Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո) Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  Bild Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում

ՈՉ ՄԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ», ՔԱՆԻ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Վերլուծություն

Ինչ­պես հայտ­նի է, օ­րերս Իլ­համ Ա­լիե­ւը բա­ցել էր եւս մեկ փա­կա­գիծ՝ տե­ղե­կաց­նե­լով, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը դեռ ան­ցած տա­րեսկզ­բին են հրա­ժար­վել ար­ցա­խա­հա­յութ­յան հետ կապ­ված ա­մեն մի պա­հանջ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մեջ նե­րա­ռե­լուց: ՀՀ ԱԳՆ կոչ­ված կա­ռույ­ցին այլ բան չէր մնում, քան այդ լու­րը հաս­տա­տե­լը: Ի­հար­կե, փոր­ձել էին նաեւ դա «ար­դա­րաց­նել», սա­կայն ա­ռա­ջա­ցած աղ­մու­կը նման ո­րո­շու­մն ըն­կա­լեց` որ­պես հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յու­ն:

ՈՎ «ԾԱԽԵՑ» ԱՐՑԱԽԸ

Այս­պի­սով, Միր­զո­յան Ա­րոն, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ ԱԳՆ-ի «բա­ցատ­րութ­յու­նը» բա­նի պետք չէ, մի­գու­ցե նաեւ, որ նաեւ այդ քայ­լի հա­մար հե­տա­գա­յում միան­շա­նակ պետք է դա­տա­րա­նում պա­տաս­խան տա, նա­խօ­րեին ԱԺ-ում փոր­ձեց ար­դա­րա­նալ՝ մեղ­քը բար­դե­լով Ար­ցա­խի վրա: Ա­րո­յի խոս­քով, սա­կայն, ստաց­վում է, թե՝ հայ­կա­կան ԶԼՄ-նե­րը սխալ լույ­սի ներ­քո են ներ­կա­յաց­րել ԱԳՆ պա­տաս­խա­նը, թե ի­րա­կա­նում՝ «ԱԳՆ-ն­ ա­սել է՝ մենք փոր­ձում ենք Հա­յաս­տան-Ադր­բե­ջան բա­նակ­ցութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում հաս­ցեագ­րել ԼՂ-ի հա­յութ­յան ի­րա­վունքնե­րի եւ­ անվ­տան­գութ­յան հար­ցե­րը՝ այդ թվում եւ­ ու­ղիղ մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­նե­րի, ե­րաշ­խիք­նե­րի ստեղծ­ման ճա­նա­պար­հով նրանց երկ­խո­սութ­յան մի­ջո­ցով: Մենք վստահ էինք` այդ մե­խա­նիզ­մի ստեղծ­ման պա­րա­գա­յում, այդ երկ­խո­սութ­յան հաս­տատ­ման պա­րա­գա­յում հնա­րա­վոր է ե­ղել ո­րո­շա­կի հար­ցեր լու­ծել: Սա է ե­ղել մեր պա­տաս­խա­նը»,- ա­սաց նա:

Ու ան­մի­ջա­պես էլ, «մրից ել­նե­լով, մրաջ­րի մեջ թա­թախ­վեց: Այս­պես, ըստ Միր­զո­յանի ՝ փաստ է, որ բռնի տե­ղա­հա­նութ­յու­նից եւ հատ­կա­պես ի­րենց ինք­նա­լու­ծար­ման վե­րա­բեր­յալ այդ հայտ­նի փաս­տաթղ­թից հե­տո, այդ օ­րա­կարգն այլեւս չի կա­րող շա­րու­նակ­վել այն պարզ պատ­ճա­ռով, որ այդ­տեղ հա­յութ­յուն չկա, ո­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին խո­սենք: «Սա է ե­ղել ԱԳՆ ար­ձա­գան­քը: Զար­մա­նա­լիո­րեն ստաց­վեց ի՞նչ՝ ի­րենց տի­րա­պե­տութ­յան տակ ե­ղած ա­ֆի­լաց­ված մե­դիա­ռե­սուրս­նե­րի մի­ջո­ցով սկսե­ցին ա­սել՝ մենք ենք հա­նել հար­ցը օ­րա­կար­գից: Ես կրկնում եմ՝ այս կա­ռա­վա­րութ­յու­նը՝ վար­չա­պետ Փա­շին­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, ա­րել է ա­մեն ինչ, որ մարդ­կանց ի­րա­վունք­նե­րի եւ­ անվ­տան­գութ­յան հար­ցը որ­եւէ կերպ հաս­ցեագր­վի: Հի­մա մեզ մե­ղադ­րել այդ հար­ցը օ­րա­կար­գից հա­նե­լու մեջ, այն պայ­ման­նե­րում, երբ մենք ա­սում էինք՝ նշա­ձողն ի­ջեց­նել է պետք, եւ­ այդ դեպ­քում կա­րող ենք խո­սակ­ցութ­յուն ու­նե­նալ, մեզ է­լի մե­ղադ­րում էին դա­վա­ճա­նութ­յան ու հո­ղեր ծա­խե­լու մեջ»: Ն­ման բա­ցատ­րութ­յու­նը, ի­հար­կե, աբ­սուրդ է: Ե­թե այն փաս­տը, որ Ար­ցա­խում ար­ցա­խա­հա­յեր չկան, հիմք էր, որ այդ թե­ման օ­րա­կար­գից դուրս մնար, ա­պա մի­գու­ցե նաեւ կբա­ցատ­րի՞, թե այդ ին­չո՞ւ ար­ցա­խա­հա­յութ­յան տե­ղա­հա­նու­մից հե­տո, մին­չեւ ան­ցած հուն­վար, ինչ­պես ի­րենք են հայտ­նում, թե­ման դեռ օ­րա­կար­գում էր: Հա­ջոր­դը. ար­ցա­խա­հա­յե­րին բռնի են հա­նել, ո­րը մի­ջազգա­յին օ­րենսդ­րութ­յամբ ցե­ղաս­պա­նութ­յան չա­փա­նիշ­նե­րից է: Ա­վե­լին, Ա­րոն այն ժա­մա­նակ Վա­շինգ­տո­նից ան­ձամբ էր կոչ ա­նում՝ հե­ռա­նալ: Այն դեպ­քում, երբ այդ պա­հին Նի­կո­լը խո­սում էր, թե կա­րող են մնալ, վտանգ չկա, եւ հե­տո սկսեց խո­սել Ա­րո­յի բա­ռա­պա­շա­րով: Թե ով էր տիկ­նի­կա­վա­րը, ժա­մա­նա­կը կգա, կպարզ­վի: Բայց փաս­տը սա է. ի­րենք էին ար­ցա­խա­հա­յե­րին դրդում՝ հե­ռա­նալ, ու հի­մա էլ ար­դա­րա­նում են, թե բա Ար­ցա­խում հայ չկա, ինչ­պե՞ս հար­ցը օ­րա­կար­գում թող­նեինք: Մինչ­դեռ, ե­թե մարդ­կանց բռնութ­յամբ հա­նում են, դա ա­մե­նա­լուրջ հիմքն է, որ թե­ման մնա օ­րա­կար­գում, թե­կու­զեւ զեն­քի ու­ժով մի ամ­բողջ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի խախտ­ման հա­մար: Ու հի­մա Ա­րոն «լավ» ձեւ է գտել՝ «չկա մարդ, չկա խնդիր»:

­Բայց հե­տոն ա­մե­նա­վատ­թարն էր: Ա­րոն շա­րու­նա­կեց ար­դա­րա­նալ, թե՝ ար­ցախ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ա­մեն կերպ հրա­ժար­վում էին մաս­նակ­ցել բա­նակ­ցութ­յուն­նե­րին. «Ակն­հայտ չի՞, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մեր­ժեց, օ­րի­նակ, մաս­նակ­ցել Սո­ֆիա­յի հան­դիպ­մա­նը, հի­մա մեզ­նից ի՞նչ են ու­զում, ձե՞ռ են առ­նում, ես չեմ հաս­կա­նում, այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը պետք է լրջո­րեն տրվի վեր­ջը, թե՝ չէ: Ինչ­քան կա­րե­լի է ի­րենց ե­ղած նույն թեր­թե­րի մի­ջո­ցով ա­նընդ­հատ ա­սել՝ Ղա­րա­բա­ղը հանձ­նե­ցին, Ղա­րա­բա­ղը հանձ­նե­ցին: Հի­մա գի­տե՞ք ինչ են ա­սում՝ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը լու­ծա­րեց, այ­սինքն՝ այդ­քան կա՞րճ է մարդ­կանց հի­շո­ղութ­յու­նը, ո՞ւմ են հի­մա­րի տեղ դնում»:

Ու ի՞նչ պետք է ա­նեին, մաս­նակ­ցեին նի­կոլ­յան օ­րա­կար­գով դա­վա­ճա­նա­կան բա­նակ­ցութ­յու­ննե­րին, որ Նի­կոլն ու Ա­րոն հի­մա հան­գիստ ա­սեն, թե ար­ցախ­ցի­ներն են ո­րո­շել, մե­զա­նից ի՞նչ եք ու­զում: Իսկ նույն Նի­կոլն ու Ա­րոն, երբ ա­սում էին, թե «ինչ ու­զենք, դա էլ կբա­նակ­ցենք», «ա­մեն բան զրո­յից ենք սկսում», Պ­րա­հա­յում էլ հայ­տա­րա­րում էին, թե՝ «Ար­ցախն Ադր­բե­ջան է, եւ՝ վերջ», այդ նույն ար­ցա­խա­հա­յե­րից կար­ծիք հարց­նո՞ւմ էին: Բե­րել, հասց­րել էին մի վի­ճա­կի, երբ ար­ցա­խա­հա­յերին մնում էր կա´մ թշ­նա­մու ա­ռաջ ծնկի գալ, կա´մ կո­տոր­վել, կա´մ հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի ի­րենց բնօր­րա­նից հե­ռա­նալ, ու հի­մա փոր­ձում են ար­դա­րա­նալ, թե բա գի­տե՞ք, չե­կան Սո­ֆիա­յի հան­դիպ­մա­նը…

Ա­մեն դեպ­քում, Նի­կոլն այս պա­հին պարզ հայ­տա­րա­րում է. «Ա­սել եմ, որ Ղա­րա­բաղ­յան շար­ժու­մը Հա­յա­ստա­նում չի շա­րու­նակ­վե­լու»: Սա ար­դեն իսկ ա­վե­լորդ ան­գամ պարզ հու­շում է, որ ինչ­քան էլ որ վեր­ջին ան­գամ նի­կոլ­յան խուն­տան իշ­խա­նութ­յան ե­կավ Ար­ցախն ու ար­ցա­խա­հա­յութ­յա­նը պաշտ­պա­նութ­յան խոս­տում­նե­րով, սա­կայն այս պա­հին բո­լոր դի­մակ­նե­րը նետ­ված են, ան­կախ այն բա­նից, թե Ա­րոն ինչ նոր ար­դա­րա­ցում­ներ կմո­գո­նի: Թեեւ մյուս կող­մից էլ, Ա­լիեւն, ի­հար­կե, ճիշտ է՝ ար­ցախ­յան թե­ման շատ ա­մուր ֆիքս­ված է Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նում՝ ի դեմս «Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի»: Իսկ Նի­կո­լի ա­սե­լը՝ Հա­յաս­տա­նում կա ար­ցախ­յան շար­ժում, թե՝ ոչ, շատ քիչ է. նախ նա պետք է կա­րո­ղա­նա Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել՝ իր ներ­կա չնչին վար­կա­նի­շով:

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ»

­Մեկ այլ շատ կա­րե­ւոր դե­տալ եւս Ա­րո­յի այդ ե­լույ­թից պետք է նկա­տել: Այս­պես, Ար­ցա­խի շուրջ պտտվել-պտտվե­լով, հա­սավ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին», որն այդ­պես էլ տե­ղից չի շարժ­վում: Թե՝ Հա­յաս­տա­նը պատ­րաստ է բա­ցել ճա­նա­պարհ­նե­րը Ադր­բե­ջա­նի հետ՝ ա­ռանց այդ գոր­ծըն­թա­ցը կա­պե­լու խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հետ: «Մենք շատ կա­ռու­ցո­ղա­կան ա­ռա­ջարկ ենք ա­րել Ադր­բե­ջա­նին, ե­թե լի­նի դրա­կան պա­տաս­խան, մենք կա­րող ենք ան­մի­ջա­պես ձեռ­նա­մուխ լի­նել են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բաց­մա­նը՝ նույ­նիսկ չզու­գակ­ցե­լով այս գոր­ծըն­թա­ցը խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հետ»,- ա­սել է նա։

Ս­տաց­վում է, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը «զու­գակց­վա՞ծ» է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ, եւ «զու­գակ­ցո­ղը» Ադր­բե­ջա՞նն է: Բայց նման փաստն առն­վազն «տա­րօ­րի­նակ» տեսք ու­նի: Հի­շեց­նենք, կող­մերն ար­դեն հայ­տա­րա­րել են, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բո­լոր կե­տե­րը հա­մա­ձայ­նեց­ված է: Բայց ե­թե կա կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման զու­գակ­ցել-չզու­գակ­ցե­լու հարց, ա­պա դա միան­շա­նակ վկա­յում է, որ այդ հար­ցը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մեջ նե­րառ­ված չէ: Երկ­րոր­դը: Ինչ­պես Ա­լիե­ւը, այն­պես էլ Բայ­րա­մո­վը քա­նիցս պաշ­տո­նա­պես «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագ­րու­մը կա­պել են եր­կու նա­խա­պայ­մա­նի հետ՝ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու եւ «Մինս­կի խում­բը» լու­ծա­րե­լու: Իսկ ա­հա Ա­րոն ակ­նար­կում է, թե չէ, այդ­պես չէ, կա նաեւ այդ պայ­մա­նագ­րի հետ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը զու­գակ­ցել-չզու­գակ­ցե­լու խնդիր:

Այս­պի­սով, ինչ­պես քա­նիցս ենք են­թադ­րել, ի­րա­կա­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել-չստո­րագ­րելն ան­գամ Բաք­վի նշված հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րի հետ կապ­ված չէ. դրանք Ալիե­ւի հա­մար ըն­դա­մե­նը այդ փաս­տա­թուղ­թը չստո­րագ­րե­լու պատր­վակ են ու այն­պի­սի պատր­վակ, ո­րոնք Նի­կո­լը հաղ­թա­հա­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չու­նի: Իսկ պատ­ճա­ռը մեկն է, ո­րի մա­սին Ա­րոն ակ­նար­կեց՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Ու թեեւ դա փոր­ձում է հրամց­նել, որ­պես Հա­յաս­տա­նից ուղղ­ված ա­ռա­ջարկ, թե՝ ե­կեք կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը «չզու­գակ­ցենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հետ», սա­կայն հենց ինքն էլ ա­մեն ան­գամ խոս­տո­վա­նում է, որ նման ա­ռա­ջարկ­նե­րին Բա­քուն պար­զա­պես չի պա­տաս­խա­նում: Ու դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. այն բա­նից հե­տո, երբ Նի­կոլն Ար­ցա­խից հրա­ժար­վեց, ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ ո­րե­ւէ լուրջ հարց չի մնա­ցել, բա­ցի կո­մու­նի­կա­ցիա­նե­րից: Եվ ան­գամ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն է ան­հաս­կա­նա­լի թղթի կտոր, ո­րի ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լը ո­րե­ւէ մե­կին ո­չինչ չի տա­լիս:

Այս­պի­սով, Ա­րո­յի, ա­սենք նաեւ Նի­կո­լի ներ­կա այս ամ­բողջ նյար­դա­յին ռեակ­ցիան մեկ բան է ցույց տա­լիս: Թեեւ հա­սան ընդ­հուպ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման, հա­նուն բրյու­սել­նե­րից խոս­տաց­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» եւ դրա­նից բխող «եվ­րո­պա­կան ե­րա­զանք­նե­րի», սա­կայն ի­րա­կա­նում ո­րե­ւէ արդ­յունք այդ­պես էլ չկա ու չկա: Ա­լիե­ւի պայ­մա­նը ե­ղել եւ մնում է նույ­նը՝ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կել նո­յեմ­բե­րի 9-ի եւ դրան հա­ջոր­դած ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի դաշ­տում, որ­քան էլ որ հրա­պա­րա­կավ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» ու կո­մու­նի­կա­ցիոն թե­ման փոր­ձում են ի­րար չկա­պել: Բայց այն պա­հին, երբ Նի­կոլն ու Ա­րոն կթեք­վեն դե­պի այդ ուղ­ղութ­յուն, պետք է նաեւ հար­ցե­րի պա­տաս­խան տան: Այդ թվում, թե ին­չո՞ւ ակն­հայ­տո­րեն կոր­ծա­նա­րար բրյու­սել­յան գոր­ծըն­թա­ցի հե­տե­ւից վա­զե­ցին, դրա արդ­յուն­քում ստա­ցանք հա­յա­թափ­ված Ար­ցախ, ու հե­տո էլ վե­րա­դառ­նում են հին կուր­սին:






Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top