16։00 ուղիղ եթեր Հայկ Բաբուխանյանի հետ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Չինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից Թրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին

84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման

Մշակութային

Լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, հայ ազգը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում հարգանքի տուրք մատուցեց սրբադասված զոհերի հիշատակին: Ի դեպ, տարիների ընթացքում բազում ֆիլմեր են նկարահանվել 1915 թվականի անմարդկային ցեղասպանության վերաբերյալ, բոլորն էլ սիրվել եւ ընկալվել են հասարակության կողմից, սակայն այս շարքում «Նահապետ» ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, կարծես, բոլորովին այլ ազդեցություն եւ նստվածք է թողել ամեն մի հայի սրտում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նահապետ» ֆիլմի գլխավոր նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել է հայ կինոյի մի ամբողջ աստղաբույլի հետ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՎԵՑԻՆ ՆԱՀԱՊԵՏԻ, ԱՓՐՈՅԻ ՈՒ ԱՆԹԱՌԱՄԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ

 Դուք «Նահապետ» ֆիլմում ունեք Ձեր ուրույն ձեռագիրը՝ բառի բուն իմաստով: Պատմեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ աշխատանքներ էիք կատարում ֆիլմում:

— Ես «Նահապետ» ֆիլմի հագուստի նկարիչն էի: Ես եւ Ռաֆայել Սուրենիչն էինք նկարում, ապա ստեղծում ֆիլմի այդ ժամանակահատվածը նկարագրող հագուստները, որոնք կրել են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը եւ ֆիլմի մի շարք այլ անվանի դերասաններ: Դրանք ամբողջը Սասնա զգեստներ էին, բայց հիշեք, որ այդ թվերին՝ Սովետի տարիներին, մենք Սասունի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Ես, Հենրիկ Մալյանը եւ Սերգեյ Իսրայելյանը գնացինք Աշնակ գյուղ եւ այնտեղ բնակվող սասունցիներից կտոր-կտոր պատմվածքներ հավաքեցինք: Բացի պատմվածքներից, նաեւ որոշակի հագուստի կտորներ հավաքեցի, որպեսզի տեսարանը, պատկերը առավել պատկերավոր տեսնեմ, եւ ստեղծեցինք այդ հագուստը: Պիտի ասեմ, որ նման կտորներ գտնելն այն թվերին բարդ գործ էր, սակայն բախտս բերեց նրանով, որ մեր տնից նմանատիպ կտոր գտա, կտրտեցի եւ պատրաստեցի ու ստացա Սասնա զգեստներ: Այդ ողջ հագուստների շապիկները կոչվում էին «յելեկ», դա տաճկերեն բառ է, բայց մինչ օրս էլ այն կիրառվում է:

Որտե՞ղ են իրականացվել ֆիլմի նկարահանումները:

— Սասունցիների մի գյուղ կար, որտեղ հիմնականում եզդի ազգն էր ապրում, կոչվում էր Դիան: Դա գտնվում է Արագածի մոտ՝ բավականին բարձր: Նկարահանումների ողջ ընթացքը եղել է այդ գյուղում:

ԻՆՉՈՒ ԷՐ ՆԵՂԱՑԵԼ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ

Հե՞շտ էր աշխատել նման մեծությունների հետ, ինչպիսիք Հենրիկ Մալյանն էր, Սոս Սարգսյանը…

— Այո, հեշտ էր եւ շատ հետաքրքիր: Կարելի է ասել, որ Մալյանը կյանքը դրեց ինձ վրա՝ այն առումով, որ մենք միշտ միասին պետք է աշխատեինք, սակայն հետո մի փոքր նեղացավ ինձնից, երբ ես գնացի ու ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի ֆիլմի վրա սկսեցի աշխատել, իսկ իրենք այդ ընթացքում «Գիքոր»-ն էին նկարում: Հենրիկ Մալյանը «Գիքոր»-ից հետո էլ ֆիլմ չնկարեց: «Կոմիտաս»-ն էր ցանկանում նկարել: Այդ ընթացքում փնտրտուքների մեջ էր, սակայն այդպես էլ չնկարեց ու մահացավ: Սակայն շատ մեծ ժառանգություն թողեց հայ կինոյին:

Ֆիլմի նկարահանումն ինչքա՞ն տեւեց:

— Այ դա հստակ չեմ կարող հիշել, բայց կան կադրեր, երբ ամռան տեսարաններ են, կան կադրեր, երբ Նուբարը երեխա է ունենում, ձմեռ է: Անգամ ֆիլմում Նահապետը ծառ էր տնկում ամեն տանը երեխա ծնվածի դռանը, դա էլ գարնան տեսարան է: Պիտի ասեմ, որ այս ֆիլմով սկսվեց իմ ջերմ ընկերությունը «Նահապետ» ֆիլմի ռեժիսոր Հերիկ Մալյանի հետ, որից հետո Մալյանի հետ նկարեցինք «Կտոր մը երկինք»-ը, «Ճերմակ անուրջներ»-ը եւ շատ ու շատ ֆիլմեր:

«ՏԱՏԻԿԻՍ ԵՂԲԱՅՐԸ ՄՈՐՍ ՇԱԼՈՎ ԿԱՊԵԼ Է ԿՐԾՔԻՆ ՈՒ ԾՈՎՈՎ ՓԱԽՑՐԵԼ»

— Տիկին Գեւորգյան, իսկ Ձեր արմատները որտեղի՞ց են եղել:

— Դե ջարդի տարիներին Թեֆար տատիկս եւ Հարություն պապիկս ապրելուց են եղել կենտրոնական Թուրքիայում, որը կոչվել է Բիլեջիք: Այնտեղից Ֆրանսիայի կողմից ուղարկված նավով փախել են Հունաստան: Իսկ մայրս՝ Մերսեդեսը, ով մի քանի ամսական է եղել, տատիկիս եղբայրը կապել է շալով կրծքին ու ծովով փախցրել: Հիշում եմ, որ պատմում էին, թե ինչպես է մորս քեռին մորս ուսին դրած քայլելով մտել ջուրը եւ հասել են նավին: Շատ քիչ հիշողություններ են հասել ինձ: Գիտեմ, որ 1946 թվականին Հունաստանից մայրս, հայրս եւ ես եկել ենք Երեւան, իսկ 1947 թվականին Երեւան են եկել պապիկիս ընտանիքը: Դե Երեւանում մենք հարազատներ ունեինք արդեն, տատիկիս քույրն ու եղբայրն էին, ովքեր 1923 թվականին էին եկել: Այդպես հիմնվեցինք Երեւանում:

— Վերջերս հայ կինոյի օրն էր: Շա՞տ էին շնորհավորանքները, չէ որ Դուք մեր հայ ֆիլմի դասական ներկայացուցիչներից եք:

— Ոչ, չեն էլ ամաչում: Դրա համար ես իմ էջում գրեցի, որ մարդիկ իմանան իմ ներդրումը հայ ֆիլմում: 1965 թվականից Հայֆիլմի բեմադրող նկարիչ եմ եւ այդ ընթացքում տասնյակից ավելի ֆիլմերի զգեստների նկարիչն եմ եղել՝ «Ախթամար», «Շեկ ինքնաթիռ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Ատամնաբույժն արեւելյան», «Ուր էիր մարդ աստծո», «Տերը», «Արշակ Երկրորդ», «Կոշմար», «Զինվորն ու փիղը», «Մայրական տուն», վերջերս թոռանս՝ Էնջելի «Կոկո» ֆիլմի եւ այլն: Ու ոչ մի տեսակի շնորհավորանք, ոչ մի տեսակի անդրադարձ: Դե ինչ ասեմ…

Հ.Գ. Երբ խնդրեցինք նկարներ ուղարկել՝ հարցազրույցի հետ հրապարակելու համար, մեր ժամանակների լեգենդ տիկին Լիդան անկեղծացավ. «Երբեք չեմ սիրել մտնել կադր, դրա համար այդքան ֆիլմերից ո՛չ մի նկար, ո՛չ մի ապացույց չունեմ»:

Լուսանկարում՝ Կադր «Նահապետ» ֆիլմից

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






16։00 ուղիղ եթեր Հայկ Բաբուխանյանի հետԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top