Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։

 

Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում:

 

Այն, ինչ որ հիմա իշխանությունը նախապատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ, խոսքը Գործընկերության օրակարգի՝ Partnership Agenda փաստաթղթի մասին է, չի կարող փոխարինել Հայաստանի և ԵՄ միջև 2017թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ CEPA-ին, որովհետև CEPA-ն օրենքի ուժ ունի, այսինքն՝ ռատիֆիկացվել է եվրոպական երկրների ազգային պառլամենտների կողմից, Եվրապառլամենտն է ընդունել, ստորագրվել է իրենց կառավարության՝ Եվրոպական խորհրդի կողմից, իսկ արարատմիրզոյանների և մյուսների կողմից ներկայացվող «Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը գործադիրների միջև ստորագրվող փաստաթուղթ է: Ընդամենը:

 

Սա նշանակում է, որ Եվրոպայից փաստաթուղթը կստորագրի Եվրոպական հանձնաժողովը, իսկ մեր կողմից՝ ՀՀ կառավարությունը:

 

Սա կարևոր հանգամանք է, որը պարտադիր պետք է հաշվի առնել՝ մանիպուլյացիաների մեջ չհայտնվելու համար:

 

«Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը, որքան էլ իշխանությունները փչեն այդ փուչիկը, CEPA-ի հետ առհասարակ համեմատելի փաստաթուղթ չէ: Նման փաստաթուղթ մշտապես է ստորագրվել, այդ թվում՝ ՀՀ նախորդ իշխանության օրոք, որպես Գործընկերության գերակայություններ՝ Partnership Priorities:

 

Հիշեցնեմ, որ 2018թ. հուլիսին Ադրբեջանն էր նաև ստորագրել ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայությունների փաստաթուղթ՝ 2018-2020 թվականների համար։

 

Օրենքի ուժ ունեցող CEPA-ն սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ տարբեր ոլորտներում, մինչդեռ «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթն այդ շրջանակից ընտրում է թեմաներ ու դրանք դարձնում առաջնահերթություն: Այսինքն՝ դա CEPA-ի իրականացման առաջնահերթությունների սահմանումն է գործադիր իշխանության կողմից:

 

Ենթադրենք՝ CEPA-ն 30 ոլորտ է նախանշում, որ պետք է կյանքի կոչել, 3 տարին մեկ անգամ կառավարությունները սահմանում են գերակայությունները, թե այդ 30 թեմաներից 3 տարվա ընթացքում ավելի շատ ինչի՞ վրա է պետք սևեռվել, ո՞ր ոլորտներին է պետք ավելի շատ գումար հատկացնել, և այլն: Ու, կրկնում եմ, սա եղել է միշտ, այդ թվում՝ մեր իշխանության օրոք:

 

Եթե ավելի պարզ ասենք, ապա CEPA-ն օրենքն է, «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթը՝ դրա հատվածական իրականացման ճանապարհային ուղենիշը:

 

Այո՛, CEPA-ում կան Արցախյան հակամարտության հետ կապված ձևակերպումներ (Արցախի ինքնորոշման իրավունք, և այլն), և ես չեմ բացառում, որ իշխանությունը «Գործընկերության օրակարգ» փաստաթղթում կփորձի ներառել կետ, որ կապված իրավիճակի փոփոխության հետ, Արցախի վերաբերյալ դրույթներն այլևս արդիական չեն, որ հետո արդարանան, բայց դա ընդամենը փնթի «կռուտիտ» է լինելու, որովհետև նորից կրկնեմ՝ CEPA-ն օրենք է՝ վավերացված եվրոպական երկրների խորհրդարանների և Եվրապառլամենտի կողմից, իսկ «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթն ընդամենը գործադիրների միջև ստորագրված փաստաթուղթ է լինելու, որը չի վավերացվելու և ոչ մի մակարդակում, և, բնականաբար, ավելի թույլ իրավական ուժ ունի, քան CEPA-ն:

 

Իշխանությունը տարփողում է, որ «Գործընկերության օրակարգ» փաստաթղթում առաջին անգամ անդրադարձ է կատարվելու անվտանգության խնդիրներին, և սա մատուցում է՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում իշխանության ձեռք բերած առաջընթաց:

 

Դա կատարյալ սո՛ւտ է, որովհետև անվտանգության մասին CEPA-ում կա ոչ թե հոդված, այլ առանձին 2 գլուխ և այդ գուլխներից բխող հոդվածներ: Մի գլուխը նվիրված է ներքին անվտանգությանը. ոստիկանություն, օրենքի գերակայություն, փրկարար ծառայություն, և այլն, իսկ մյուս գլուխը՝ արտաքին անվտանգությանը. արտաքին քաղաքականություն, պաշտպանունակություն, և այլն:

 

Այսինքն՝ այստեղ աննախադեպ ոչինչ չկա. անվտանգության բաղադրիչը դեռ Սերժ Սարգսյանի օրոք է մտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ: Այլ բան է, որ սրանք, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այլասերել են այդ օրակարգը։

 

CEPA-ն ունի ճանապարհային քարտեզ, թե ամեն տարի ինչ պետք է իրականացվի: Կառավարության կողմից կեղծ տեղեկություն է հրամցվում, թե CEPA-ի մինչև 50%-ը իրականացվել է: Ոչ թե CEPA-ն է 50%-ով իրականացվել, այլ այս տարիների ընթացքում CEPA-ով նախատեսված գործողությունների 100-ից 50%-ն է իրականացվել:

 

Այսինքն՝ շատ ավելի քիչ է արվել, քան այս տարիների ընթացքում պետք է արվեր, և այդ 50%-ը վերաբերում է հաշվետու ժամանակահատվածի կատարողականին, ոչ թե ընդհանուր CEPA-ի կատարողականի ծավալին:

 

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա այդ խոստումը կա, բայց 2017թ. CEPA-ի ստորագրումից հետո 7.5 տարի այս իշխանությունը մատը մատին չէր տվել, անգամ նահանջ էր եղել Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից: Այս տարիների ընթացքում վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը վաղուց պետք է մեկնարկած լիներ:

 

Ավելին, 2017թ. նոյեմբերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Բրյուսելում ստորագրվում էր CEPA-ն, ես էլ էի այնտեղ, և եվրոպացի չինովնիկները կանխատեսում էին, որ 2-3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2020թ., Հայաստանի հետ պիտի մեկնարկեր վիզաների ազատականացման երկխոսությունը: Սակայն այն մեկնարկել է 5 տարի ուշացումով՝ 2024-2025թթ.:

 

Անգամ հայաստանյան պաշտոնյաներն են ասում, որ վիզաների ազատականացման հարցը առնվազն ևս 5 տարի կտևի: Հավատացնում եմ, որ այդ պրոցեսն իրականում շատ ավելի երկար կտևի ոչ միայն Եվրամիության ներքաղաքական զարգացումների, քաղաքական խնդիրների հետ կապված, այլև ՀՀ իշխանությունների ապիկար, անաշխատունակ գործելաոճով պայմանավորված:

 

Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու հարցը կարող է լինել քաղաքական որոշում, և ԵՄ-ն քաղաքական որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանին ոգևորելու համար, որ նա այստեղ կարողանա Եվրաքվեի նախագծով զբաղվել, բայց բուն վիզաների ազատականացման վերջնական որոշումը չի կարող լինել քաղաքական, ինչպես չի կարող միայն քաղաքական լինել Եվրամիությանն անդամակցության վերջնական որոշումը:

 

Դա արժանիքի վրա խարսխված որոշում պետք է լինի, և ինչքան էլ եվրոչինովնիկներն ուզենան Նիկոլին լավություն անել PR դաշտում, նման վերջնական որոշումներ չեն կարող քաղաքական ազդեցությամբ իրացնել, որովհետև կան հստակ չափանիշներ, որոնք պահպանվում են նույնիսկ Բալկանյան երկրների կամ Մոլդովայի և Ուկրաինայի համար:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ձեռք բերված «GSP+»-ին, Հայաստանը «GSP+»-ից օգտվում էր: Այդ ռեժիմը ենթադրում էր 0% մաքսատուրք՝ մոտավորապես 6000 ապրանքանիշների համար, երբ հայաստանյան ապրանքը գնում էր դեպի Եվրամիության երկրների շուկաներ: Մենք այդ ռեժիմից օգտվում էինք, շատ նորմալ աշխատում էինք, իհարկե, ոչ բոլոր ապրանքատեսակներով, որովհետև, բնականաբար, արտահանման ենթակա 6000 ապրանքանիշ չունեինք, բայց մոտավորապես 2/3-ով օգտվում էինք:

 

Երբ սրանք եկան իշխանության, սկսեցին տարադրամի կուրսի հետ խաղալ: Գաղտնիք չէ, որ տարադրամի փոխարժեքն արհեստականորեն իջեցված է: Երբ դրամն ամրապնդեցին, զուտ թվային արտահայտմամբ մեր ՀՆԱ-ն աճեց, իսկ «GSP+»-ն աշխատում է այն երկրների վրա, որոնք գտնվում են որոշակի տնտեսական զարգացվածության խմբում, այսինքն՝ ցածր եկամտով խմբում: Մենք այդ խմբում էինք և՛ Համաշխարհային բանկի, և՛ մնացած ֆինանսական ինստիտուտների դասակարգմամբ:

 

Լավ իմաստով Հայաստանը միշտ լիդեր էր ցածր եկամուտներով պետությունների խմբում:

 

Սրանք 2018-ի իշխանազավթումից հետո դրամն արհեստականորեն ամրապնդեցին, զուտ մեխանիկական դոլարի վերահաշվարկով մեր ՀՆԱ-ն աճեց, և Հայաստանը 3 տարի անընդմեջ սրանց վիճակագրական խաղերի պատճառով հայտնվեց միջին եկամուտներով երկրների ցանկում, որոնց վրա չի տարածվում «GSP+»-ը: Այսինքն՝ 3 տարի անընդմեջ սրանք նկարեցին վիճակագրություն, Եվրամիությունն էլ տեսնելով, որ այլևս Հայաստանը ցածր եկամուտներով երկրների շարքում չէ, այլ միջին եկամուտներով երկրների շարքում է, «GSP+»-ից զրկեց Հայաստանին:

 

Այլևս «GSP+»-ի ռեժիմը Հայաստանի հետ առևտրի համար չի գործում, որովհետև մենք, ըստ Նիկոլի նկարած կեղծ վիճակագրության, միջին ՀՆԱ-ով երկիր ենք, այլ ոչ թե՝ ցածր ՀՆԱ-ով: Իմ ամենահամ՚եստ հաշվարկներով` Հայաստանն այդ պատճառով տարեկան շուրջ 100 միլիոն եվրո վնաս է կրում։

 

Սա այն է, ինչ պետք է իմանալ այս ապաշնորհների, անգրագետների կառավարության և ԵՄ-ի հետ համագործակցության մասին:

 

Իրականում, Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրատեսական, փոխադարձ շահավետ, ոչ ավանտյուրիստական օրակարգ կա, անելիքներ կան, աշխատանքի ֆրոնտ կա թե CEPA-ով արձանագրված բարեփոխումների, թե նոր նախաձեռնությունների, օրինակ՝ լիարժեք ատոմակայան կառուցելու շնորհիվ Հարավային Կանաչ Էներգիայի Միջանցքին (South Green Energy Corridor) միանալու միջոցով:

 

Հ.Գ. Երբ պատրաստում էի այս տեղեկանքը, լուր հայտնվեց, որ Բրյուսելը Մոլդովայի եվրոպական ինտեգրումն ապահովելու նպատակով իր որոշմամբ նոր գործիք է ստեղծել՝ Բարեփոխման և Աճի Գործիքակազմ (Reform and Growth Facility): Եվ այս նպատակով հատկացնում է հսկայական գումար՝ շուրջ 1.9 միլիարդ եվրո (մոտ 400 միլիոն գրանտների և 1.5 միլիարդ վարկերի տեսքով): Այ սա ռեալ եվրոինտեգրման պրոցեսի ապացույց է։ Մեր դեպքում մեզ համար հայկական միջուկով ոչ թե ֆրանսիական կրեպ են պատրաստում, այլ թուրքական դոներ-քեբաբ։

 

Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top