Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար JPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին Ալեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել Ղարաբաղը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակ Սպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ Հայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ) «Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված

Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»

Թեմա

2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր։ Այս մասին գրում է «Հետքը»:

 

«Օազիս մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն` Նալբանդյանի ղեկավարած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին էր փոխանցվում 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը (դարակաշարեր, սառնարաններ և այլն)։

 

Նալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։

 

Դատարանը գործը քննել է արագացված կարգով։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի փաստաբան Արթուր Մարգարյանի խոսքով` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ առարկություն չեն ներկայացրել։

 

Դատարանը որոշել է բավարարել «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։

 

«Օազիս մարկետի» ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ, նրանց խոսքով, դատարանը վրիպակ է թույլ տվել` չհաշվելով գումարի ուշացման համար նախատեսված տույժերը։

 

Այս թեմայով «Հետքը» զրուցեց Նարեկ Նալբանդյանի հետ։ Նալբանդյանն ասաց, որ չեն վճարել գումարը, քանի որ «Օազիսի» սեփականատերերը գործարքի կնքման ժամանակ իրենց սխալ տեղեկություն են տրամադրել։

«Մեզ սխալ ինֆորմացիա են տվել, այդ ինֆորմացիան էլ դատարանում հիմա քննվում է։ Մեզ սուպերմարկետի շրջանառության վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել, որը չի համապատասխանել իրականությանը։ Մեր կողմից շահագործելուց հետո է պարզվել այդ ամենը»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։

 

Իսկ հարցին պատրաստվում են արդյոք «Օազիսին» վճարել պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, Նալբանդյանը հստակ պատասխան չտվեց։

 

«Սուպերմարկետների բիզնեսում ամենաարժեքավոր բանը պատմությունն է, հեղինակությունը և թե ինչքան շրջանառություն ունի»,- հավելեց գործարարը։

 

Հիշեցնենք, որ «Հետքը» շաբաթներ առաջ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, որի ապրանքանիշի տակ գործում է 22 սուպերմարկետ։ Նալբանդյանին է պատակնում նաև «88» սուպերմարկետների ցանցը։

 

Նարեկ Նալբանդյանը հայտնի դարձավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա սկզբում ձեռք բերեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա Նալբանյանի կինը գնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։

 

Նարեկ Նալբանդյանը 2023-ի վերջին էլ ձեռք բերեց գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող Սևանի «Հայրապետ» հյուրանոցը և հարակից երկու այլ գույք։ Իսկ 2024 թվականին Նարեկ Նալբանդյանը մտավ հանքաարդյունաբերության ոլորտ՝ ձեռք բերելով «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 % բաժնեմասը։

 






Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top