էր Ձեր սերնդի հաջողության ֆենոմենը:

— Սամվել Դանիելյանի հետ մեր ընկերությունն ավելի հին է՝ սկսած «Մետրո» թատրոնի ստուդիայից, երբ դեռ 11-2 տարեկան էինք, հետո արդեն միասին գործերը տվեցինք Թատերական ինստիտուտ, միասին սովորեցինք չորս տարի ու հիմա էլ արդեն ավելի հասուն ու ընտանիքներով ենք ընկերություն անում: Ուրախ եմ, որ ընկերս ունի թատրոն, որտեղ ես խաղալու եմ: Մեր կուրսը շատ լավ կուրս էր, իսկապես, ես կասեի՝ տաղանդավորների կուրս էր, բոլորիս մոտ միայն մի ուղղություն ու նպատակ կար՝ սովորել եւ լինել թատրոնում ու թատրոնի համար: Ճիշտ է, հիմա կուրսից շատերը ուրիշ ոլորտում են, բայց, միեւնույնն է, էլի մեղավորը արվեստն է ու թատրոնը, որ մենք միմյանց գիտենք:

Սուրեն Առուստամյանը մեկ առաջացնում է «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», մեկ հանդես գալիս «Ռոմեո Ջուլիետ»-ում արքայազն Էսկալոսի կերպարում, հետո ասում՝ «Եվ ուրեմն» ու անհետանում բեմից: Ինչո՞վ է պայմանավորված դադարները:

— Իրականում կերպարները շատ են թատրոնում, բոլորն էլ ինձ համար հարազատ ու սիրելի: Դադարի պատճառը մեկն է՝ թատրոնը սիրում է, որ նրան նվիրվես ամբողջությամբ եւ անմնացորդ, ցավոք, մեր երկրում եւ մեր օրերում չես կարող միայն թատրոնով պահել ընտանիքդ, դրա համար ես հենց ինստիտուտի տարիներից արդեն քայլերս ուղղեցի դեպի հեռուստատեսություն: Բայց անվերջանալի կարոտս դեպի թատրոն մնաց:

Եղել եք տարբեր թատրոնների բեմերում, ո՞րն է այդ շարքում ամենահարազատը, որտեղ կցանկանայիք մնալ մշտական հաստիքով:

— Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի այն թատրոնը, որտեղ եւ սկսվեց ամեն ինչ 30 տարի առաջ: Խոսքը` «Մետրո» թատրոնի մասին է, որտեղ ես դեռ երեխա հասակում սկսեցի ճանաչել թատրոնը՝ ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ որպես դերասան: Այդ թատրոնը, կարելի է ասել, իմ «հայրական տունն է» : Հետո արդեն ինստիտուտի տարիներին Պատանի հանդիսատեսի թատրոնը դարձավ հարազատ, որն ինձ համար էլի շատ մեծ նշանակություն ունի: Մշտական հաստիքով, դժվար թե, ինչ-որ տեղ մնամ, բայց լավ ու հետաքրքիր հրավերներից ու պրոյեկտներից չեմ հրաժարվի:

Այդուհանդերձ, այսօր նախընտրում եք յուրաքանչյուր առավոտ անցկացնել հեռուստադիտողի հե՞տ, թե՞ երեկոները՝ հանդիսատեսի:

— Նախընտրում եմ առավոտներս անցկացնել հեռուստադիտողի հետ, իսկ երեկոները թատրոնում` հանդիսատեսի (ծիծաղում է, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ Guardian
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top