Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Չինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից Թրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին Դուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին» ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան «Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն Պապիկյանին

ԱՄՆ-ն շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս է գալիս. Բալասանյան

Միջազգային

Ռուսական կողմի պնդմամբ՝ ամբողջովին ազատագրել է Կուրսկը ուկրաինացի զինվորականներից, որոնք անցած օգոստոսին՝ անակնկալ ներխուժման ժամանակ սահմանակից նահանգում տասնյակ բնակավայրեր էին գրավել: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին զեկուցել է, որ բանակը դուրս է մղել ուկրաինացիներին վերջին՝ Գորնալ բնակավայրից։ Իսկ պաշտոնական Կիեւը, բնականաբար, հերքում է ռուսական կողմի հայտարարությունները։ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ նշեց, որ նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ տվեց Կուրսկի օպերացիան Ուկրաինային։

— Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը նշել է կոնկրետ թվեր, որ Ուկրաինան այս օպերացիայում կորցրել է 76 հազար զինվոր, այսինքն՝ մնացյալ ճակատներում 76 հազար զինվորով ավելի պակաս դիմադրություն են ցույց տալու Ռուսաստանին: Նաեւ ֆիքսենք, որ դրանք այն զորքերն էին, որոնք էլիտար անվանում էին ստացել, քանի որ արտասահմանում էին վերապատրաստված, լավագույն տեխնիկայով էին զինված։ Ռուսաստանն արդեն հայտարարում է, որ Սումի մարզում անվտանգային գոտի է ստեղծվում, խոսքն այս պահին 4 բնակավայրերի մասին է՝ ընդհանուր մոտ 100 քառ. կմ անվտանգային տարածքով: Կարծում եմ` մոտ ապագայում մենք կտեսնենք ակտիվացում, ռազմական գործողությունների եւ նաեւ ռուսական պահանջների կոշտացում։ Թրամփի կողմից առաջ քաշված պահանջները չկատարելը եւ առաջարկը չընդունելը հենց խոսում է այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում բավարարվել 4 նահանգով, այլ խնդիր ունի առհասարակ ե՛ւ Խարկովի հետ կապված, ե՛ւ Դնեպրոպետրովսկի, ե՛ւ Օդեսայի: Ի դեպ, Օդեսան միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է դեպի Մերձդնեստր, որտեղ ռուսական ուղեկալները գտնվում են շրջափակման մեջ: Այնպես որ, մենք առաջիկայում կտեսնենք նոր ծավալուն իրադարձություններ, նոր զարգացումներ, բայց այստեղ ֆիքսենք նաեւ մի բան՝ մենք կտեսնենք Միացյալ Նահանգների կողմից շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս գալ, եւ ուկրաինական պատերազմի ողջ բեռը՝ թե՛ ֆինանսական, թե՛ նաեւ ռազմատեխնիկական ապահովման, կթողնվի Եվրոպական Միության վրա: Զուգահեռ կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները։

Պարոն Բալասանյան, ի՞նչ եք կարծում՝ պատերազմի ավարտը մո՞տ է:

— Չեմ կարծում, շատ մոտ է։ Իմ կարծիքով՝ մեծ հաշվով դեռ մենք մեկ տարի կտեսնենք ռազմական գործողություններ եւ չենք տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top