Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսներին. Կիրկորովը` Իվետա Մուկուչյանի մասին
Արխիվ 16-20Մայիսի 8-ին կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ հատուկ մրցույթի համար նախատեսված Euroclub-ում:
Կարմիր գորգով անցնելիս Իվետան հանդիպել է Ֆիլիպ Կիրկորովին, որը մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի պրոդյուսերն է։ Կիրկորովը «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գովաբանել է Իվետային՝ նշելով.
«Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։
Անցեք հղումով. https://www.facebook.com/ArmeniaInEurovisionOfficial/videos