Պատրաստ ենք սերտորեն աշխատել ՀՀ նոր կառավարության հետ. ԱՄՆ պետդեպ
Արխիվ 16-20
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց խորհրդարանի անդամների ներքին հարցն է: Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակներից մեկը և ավելացրել. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և Սահմանադրության ու բոլոր կանոնների համաձայն: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով կառուցողական երկխոսության գնալը: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում՝ համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ մենք պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը: Այս մասին նշվում է «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությության կայքում: