Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Չինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից Թրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին Դուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»

«Քաղցր թույն»՝ դպրոցում. ինչո՞ւ են խուզարկել թիվ 19 դպրոցի աշակերտներին

Հասարակություն

«Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ապրիլի 18-ին լարված մթնոլորտ է տիրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 19 հիմնական դպրոցում, որը նախկինում հայտնի էր Կրուպսկայայի անվամբ, իսկ ներկայումս կրում է Նիկոլ Աղբալյանի անունը։ Օրվա ընթացքում դպրոցի տարածքում խուզարկություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 5-րդ, 7-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներին։ Մեր տեղեկություններով՝ խուզարկությունն իրականացվել է կրթական հաստատության տնօրինության, մի շարք ուսուցիչների, ինչպես նաեւ աշակերտների ծնողների ներկայությամբ։ Այս քայլը, ըստ ամենայնի, եղել է համակարգված եւ նախապես պլանավորված՝ իրավապահ մարմինների կողմից։

Ըստ նույն աղբյուրների, պարզվում է՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ դպրոցում շրջանառվում են կոնֆետի տեսք ունեցող, սակայն իրականում թմրանյութ պարունակող դեղահաբեր։ Այս տեսակի թմրանյութերն արդեն որոշ ժամանակ է, ինչ սկսել են տարածում գտնել դպրոցական միջավայրում՝ իրենց արտաքին անմեղ տեսքով մոլորության մեջ գցելով ոչ միայն աշակերտներին, այլ հաճախ նաեւ մեծահասակներին։ Նման «դեղահաբերը» վերջին շրջանում դարձել են բազում դպրոցների թաքուն ու վտանգավոր թոփ թեման: Դրանք հատկապես տարածված են պատանիների շրջանում, քանի որ արտաքնապես հիշեցնում են սովորական քաղցրավենիք՝ այսպես կոչված «կոնֆետանման» թմրանյութեր։

Սոցիալական ցանցերում եւ աշակերտական խմբակներում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում են այս հաբերն ու դրանց ազդեցությունը, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ծնողներին եւ իրավապահներին։ Թե արդյոք խուզարկության արդյունքում ոստիկանությունը կոնկրետ դեպքեր կամ նյութեր է հայտնաբերել՝ դեռ հայտնի չէ։ Սակայն արդեն իսկ այն փաստը, որ իրավապահները նման ծավալի գործողություն են իրականացրել հանրակրթական դպրոցի տարածքում, վկայում է խնդրի լրջության մասին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ դպրոցներում թմրամիջոցների հնարավոր առկայության հետ կապված ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում։ Վերջին ամիսներին իրավապահ մարմինները ակտիվացրել են իրենց վերահսկողությունը հատկապես անչափահասների շրջապատում՝ փորձելով կանխել վտանգավոր նյութերի տարածումը դեռահասների շրջանում։
«Իրավունք»-ը շարունակելու է հետեւել թեմայի զարգացումներին եւ ներկայացնելու է նոր մանրամասներ՝ ըստ հասանելիության։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top