Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

Նիկոլը Հայաստանից սարքում է Գետտո

Վերլուծություն

Խորհրդարանը երեկ մերժեց ԱԺ նիստերի օրակարգում ներառել ընդդիմության ներկայացրած նախագիծը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Առաջարկը վերաբերում էր ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանը: Նախաձեռնությամբ առաջարկվում էր վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող վարչական պատասխանատվությունը:

«Կեղծ են պնդումները, որ այդ համակարգը կապված է սոցիալական վճարների ետ վերադարձի հետ։ Եթե կա նման նպատակ, ինչո՞ւ եք կապում հայտարարագրման հետ, ի վերջո, հայտարարագիր չներկայացնող քաղաքացիները տարիներ շարունակ հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցում էին ստանում՝ առանց հայտարարագրման»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նախագիծը հեղինակած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ հավելելով, որ նախագծի հիմնական նպատակը «ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանքի «մատերիալ» դարձնելն է»։ Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձանագրեց, որ համընդհանուր հայտարարագրումը սոցիալական պաշտպանության ապահովման հետ կապ չունի. «Սա քերելու մշակույթը ամրապնդելուն միտված օրենք է»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը եկավ խորհրդարան, ամբիոնի մոտ պարեց ու գոռգոռաց, խաղաց հերթական մոնոներկայացումն ու ասաց. «Այո՛, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք, որովհետեւ ասում եմ՝ քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվն իր բարեկեցությունն է»: Բայց հաստա՞տ քաղաքացու բարեկեցությունն է, որովհետեւ վերջին 7 տարիներին միայն ՔՊ-ականների բարեկեցությունն է բոլորի աչքի առաջ բարելավվում ու բարգավաճում, թեպետ հոգու խորքում մնացել են նույն պարտքով գարեջուր խմողները:

Փաշինյան Նիկոլը Հայաստանից սարքում է Գետտո, գեստապոական մեթոդներով կոնցլագեր, որտեղ հարկատուն հերոս է, միայն թե` հետմահու, որովհետեւ հարկերի, տուրքերի ու վարկերի տակ ճկռած՝ մեռած է, բայց թաղած չէ:

ՀԱՐԿԱՏՈՒՆ ՔՈ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ, ԳՆԱ՛ ՆՐԱՆՑԻՑ ՀԱՎԱՔԻ

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում ամեն կես տարին մեկ բարձրանում են թոշակներն ու նպաստները, երկրորդ, երրորդ երեխա ունեցողներին տրվում է լուրջ գումար (հիմա նաեւ առաջնեկների համար): Այսինքն՝ անընդատ պետությունը փորձում է օգնած լինել իր ժողովրդին: Նույնը Միացյալ Նահանգներում է, նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե մարդը տարեկան 150 հազար դոլարից ցածր եկամուտ է ստանում, ուրեմն՝ հարկ չպետք է տա, որովհետեւ հազիվ կարողանա կազմակերպել իր կյանքը: Իսկ սա նշանակում է ամսական 11-12 հազար դոլար աշխատավարձ: Մինչդեռ այդքան աշխատավարձ ստացողին դժվար է աղքատ համարել:

«Հարկը պետք է վերցնել հարուստից եւ տալ աղքատին, սա պետք է լինի պետական, սոցիալական քաղաքականությունը: Իսկ Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն է: Ի դեպ, եթե Նիկոլը չգիտի, ասենք, որ Սահմանադրությամբ է սահմանված: Շեշտում եմ՝ պետությունը պետք է հարուստից վերցնի հարկեր եւ բաժանի սոցիալապես անապահով խմբերին՝ ծերերին, հիվանդներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաեւ գումարներ հատկացնի բանակին, դպրոցներին եւ այլն: Իսկ Նիկոլն ուզում է հակառակն անել: Մարդիկ չգիտեն՝ ինչպես օրվա հացն առնեն, ասում է ՝ գնա լրացրու հայտարարագիր, տեսնենք՝ քո փողը որտեղի՞ց է: Նիկո՛լ, հարկատուն քո օլիգարխներն են, ղժղժալու փոխարեն՝ գնա նրանցից հարկեր հավաքի, մի հատ լավ թափ տուր», - ասում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

ԻՐՈՔ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԿԱՐԵԼԻ Է՝ ՎԱՅ ՄԱՄԱ ՋԱՆ, ԷՍ ՈՒՐ ԵՆՔ ԸՆԿԵԼ

Փաստացի, ամեն ինչ արվում է, որպեսզի «Արեւմտյան Ադրբեջանի» կոնցեպցիան դառնա իրականություն: Գուցե, Հայաստանի Հանրապետություն տերմինը շարունակի մնալ, բայց մեր երկրի էությունը փորձում են դարձնել ադրբեջանական: Որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում՝ վաղը Հայաստանում ապրելու են ադրբեջանցիները, իսկ հայերը թողնելու են, փախչեն:

Ու ամենասարսափելին այն է, որ փախչողներին էլ մեղադրելու չէ: Եթե պետք է մենք մեր հայրենիքում Հայոց ցեղասպանության հիշողությունը մոռանանք, Արցախի կորստի հետ համակերպվենք, մեր հերոսների թափած արյունն ուրանանք, յուրաքանչյուր ամիս էլ գրենք մինչեւ վերջին կոպեկը, թե մեր ծնունդին ու հարսանիքին, ով ինչ է նվեր տվել, որպեսզի դրանից Փաշինյան Նիկոլին հարկ տանք, իսկ նիկոլականները մեր փողերով զվռնեն արտասահմաններում, էլ ի՞նչ հայրենիք… Մի հարցում ճիշտ է Նիկոլ Փաշինյանը՝ ուղղակի խելագարվել կարելի է:

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ

Ի հեճուկս այս ամենի՝ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցներին կոչ է անում խոստանալ միմյանց եւ ժողովրդին, որ պատվախնդրությամբ եւ հավատով հաղթահարելու են իրենց սերնդին բաժին հասած այս փորձությունը եւս, որքան էլ այն ծանր լինի:

«Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել եւս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետեւողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ, առանց այս ճանապարհն անցնելու, հաջողության չի հասել», - շեշտել է Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստի ժամանակ:

ՀՀ երրորդ նախագահն իր ծավալուն ելույթում ամրագրեց առաջիկա պայքարի կարեւոր թեզերն ու քայլերը՝ վերահաստատելով, որ կապիտուլյանտ իշխանությունը պետք է հեռանա. «Ես եւ իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի եւ դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչեւ այդ նպատակին հասնելը»:

Ըստ Սերժ Սարգսյանի` սա պայքար է պետականության կործանման դեմ. «Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, եւ, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որեւէ դրական արդյունքի չի հասցնի»:

Եվ ահա փաստարկված ելույթից հետո կատարյալ հիստերիա է սկսվել ոչ միայն իշխանականների շրջանում ու նրանց գրպանային ուժերի, այլեւ` որոշ պսեվդո ընդդիմադիրների: Ուրեմն՝ ասվածն ուղիղ նշանակետին էր, պետականության կործանման դեմ պայքարն այլընտրանք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top