Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Չինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից Թրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին Դուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»

Վստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. Խուդավերդյան

Ներքաղաքական

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց կրկին հավաքվել էին ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի կուսակցականներն ու համակիրները: Նրա հերթական դատական նիստը Միացյալ Նահանգներում համընկել է ծննդյան տարեդարձի հետ: Հավաքվածները, շնորհավորելով Վարդան Ղուկասյանի ծննդյան օրը, նրան մաղթեցին համբերություն եւ շուտափույթ ազատում, փչեցին ծննդյան մոմը եւ կոչերով դիմեցին ԱՄՆ-ի դատական համակարգին: Իսկ պահանջն ամերիկյան դատական իշխանությունից մեկն էր՝ օրինական վճիռ կայացնել եւ ազատ արձակել Ղուկասյանին:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականին վերջինս մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամանակահատվածում չի լքել այն, որը համարվել է միգրացիոն կարգի խախտում: Միգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քննի Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության` դեռեւս 2023 թվականի միջնորդությունը: Այս ամենին գումարած, նրա դեմ մի շարք գործեր են հարուցված: Ավելի վաղ դատական նիստի ընթացքում ԱՄՆ-ի դատարանը մերժել էր ԴՕԿ կուսակցության ղեկավարին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Վարդան Ղուկասյանի հայաստանյան փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը մինչ դատը հայտարարություն էր տարածել, որ իր պաշտպանյալի արտասահմանյան փաստաբանները լիարժեք պատրաստ չեն դատական լսումներին՝ հաշվի առնելով փաստերի ապացույցների եւ թարգմանության գործընթացի մեծ ծավալը: Այս եւ շատ այլ հարցերի պարզաբանման համար «Իրավունք»-ը զրուցել է ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ եւ Ձեր տեղեկությունների համաձայն` ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Վարդան Ղուկասյանի դատը:

— Ես տեղեկություն ունեմ, որ փաստաբանները չեն հասցրել ծանոթանալ այն ծավալուն ինֆորմացիային եւ չեն հասցրել այն լիովին թարգմանել անգլերեն, որպեսզի դատավորը եւս ծանոթանա: Այդ փաստերի մեջ կան նաեւ տեսաձայնագրություններ, տվյալներ, որոնք լիարժեք ուսումնասիրության կարիք ունեն:

Տիկին Խուդավերդյան, ի վերջո, ո՞րն էր նրա կալանավորման հիմնական պատճառը: Այստեղ քաղաքական միտում տեսնո՞ւմ եք:

— Նախ ասեմ, որ այսօր կալանքի տակ է Վարդան Ղուկասյանի ձայնը եւ խոսքը: Այն խոսքը, որ երկուրոպեանոց կոչ կարող է անել, ավելի մեծ արժեք եւ հետեւանք է ունենում, քան ողջ Հայաստանում գործող կուսակցությունները միասին միացրած: Պարզ երեւում է, որ ազգը ընտրելու է Վարդան Ղուկասյանին, եւ դա շատերին ձեռնտու չէ: Անգամ այն մարդիկ, ովքեր դեմ են Ղուկասյանի չոր եւ կոպիտ խոսքին, նրանք էլ են մեզ հետ: Հավատացնում եմ Ձեզ՝ մեր բանակն ու հետեւորդները մեծ են: Մի՛ նայեք դեսպանատան դիմաց հավաքված մարդկանց քանակին:

Ի՞նչ եք կարծում՝ ամերիկյան կողմը հետաքրքրվա՞ծ է նրա անազատության հարցում:

— Ես համարում եմ սա հատուկ պատվեր: ԱՄՆ-ն, ըստ էության, պատվիրատուին չի ցանկանում նեղացնել՝ նույնիսկ վնասելով իր դատական համակարգը: Պատվիրատուները տարբեր երկրներից են՝ գերհզոր երկրներից: Գիտեք, որ առանց այդ երկրների, այստեղ հեղափոխություններ չեն լինում, եւ հանկարծ հայտնվում է մի մարդ, ով վայելում է ազգի սերն ու վստահությունը: Դա շատերին վախեցրեց ու ծրագրերը խախտեց:

Ձեր կուսակիցների եւ համակիրների հավաքը ԱՄՆ դեսպանատան դիմաց ի՞նչ նպատակ ուներ՝ որեւէ կերպ նշել Վարդան Ղուկասյանի ծննդյան օ՞րը, թե՞ դեսպանի հետ հանդիպում էիք ակնկալում:

— Այդ հավաքն ուներ նպատակ, որպեսզի մենք բոլորս ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ նշենք նրա ծննդյան օրը: Իսկ դեսպանատուն մենք անպայման մտնելու ենք, քանի որ արդեն փաստաբաններն այդ հարցով դիմել են դեսպանատուն եւ մեզ անպայման կտեղեկացնեն ժամանակի առումով, թե երբ կնշանակվի հանդիպման օրն ու ժամը: Հանդիպմանը ներկա կլինեն փաստաբաններ եւ քաղաքական գործիչներ եւ հնչելու են մի քանի հարցեր` առաջինը, թե արդյո՞ք տիկին դեսպանը ծանոթացել է Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված գործին, եւ երկրորդ հարցը՝ ինչո՞ւ եւ ի՞նչ հիմքով են անօրինաբար պահում նրան անազատության մեջ: Անգամ նրա խափանման միջոցը չեն փոխում:  Ամերիկյան մեր փաստաբանները ներկայացրել են այդ հարցը, եւ դա էլ է մերժվել: Հայաստանը թալանած, կեղեքած այն օլիգարխները, ովքեր հիմա գտնվում են ԱՄՆ-ում, նրանց ձեռք չեն տալիս, իսկ Ղուկասյանին զրկում են ազատությունից, որը ոչ մի անօրինական բան չի արել՝ ո՛չ Մեքսիկայով է գնացել, ո՛չ այլ բան, նրա թղթերը բոլորը օրենքի ուժով են: Պարզ է,, որ հատուկ ֆիքսվել են Վարդան Ղուկասյանի վրա: Սա շինծու եւ սարքած գործ է: Այս ամենը Հայաստանի եւ դրսի կանգնած ուժերի վախերն են: Նրանք վախենում են Ղուկասյանից ու նրա սկսած ծավալուն պայքարից:

Հնարավոր համարո՞ւմ եք Ղուկասյանի արտահանձնումը:

— Թող արտահանձնեն, բայց վստահեցնում եմ՝ չեն արտահանձնելու: Եթե արտահանձնեին, ապա մինչ այդ կարտահանձնեին: Իսկ եթե արտահանձնեն, պարզ է բոլորին, որ հինգ ժամ չի տեւի նրան վերացնելու գործը: Բայց կրկնում եմ՝ չեն արտահանձնի:

Գալիք ընտրոթյուններին պատրա՞ստ եք համագործակցել եւ դաշինքով հանդես գալ:

— Մեր դռները բաց են ցանկացած արդար գաղափարակրի համար: Ինձ գտնելը դժվար չէ: Մենք կգնանք դաշինքով եւ անհատներով, ու բոլորովին պարտադիր չէ լինել կուսակցական: Պարտադիր է լինեն ազնիվ, նվիրված, խելացի մարդիկ: Գյումրու ընտրություններից պարզ էր, որ  Վարդան Ղուկասյանին դիտավորյալ ազատազրկեցին, որպեսզի իրենց ուզածով անեն ամեն բան, սակայն վստահեցնում եմ, որ գալիք ընտրություններին մենք մասնակցելու ենք եւ պատրաստվում ենք դրան:

Ձեր հավաքներին մասնակցում են բավականին մեծ  թվով մարդիկ, ովքեր տարբեր մարզերից գալիս եւ միանում են: Նրանք կուսակցականնե՞ր են:

— Ոչ, նաեւ անկուսակցականներ են գալիս, եւ չնայած եղանակային այս պայմաններին՝ լինի անձրեւ, կարկուտ, թե` այրող արեւ , միեւնույնն է, մեր համախոհները միանում են հավաքներին եւ արդար պահանջ ներկայացնում՝ ազատ թողնել Վարդան Ղուկասյանին: Հերթական հավաքին մեզ միացել էին Արմավիրից, Սպիտակից, Գյումրիից, Արտաշատից, Սեւանից, Ռուսաստանից, Հունաստանից, իսկ ովքեր էլ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն կարողացել գալ եւ մասնակցել մեր խաղաղ ակցիային, ապա անպայման ինձ գրում են եւ իրենց մտահոգությունն են փոխանցում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top