ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել. ԱՄՆ պետդեպ
Արխիվ 16-20
Վլադիմիր Պուտինի հաղթանակը Ռուսաստանի նախագահական ընտրություններում սպասելի էր, քանի որ քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ճեպազրույցի ժամանակ:
«Նախևառաջ, ես պարզապես կցանկանայի նշել, որ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել նրանում, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է և մնացել Ռուսաստանի առաջնորդ: Մենք արդեն երկար ժամանակ խոսում ենք շատ ազատությունների սահմանափակման մասին, որոնցից ՌԴ-ում պետք է օգտվեին, բայց չունեն նման հնարավորություն»,- նշել է Նոյերթը:
Նոյերթը շեշել է, որ Միացյալ Նահանգներում ուշադիր հետևել են Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրակացություններին:
Նոյերթը մի քանի մեջբերում է արել փաստաթղթից, որում ասվում է, որ Ռուսաստանում ընտրությունները «տեղի են ունեցել չափազանց վերահսկվող իրավական և քաղաքական միջավայրում և ուղեկցվել են քննադատության մշտական ճնշումներով»: Պետդեպում նաև ուշադրություն են դարձրել նրա վրա, որ «որոշ մարդկանց վճարել են քվեարկության համար», իսկ «ընդդիմության առաջնորդներին վախեցրել են և ազատազրկել»: