ԱՄՆ-ում օդաչուն ինքնաթիռի կոշտ վայրէջքից հետո ծնկի է եկել ու համբուրել ասֆալտը (տեսանյութ)
Արխիվ 16-20ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ինչից հետո օդաչուն դուրս է եկել խցիկից ու համբուրել է թռիչքուղին:
Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Փեմբրոք Փայնս քաղաքում: Wayman Aviation թռիչքային դպրոցի օդաչուներից մեկն իր աշակերտի հետ պարապում էր, թռիչքը նորմալ էր ընթանում, սակայն վայրէջքի ժամանակ շասսիի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Դրա հետևանքով ինքնաթիռը շատ բարդ վայրէջք է կատարել՝ առջևի հատվածով քսվելով թռիչքուղուն:
Երբ օդաչուն ու նրա աշակերտն առանց որևէ վնասվածքի դուրս եկել խցիկից, օդաչուն ծնկի է իջել ու համբուրել է ասֆալտը:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից: