Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան

Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասին

Հասարակություն

Լրացավ մեր ժողովրդի պատմության ամենասգալի էջի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում ծրագրված ու պետականորեն իրականացված ցեղասպանության երկրորդ փուլում հարյուրավոր հայ մտավորականներ՝ փաստաբաններ, բժիշկներ, երաժիշտներ, բանաստեղծներ և այլք, ձերբակալվեցին, սպանվեցին կամ աքսորվեցին։ Դա 20-րդ դարի առաջին պետականորեն ծրագրավորված ցեղասպանությունն էր։

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս աշխարհասփյուռ մեր եղբայրներն ու քույրերը՝ հարգանքի տուրք մատուցեցին մեկ ու կես միլիոն նահատակ հայորդիների՝ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին՝ աղոթքով ու խնկարկումով։

Ապրիլի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը հանդիսապետեց բարեխոսական աղոթքի և հիշատակի երեկոյան արարողությանը Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում։ Այս հոգևոր խորհրդով համախմբվեցին հոգևորականներ, դիվանագետներ, համայնքային գործիչներ ու հավատացյալներ։ Այս առիթը միաժամանակ նշանավորվեց Սուրբ Նահատակների սրբադասման 10-րդ տարելիցով՝ արարողություն, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբադասեց Հայոց ցեղասպանության բոլոր նահատակներին:

Բացելով երեկոն՝ Գերշ. Հովակիմ Սրբազանը ցավակցություն հայտնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ՝ հիշեցնելով վերջինիս մեծ սերը հայ ժողովրդի հանդեպ:

«Չեմ մոռանում 2014 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի Վատիկան այցելության ընթացքում Պապի հնչեցրած խոսքերը․ «Հայերն ավելի շատ նահատակներ տվեցին 20-րդ դարի սկզբին, քան բոլոր քրիստոնյաները քրիստոնեության առաջին մի քանի դարերի ընթացքում»։ Սուրբ Նահատակների սրբադասումը մեր Եկեղեցու պատմության մեջ առանցքային նշանակություն ուներ՝ նրանց նահատակությունը հավերժորեն միաձուլելով մեր հավատքի հիմնասյուներին։ Թեև մեկ ընդհանուր սրբադասումով, բայց յուրաքանչյուր նահատակ ուներ անուն, դեմք, պատմություն», - ընդգծեց Սրբազանը եւ հավելեց. «Տղամարդիկ և կանայք, հոգևորականներ և աշխարհիկ մարդիկ, ծերեր և մանուկներ անցան իրենց Գողգոթան Օսմանյան կայսրության անապատներում։ Նրանց լուռ տոկունությունը, ցավի մեջ եղած աղոթքը վկայություն դարձան ոչ միայն հայերի, այլև ողջ քրիստոնեության համար»։

Նրա խոսքից հետո հոգևոր դասը և երգչախումբը կատարեցին բարեխոսական աղոթք Սուրբ Եղիշե Եկեղեցու սրբազան կամարների ներքո։ Հոգևոր երգերը և պոետիկ ընթերցումներն էլ ավելի խորացրին սրբության զգացողությունը։ Երեկոյի ընթացքում հանդես եկավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը՝ հոգեպարար մեղեդիներով։

Մասնակցում էին հոգևոր առաջնորդներ և հյուրեր, այդ թվում՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Աթանաս Արքեպիսկոպոսը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Գերաշնորհ Տ. Անգելոս Արքեպիսկոպոսը, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Մոնսինյոր Ռոջեր Ռիդերը՝ ներկայացնելով Վեստմինսթերի կաթոլիկ թեմի առաջնորդ Վինսենթ Կարդինալ Նիկոլսին և ներկայացուցիչներ անգլիկան եկեղեցուց։

Դեսպան Ներսեսյանը անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի ծագմանը, որը ձևակերպվել է ռումինացի-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից՝ 1915-23 թթ. իրադարձություններից հետո։

«Բայց այն սահմանելն ու ճանաչելը հեշտ չէր․ դրա համար պահանջվեցին տասնամյակներ։ Պահանջվեցին այնպիսի ձայներ, որոնք հրաժարվեցին լռել», - ասաց դեսպանը եւ ընդգծեց, որ Լեմկինը ոչ թե հայտնագործեց ցեղասպանության գաղափարը, այլ իդենտիֆիկացրեց։

Մոնսինյոր Ռոջեր Ռիդերն իր խոսքում վերահաստատեց կաթոլիկ եկեղեցու զորակցությունն ու համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ժողովրդի հանդեպ՝ ասելով․ «Մենք հավատում ենք Հարությանը։ Մենք հռչակում ենք, որ մթության խորքից Աստված լույս է բերում, մահից՝ կյանք, գերեզմանից՝ հույս»։

Նա ընդգծեց կաթոլիկ եկեղեցու պատրաստակամությունը՝ աջակցելու հայ ժողովրդին՝ իրենց վշտի, բայց նաև արդարության, խաղաղության և ապագայի հանդեպ ունեցած հույսի ճանապարհին։

Երեկոյի փակման խոսքը հղեց հանրահայտ միջազգային իրավաբան, Պապական Սուրբ Գրիգորի շքանշանակիր դոկտոր Հարի Հակոբյանը՝ «Հիշողություն, նահատակություն և իմաստ. դարի վկայություն» վերնագրով զեկույցով։ Նա ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է նաև մեր օրերում՝ ընդգծելով, որ 1915-ին և 1939-ին Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչեց ցեղասպանությունը. «Բայց հետո խոչընդոտներ ստեղծվեցին։ Այդ «խոչընդոտները» առևտրային գործարքներն են։ Այդ խոչընդոտը նավթն է, որը Մեծ Բրիտանիան ներկրում է Ադրբեջանից։ Դա նշանակում է առաջնահերթություն տալ նյութական շահին՝ իրական մարդկային տառապանքների հաշվին, որի գինը հիմա վճարում են Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցները»։

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի տառապանքները չավարտվեցին 1915-ին։ Ցավոք, նրանց ժառանգները, ովքեր ժամանակին ծրագրել էին ոչնչացնել մեզ, շարունակում են իրենց գործն այսօր՝ Արցախի էթնիկ զտմամբ։ Ուստի, մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նահատակներին, միաժամանակ լսում ենք նրանց պատգամը․ հիշողությունը պիտի դառնա պատասխանատվություն։ Նահատակների հիշատակումը միայն կորստի մասին չէ․ այն դիմադրության, արժանապատվության և վերածննդի խոստման մասին է։ Մենք պարտավոր ենք երբեք չլռել տառապանքների մասին, պաշտպանել ճշմարտությունը նաև այն ժամանակ, երբ անհարմար է, և դաստիարակել մեր երեխաներին՝  բաց աչքերով նայելով պատմությանը և բաց սրտերով՝ կարեկցանքին։ Մենք պիտի արտացոլենք նահատակների զոհողությունը՝ մեր քաջությամբ, հավատով և սիրով։






Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top