Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Ազգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե Ներսիսյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ում հույզերն ու վրդովմունքը միայն մշակույթի վերաբերյալ չէր:

«ՅՈԹ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է»

Տիկին Ներսիսյան, նախ` ինչպե՞ս եք:

— Այս խայտառակ իրավիճակում գիտակից մարդը չի կարող իրեն լավ զգալ, այդ թվում եւ ես, քանի որ ամեն օր՝ 7 տարի շարունակ, մեր ժողովուրդը ցնցումների մեջ է: Իսկ այդ ցնցումները տարատեսակ են: Մեկ ցնցվեցինք պատերազմից, մեկ ցնցվեցինք, երբ եկավ այս պատուհասը եւ սկսեց հարվածել մեր ազգային արժեքներին՝ մշակույթ, պատմություն, եկեղեցի եւ այլն: Հասանք նրան, որ կորցրինք մեր չքնաղ Արցախը, Եռաբլուրը մեծացավ: Այս ամենին գումարվում է ամենօրյա այնպիսի հայտարարություններ, բարբաջանքներ, որ չես կարողանում հասկանալ՝ այս արարածն իրականում ինչ նպատակ է հետապնդում, չի՞ հասկանում, թե՞ դիտավորյալ է անում:
Նա ինքն իրեն եւ իր խմբակին որակավորեց որպես տհասներ:

Դե, ըստ Նիկոլ Փաշինյանի, ազգովի մնացել ենք յոթ տարի նույն դասարանում:

— Նա իր ուսապարկերին ասաց, թե յոթ տարի մնացել ենք նույն դասարանում: Սա նշանակում է, որ նա ինքն իրեն եւ իր խմբակին որակավորեց որպես տհասներ: Նա առհասարակ մի սովորություն ունի, երբ ցանկանում է արդարանալ ազգի մոտ, իր սխալները գցում է ազգի վրա՝ նախկիններ, Ռուսաստան, սեւեր-սպիտակներ եւ այլն: Դա էլ այն նպատակով ասաց, որ ասի՝ ես ի՞նչ անեմ, որ տհաս ենք, յոթ տարի նույն դասարանում ենք մնացել: Ու կարծում եմ՝ անպայման կասի, ժողովո՛ւրդ, դուք եք մեղավոր, որ բերեցիք մեզ նման տհասներին եւ նշանակեցիք ձեր գլխին կառավարիչ:

«ԼԱՎ ԵՆ ԻՄԱՑԵԼ` ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ ՄԻԱՄԻՏ ՈՒ ՉԷՐ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

Մի արտահայտություն կա՝ ամեն ազգ արժանի է իր ղեկավարին

— Դա շատ ճիշտ արտահայտություն է: Ժամանակին երբ նման բան էին ասում, ես լավ չէի ընկալում, քանի որ մենք նորմալ ապրում էինք, սակայն հիմա, իսկապես ես մեծ ցավ եմ զգում, որ մեր ժողովուրդն ինքն իրեն արժանացրեց այս ազգադավ պատուհասին: Բայց ցանկանում եմ կրկին վերադառնալ այն մտքին, որ նա ասաց` իրենք տհաս են եւ չեն կարողանում կառավարել: Ես ուղղակի հասկանում եմ, որ այս արարածը բավականին լավ խաղում է եւ լավ դերասան է, ու ինչ իրեն հարմար է, դա էլ ասում է: Թեկուզեւ նման կերպ ինքն իրեն է նվաստացնում, իր շրջապատին է նվաստացնում: Ես կարծում եմ, որ նա ոչ թե տհաս է, այլ լավ պատրաստված է՝ նա անցել է ոչ թե սովորական դպրոց, այլ մեկ այլ դպրոց, որն իմ ենթադրությամբ լրտեսական դպրոց է: Այդ դպրոցն անցել են իր շրջապատում գտնվող մի շարք մարդիկ, ովքեր կարող է եւ Թուրքիայում են սովորել, քանի որ ամեն բան անում են հատուկ Թուրքիայի համար, Անգլիայի համար, ինչու ոչ՝ նաեւ Իսրայելի:

Անդրադառնանք 1915 թվականին. Ցեղասպանությունը միայն Թուրքիան չի իրագործել, դա գրված ծրագիր է եղել: Եկեք հիշենք, երբ նա եկավ, անմիջապես բացեց իսրայելական դեսպանատուն, իսկ մենք երբեք չենք ունեցել նման դեսպանատուն եւ դրա կարիքն էլ չենք զգացել: Եվ ի գոհունակություն անձամբ իրեն, որպես շնորհակալություն, նրանք մեր երեխաների վրա իսրայելական հրթիռներ թողեցին 44- օրյա պատերազմի ընթացքում: Այնպես որ, նա լավ էլ հասկանում է` ինչ է անում եւ հիմա էլ ասում է 7 տարի մնացել ենք նույն դասարանում, դե մեզ մի մեղադրեք: Ու սա ասում է 3 միլիոն վարչապետներին՝ թե բա ինչու եք մեզ բերել դրել ձեր գլխին կառավարիչ ու մի հատ էլ բողոքում եք:

Բայց եկեք ընդունենք, որ ինչ ասում, մարսում է: Ուզում է, պարում է ԱԺ ամբիոնից: Այսքանից հետո՝ էլ քաղաքացուց ի՞նչ ակնկալել:

— Քաղաքացուց պետք է ակնկալել, որ ժամ առաջ ոտքի կանգնի: Եվ ամենակարեւորը՝ ազգադավ մտածելակերպը մոռանա՝ արցախցի-հայաստանցի տարանջատումը: Երբ ոմանք նման արտահայտություն են անում, շարունակում են աջակցել այս ազգադավի ծրագրին:

Հիշո՞ւմ եք, երբ այս ազգադավը եկավ իշխանության, անմիջապես շրջանառվեց այն միտքը, որ պետք է տարածքները հանձնի: Հետո սկսեցին տարածել, որ 1994 թվականից են արդեն հանձնել տարածքները եւ այլն: Դրանք անհեթեթ մտքեր են, որ չգիտեմ, ով է ստեղծագործում եւ տարածում՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով: Նույն կերպ էլ արցախցիների հարցն է: Նրանց հանդեպ դավաճանական վարք է դրսեւորվում, սադրում են մարդկանց:

Որքան առնչվել եմ արցախցիների հետ, տեսել եմ, որ նրանք հայ մարդու լավագույն արժանիքներն են իրենց մեջ կրում: Նրանք ե՛ւ հայրենասեր են, ե՛ւ քաջ են, սկզբունքային են, արարող, ստեղծող են, հյուրասեր են, բոլոր լավ չափանիշներով օժտված են: Մենք այդքան մարշալներ եւ գեներալներ ենք ունեցել, որոնք արցախցի են եղել, բայց այն ժամանակ ոչ ոք չէր շեշտում, որ արցախցի են, ասում էին հայ են եւ վերջ, իսկ հիմա սկսեցին տարբերություն դնել: Կարծում եմ, որ դա անում են հատուկ սադրիչներ: 30 տարի աշխատեցին դրա վրա, եւ կային կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում էին, եւ սրանք էլ մեր ժողովրդին տրամադրում էին արցախցիների դեմ: Հիմա էլ, ձեռքները գցում են փրփրուրներին եւ ցանկանում են անվերջանալի ազդել ժողովրդի գիտակցության վրա:

Մեր ժողովուրդը պետք է վերջապես մի բան հասկանա, որ արցախցիներին մենք տնավեր սարքեցինք՝ մեր այս ընտրությամբ, երբ 2018 թվականին ընտրեցին այս ազգադավ պատուհասին: Ես ապշում էի, երբ տեսնում էի, որ ժողովուրդը ոգեւորված վազում է նրա հետեւից: Թե ինչի՞ց էին այդպես ոգեւորվել: Լավ, ասենք թե որոշ մարդիկ չէին հասկանում, թե ում են բերեւմ, ապա գոնե արտաքինը պետք էր հաշվի առնել: Մեր ժողովրդին չի սազում նման արտաքինով առաջնորդ: Երբ հրապարակի վրա կանգնած էր նա եւ իրեն շրջապատող մարդիկ, ես մի պահ նայեցի եւ մտածեցի, թե այս ի՞նչ խաժամուժ է կանգնած այնտեղ: Ովքեր էին կանգնած՝ կենսագրություն չունեցող, իրենց ասած տգետ եւ տհաս մարդիկ, ովքեր չէին հավատում անգամ իրենց ասածին, թե որտեղից որտեղ էին եկել, ուր են հասել եւ ուր են գնում: Լրիվ «Քաջ Նազարի» հեքիաթի նման էր, իրոք քաջնազարների խմբակ էր այնտեղ կանգնած: Եվ զարմանում էի, թե ինչպես է մեր ժողովուրդը վազում եւ ողջունում այդպիսիներին: Եվ ավելացնելով Ձեր միտքը՝ ասեմ, որ նաեւ Փաշինյանի կինն է ինչ ուզում ասում, եւ դա մարսում է: Օրինակ, «զոհեր հանուն ոչնչի», կամ հրավիրում էր Ալիեւի կնոջը Շուշի` մուղամ լսելու եւ այլն ու կրկին մարսեց: Նրանք լավ են իմացել` ինչ են անում, ժողովուրդն էր միամիտ ու չէր հասկանում, թե սրանք ինչ են անում: Եկեք հիշենք, որեւէ մի «նախկինի» կին երբեւէ նման հրավեր արե՞լ է: Նրանց երեխաները նման պահվածք դրսեւորե՞լ են, ինչպես այս մեկի երեխաներն են դրսեւորում: Նրանց ընտանիքները եղել են զուսպ:

«ԱՆՀԱՐՄԱ՛Ր Է, ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԽԻՂՃ ՈՒՆԵՆԱ ԵՎ ՀԻՇԻ, ԹԵ ԻՆՉ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԷԻՆՔ ԱՊՐՈՒՄ»

Հետաքրքիր է նաեւ այն, որ ոմանք Փաշինյանին համեմատում են նախորդ երեք նախագահների հետ եւ միանման պատիժ տենչում

— Դա աններելի բան է: Հիմա որ իրենց փրկիչը եկավ ու ժողովրդին գցեց այս օրին, ասում են՝ չորսն էլ նույնն են: Անհարմա՛ր է: Մարդ պետք է խիղճ ունենա եւ հիշի, թե ինչ արժանապատիվ էինք ապրում: Երկու հայրենիք ունեինք, կայացած պետություններ ունեինք, մեր պաշտելի բանակն ամուր էր: Ինչպես կարելի է մեկ հարթակի վրա դնել այս վերջին պատուհասին մնացածի հետ: Դա շատ ստոր միտք է: Եվ ասեմ, որ սրանց՝ այս ազգադավերի արած ցանկացած հայտարարություն եւ արտահայտություն մարդկանց գցում է շոկի մեջ: Չես հասկանում, սրանք իսկապես անադեկվա՞տ են, թե՞ դիտավորյալ են անում ու ազդում ժողովրդի նյարդերի վրա:

Իսկ ընդդիմությունն ի՞նչ է անում: Մարդիկ ակնկալում են, որ պետք է ռադիկալ քայլերի գնան, բայց չեն տեսնում գործողություններ:

— Կարծում եմ՝ հիմա արդեն ընդդիմությունը կմիանա, որովհետեւ էլ դիմանալու տեղ չի մնացել: Այլեւս տանելի չէ այն, որ ամեն րոպե ոտնահարվում է մեր երկրի արժանապատվությունը: Այսչափ մեզ ցածրացնել աշխարհի առաջ, անգամ պատկերացնել հնարավոր չէր: Ի դեպ, ես շատ ճիշտ եմ համարում արցախցիների ակցիան, եւ թող այդ ոգով շարունակեն եւ պահանջեն իրենց իրավունքները: Այս ազգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան: Չէ որ նրանք նորմալ, խաղաղ եւ արժանապատիվ ապրում էին: Հիմա բերեցին գցեցին այս ծանր վիճակի մեջ: Սա էլ է նպատակային: Այնքան են այդ մարդկանց չարչարում, որ նրանք հնարավորություն չունենան ապրելու, թողնեն գնան Հայաստանից:

Արցախցին կորցնելու դեպքում գոնե Հայաստան ուներ եւ եկավ Հայաստան, բա մենք ո՞ւր ենք գնալու:

— Ես երեկ դա էի մտածում: Չգիտեմ՝ ուր ենք գնալու, գնալու տեղ չունենք: Եվ ինչո՞ւ գնանք, ո՞վ իրավունք ունի ինձ իմ տանից հանելու: Այս խայտառակության հանգուցալուծումը մեկն է՝ ժողովուրդը պետք է միավորվի այն մարդու շուրջ, ով ունի կառավարելու փորձ: Եվ արդեն էական չէ, ով ում է սիրում կամ չի սիրում, պետք է միավորվել: Գյումրու, Փարաքարի ընտրությունները լավ փորձ էին: Նմանկերպ ժողովուրդը ցույց տվեց իր վերաբերմունքը սրանց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top