Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info

Վաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը

Հասարակություն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

 

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

 

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

 

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

 






Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top