Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացում Ռուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ) Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել Պուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան 2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլ Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման Դանիելյանի Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Սպորտ

Վերջերս Թաիլանդի Բանկոկ քաղաքում կայացել է Մուայթայի Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ, որից 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե։ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան ներկայացնող քիքբռնցքամարտիկ, Աշխարհի չեմպիոն ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել, նաև Աշխարհի չեմպիոնական գոտին է նվաճել։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։

- Շնորհավորում ենք, Ռոման, Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Մեկնարկում հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Իսկ ահա երկրորդ մենամարտում, չեմպիոնական գոտու ճանապարհին նոկաուտի ենթարկեցի Հնդկաստանի ներկայացուցչին ու այդպես հաղթեցի, նվաճեցի Աշխարհի չեմպիոնական գոտին։ Անկեղծ ասած, շատ երկար էի սպասել այս հաղթանակին, այս չեմպիոնական գոտուն, շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նվաճել այն։ Նշեմ, որ հենց առաջին մենամարտի առաջին ռաունդից սկսած բարդ էր, քանի որ մենամարտի ընթացքում ստացա քթի կոտրվածք, բայց դա որևէ կերպ չխանգարեց հավաքվելուն և մենամարտը իր տրամաբանական ավարտին հասցնելուն։

- Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։

- Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա, շոկի մեջ էի։ Քանի որ շատ երկար էի սպասել այդ օրվան, հատկապես նախորդ տարվանից հետո առավել վճռական էի տրամադրված։ Նախորդ տարվա Աշխարհի առաջնության ժամանակ նվաճել էի արծաթե մեդալ և ինքս ինձ համար որոշել էի, որ կիսատ գործն ավարտին է պետք հասցնել։ Հաղթանակս նվիրում եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել միշտ, օգնել ու աջակցել են, ուրախացել ու տխրել ինձ հետ միասին ու իրենց կարևոր լուման ունեն իմ բոլոր մարզական հաջողություններում, ձեռքբերումներում։

- Ռոման, ինչպիսին էին մրցակիցներդ։

- Բավականին ուժեղ էին։ Թեև չէի հասցրել ուսումնասիրել, զուտ ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ, որ դուք էլ եք ինձ հետ համակարծիք, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելն ինքնին արդեն ենթադրում է ուժեղ ու արժանի մրցակցություն։ Երկու մենամարտն էլ բավականին բարդ տրվեցին, ու չեմ կարող առանձնացնել։

- Ինչպիսի մարզավիճակում էիր գտնվում Աշխարհի առաջնության ժամանակ։

- Նախքան մրցաշարը, շատ լավ մարզավիճակում էի գտնվում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացա ու ստիպված էի վատառողջ հանդես գալ։

- Սա քո որերորդ հաղթանակն էր։

- Անկեղծ ասած, հաղթանակներս իրականում շատ - շատ են, հստակ թիվ նշել չեմ կարող։ Բայց որ սա կյանքիս կարևորագույն հաղթանակներից մեկն էր, դա հաստատ է։ Նշեմ, որ մեր երկրի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ, նվաճեցինք 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, սա շատ լավ արդյունք եմ համարում։ Իմ անձնական մարզիչն է Արամ Աբրամյանը, նա Մուայթայի ֆեդերացիայի նախագահն է նաև։

- Ռոման, հետաքրքիր է մեր երկրում մուայթայ մարզաձևը ինչպիսի զարգացվածություն ունի։

- Տարեցտարի ցուցանիշները բարելավվում են, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ թե հետաքրքրվողների թիվն է աճում, թե գործող մարզիկներն ավելի շատ ու ավելի արդյունավետ են աշխատում։

- Շնորհակալություն, Ռոման, մեզ ժամանակ տրամադրելու, շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։

- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, իմ նվաճումները մշտապես Ձեր թերթում լուսաբանելու համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)Բայդենին, ում մոտ քաղցկեղի ագրեսիվ ձև էր ախտորոշվել, մնացել է ապրելու 12-18 ամիս«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել«Փաստ». Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են«Ժողովուրդ». Անցել է 1,5 ամիս, սակայն «Դվին» հյուրանոցի ապակիներին կրակողը դեռեւս անհայտ է«Հրապարակ». ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել«Փաստ». Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին«Ժողովուրդ». Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top