Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս Դավթյան

Մշակութային

 «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ֆիլմի գլխավոր դերակատարներից դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ «Ոսկե դուբլը» (ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան) նվիրված է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր:

«ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԻՀԱՐԵԼ ԷԻ 20 ԿԳ»

Լեւս, վաղուց չենք խոսել, ինչպե՞ս եք, որտե՞ղ էիք:

 Այո, իսկապես, վաղուց չենք խոսել: Կապանի թատրոնում էի, նկարահանումների ընթացքի մեջ էի, շատ տարբեր զբաղվածություններ ունեի: Կապանում շատ կարեւոր եւ մեծ միջոցառում էր ընթանում: Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի, Հայաստանի Թատերական գործիչների միության, ինչպես նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի եւ Սյունիքի մարզպետարանի հովհանավորությամբ՝ կազմակերպվել էր «Կապանի կամերային ներկայացումների փառատոն»-ը, որը տեւեց յոթ օր շարունակ, եւ Հայաստանի լավագույն թատրոնները, ամեն մեկը մի ներկայացում էր ցուցադրում: Ես ինքս, որպես Կապանի թատրոնի դերասան, ավելի շատ կազմակերպչական աշխատանքներ էի կատարում:

Դրան հաջորդեց ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Պետք է ասեմ, որ հաճելի եւ մեծ աժիոտաժ էր սահմանամերձ Կապանում: Մարդիկ առնչվեցին, իսկապես, լավ արվեստի, լավ արժեքների հետ: Կարծում եմ՝ այդպիսի միջոցառումները պետք է շարունակական լինեն` համատարած բոլոր մարզերով եւ հատկապես սահմանամերձ շրջաններում: Ցավոք, այսօր Կապանն արդեն համարվում է սահմանամերձ:

Բոլորովին վերջերս նկարահանվեց ֆիլմ, որը ներկայացնում է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակը եւ կոչվում է «Ոսկե դուբլ» : Դուք ո՞ր լեգենդար ֆուտբոլիստին եք մարմնավորել:

 Այո՛, ֆիլմը պատմում է «Արարատ 73»-ի մասին: Դա շատ մեծ գործ է, որը վերջապես գնահատում է այդ ֆուտբոլիստների սխրանքը, որովհետեւ Սովետական Միությունում քիչ երկրներ կային, որոնք դարձել էին ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Մեծ պատիվ ունեցանք անձնապես շփվել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր դեռ ողջ են՝ Էդուարդ Մարկարովի, Լեւոն Իշտոյանի եւ թիմի լեգենդար մարզչի՝ Նիկիտա Սիմոնյանի հետ: Պատմեցին, թե ինչ մեծ դժվարությամբ է տրվել նրանց այդ հաղթանակը, թե ինչ ինտրիգների միջով են անցել: Իսկապես, դա անիրական բան է եղել, քանի որ այն ժամանակ, բացի ուկրաինական եւ ռուսական թիմերից, ոչ մեկը չէր կարող չեմպիոն դառնալ: Մեծ հաշվով դարձել են չեմպիոններ Թբիլիսիի «Դինամո»-ն եւ «Արարատ 73»-ը: Ընդ որում, մեկ մրցաշրջանում ե՛ւ գավաթն ենք հաղթել, ե՛ւ` առաջնությունը: Ու դա այն դեպքում, երբ արդեն խոսակցություն կար, որ ուկրաինական 3-4 թիմեր իրար մեջ արդեն խաղերը վաճառել էին, եւ նույնիսկ «Դինամո Կիեւն» արդեն հուշամեդալներ էր թողարկել՝ «Դինամո Կիեւ 1973» գրությամբ: Սակայն, մեր տղաներն իրականում հերոսություն արեցին, եւ նրանց մասին պատմող գեղարվեստական ֆիլմ պետք էր: Վավերագրական ֆիլմեր շատ կան, սակայն սերունդների համար նաեւ գեղարվեստական ֆիլմն էր կարեւոր:

Ես մարմնավորել եմ մեր թիմի լեգենդար ավագ Հովհաննես Զանազարյանի կերպարը: Ցավոք, նա եւս մեզ հետ չէ: Իրականում բարդ էր, քանի որ ֆիլմի համար երեք ամսվա ընթացքում նիհարել էի 20 կգ: Չնայած, որ հիմա կրկին հետ եկա իմ հին քաշին, բայց ֆիլմի համար դիետաներ պահեցի, մարզվեցի: Ես ժամանակին պարապել եմ ֆուտբոլ սպորտաձեւով եւ ասեմ, որ քաստինգի ընթացքում «Փյունիք» ակումբի մարզիչները անգամ ստուգում էին դերասանների ֆուտբոլային ունակությունները: Դե անցա այդ քաստինգը, դերասանականն էլ անցա եւ նկարահանվեցի: Ի դեպ, ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց: Բայց հրաշալի շրջան ապրեցինք բոլորս, որովհետեւ աշխատեցինք նաեւ մեծանուն ռուս դերասանների հետ, որոնցից շատ բան սովորեցինք՝ Յուշկեվիչ, Պիռոյեւ, Շակուռով, Կազարով եւ այլն: Եվ գիտեք, եթե անգամ այդ մարդկանց հետ մի կադրում էլ չես հայտնվում, սակայն հեռակա շփվելով, խոսելով կամ նրանց աշխատանքի ոճը ուսումնասիրելով՝ մեծ փորձառություն ես ձեռք բերում:

Ֆիլմը նկարահանվել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում: Ֆիլմի ռեժիսորը մեր ավագ ընկեր Մհեր Մկրտչյանն է, իսկ սպորտային հատվածը առանձին ռեժիսոր է նկարել: Մենք չգիտեինք, որ սպորտային մասերը նկարում է հատուկ այդ մասնագետը: Շատ լուրջ, կազմակերպված եւ պրոֆեսիոնալ մոտեցում է եղել ֆիլմին, ինչն էլ ավելի հաճելի էր դարձնում մեր աշխատանքը:

«ԿԻԵՎԻ ԱՐԽԻՎԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԽԱՂԸ»

Դուք Ձեր ձեռքերում պահել եք մի գավաթ, որը 1973 թվականից մինչ օրս իր տեղը չէր լքել: Ամեն մարդու բախտ չի վիճակվել այն բռնելու: Ի՞նչ էիք զգում այդ պահին:

 Կրկին փշաքաղվեցի, երբ հիշեցրիք: Շատ խորը եւ լուրջ զգացողություններ ունեցա, որովհետեւ պրոդյուսերը՝ Վալերի Սարյանը, կարողացել էր գավաթը բերել, եւ դա մեծ պատիվ էր մեզ համար: Ամեն ինչի վրա մանրակրկիտ ուշադրություն է դարձրել ստեղծագործական անձնակազմը՝ գրիմը, հագուստը եւ այլն: Եթե այլ ֆիլմի համար պետք է գրիմ անեն 3-4 դերասանի, ապա այս ֆիլմում միանգամից 11 դերասանի պետք է գրիմ անեին: Մազերի հարդարանքը պետք է ժամանակի հետ համապատասխան լիներ: Ես իմ մազերը աճեցրել էի, սակայն կային դերասաններ, որոնք այլ դերերի պատճառով չէին կարող աճեցնել, ստիպված կպցնում էին: Ստացվում էր, որ առավոտյան 4-ից մենք սկսում էինք գրիմի գործը, որպեսզի 11-ին կարողանայինք նկարահանվել: Ողջ նկարահանման ժամանակահատվածը եղավ մոտավորապես երկուսուկես ամիս: Ես անձամբ Ռուսաստան չեմ տեղափոխվել նկարահանումների համար, քանի որ այնտեղ տեսարան չեմ ունեցել, սակայն խումբը տեղափոխվել էր: Նաեւ ասեմ, որ այդ երկուսուկես ամսվա մեջ էին մտնում մեր պարապմունքները՝ 25 օր: Այսինքն՝ այդ խաղային դրվագները ինչպես եղել է եւ պահպանվել է, նույնությամբ կարողացել ենք ստանալ, սակայն, ցավոք, լեգենդար հանդիպումը «Դինամո Կիեւ»-«Արարատ», որը մենք Լեւոն Իշտոյանի շնորհիվ 2:1 հաղթեցինք, չի պահպանվել: Այսինքն՝ գոլերի ընդհանուր կադրերը կան, բայց խաղը չի պահպանվել: Ասում են՝ Կիեւի արխիվից ուկրաինացիները վերացրել են այդ խաղը, քանի որ դա նրանց համար մեծ հարված է եղել: Իսկ Հայաստանում ասում են՝ այն ժամանակվա ժապավենների մեջ ինչ-որ նյութ է եղել, որը վատ տարիների ընթացքում այդ նյութի համար վերացրել են: Ստիպված այն ֆուտբոլիստները, ովքեր դեռ ողջ են, նրանց պատմելով ենք կպցրել, համադրել եւ ստացել պատկերը: Կարծում եմ՝ մայիսին կլինի ֆիլմի պրեմիերան, քանի որ նկարահանումներից հետո շատ տեխնիկական աշխատանքներ կան, որոնք կատարվում են: Օրինակ, մարզադաշտը որպեսզի նույնությամբ ստանանք, պետք է գրաֆիկական աշխատանք կատարել ՝ աթոռները եւ այլն:

Դուք խոսե՞լ եք լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետ:

Տեսազանգով խոսել ենք, եւ պիտի ասեմ, որ իր տարիքի համար շատ լավ է: Աստված տա իր տարիքում՝ 99 տարեկանում, բոլորս լինենք գիտակցության մեջ, ինչպես ինքն է: Անգամ խնդրեց, որպեսզի տեսազանգով ցույց տանք Հրազդան մարզադաշտը, հետո ֆուտբոլիստներին փորձում էր նմանեցնել դերակատարների հետ: Իր համար դժվար է եղել այդ տարիներին, քանի որ նոր մարզիչ է եղել, եւ դա իր առաջին մեծ հաղթանակն է եղել: Հետո իրեն միանշանակ չեն ընդունել Հայաստանում: Քանի որ դրա նախորդ տարիները, երբ «Արարատը» զբաղեցրել է երկրորդ տեղը, դա դեռ առաջին անգամ, այդ ժամանակ ուրիշ մարզիչ է եղել: Ֆուտբոլիստները չեն համակերպվել այդ մտքի հետ, սակայն հետո եկել է Նիկիտա Սիմոնյանը եւ այդպես շարունակել է մարզել տղաներին: Նա մինչ օրս «Սպարտակ» ակումբի անհերքելի լեգենդն է: Բոլոր ժամանակների անգերազանցելի եւ լավագույն ռմբարկուն է մնացել եւ, այո՛, նա այնտեղ ամենապատվելի եւ բարձր դիրքում է: Ամեն օր գալիս, նրան տանում են մարզադաշտ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԻ, ՈՒՐԻՇ ԵԼՔ ՉԿԱ»

Բացի այս ֆիլմը, էլ ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք:

Այս պահին հանդիսատեսը շատ նոորություններ թող չսպասի: Կապանի թատրոնում արդեն մի քանի ներկայացման մտքեր կան, որ սպասում ենք հաստատման: Այնտեղ մի քանի ներկայացում կխաղամ այս եկող խաղաշրջանում, իսկ մնացած ստեղծագործական առումով դեռ նորություններ չունեմ: Մի սիթքոմի սցենարի վրա ենք հիմա աշխատում, որը նոր եթերաշրջանում կգնա:

 Ստացվում է, որ մեկ դերը մարդու կյաքում կարող է լինել որոշիչ, ինչպես եղավ Ձեր դեպքում «Իշխանափոխություն» ֆիլմից հետո: Եթե այսօր լիներ կրկին նման դերի առաջարկ, կընդունեի՞ք:

Կընդունեի առանց մտածելու: Դա իմ որոշումն է եղել, իմ հայացքները: Այդ ժամանակ գոնե այդկերպ էր հնարավոր ինչ-որ օգուտ տալ, ինչ-որ բան փոխել մարդկանց մեջ: Այն ժամանակ դեռ այսքան չէր հասունացել ամեն բան, եւ մարդիկ դեռ այս չափ չէին գիտակցում, թե մեզ ուր են տանում:

 Իսկ հիմա ինչպե՞ս փոխել, ինչպե՞ս օգնել

Դա ամենից դժվար գտնվող հարցի պատասխանն է՝ ի՞նչ անել: Ես կարծում եմ` ամեն բան այնքան պարզ է եղել, սակայն մենք բարդ տեղեր ենք հարցերի պատասխանները ման գալիս: Այս երկրում կան կոնկրետ քաղաքական ուժեր, կոնկրետ ռեսուրսներ՝ ինչ-որ բան փոխելու համար, Հայաստանի նման փոքր պետությունում, որը քաղաքականացված եւ ինչ-որ շահերից է կախված, գույություն ունեն այն ֆունդամենտները, որոնք կան ու շարունակում են լինել: Գոյություն ունեն երկրորդ եւ երրորդ նախագահներ՝ իրենց ռեսուրսներով, իրենց միջոցներով, իրենց ընդդիմությամբ, որոնցով կարելի է այս երկրում բան փոխել: Բայց ինչու են հապաղում, ես չգիտեմ: Ուրիշ ելք ես չեմ տեսնում: Մենք տեսնում ենք, որ բոլոր քաղաքներում, երբ ինչ-որ բան է փոխվում, դրա ֆունդամենտը էլի նախկին նախագահներն են, նրանք ընդդիմություն են, եւ կան մարդիկ, որոնք նրանց հավատում են: Հիմա առանց իրար հետ միավորվելու՝ հնարավոր չէ հաղթել, այսինքն, եթե հաջորդ ընտրություններին՝ 2026 թվականին, առանձին դնեն իրենց թեկնածությունները, ապա կրկին ձայները փոշիանալու են, եւ կրկին հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիրը»: Ինչքան էլ որ ասեն՝ ոչ, ժողովուրդը հոգնել է եւ այլն, միեւնույնն է, մարդիկ ընտրելու են կրկին այս իշխանությանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top