«Գիր ու ղուշով եք որոշելո՞ւ».«Ծառուկյան» դաշինքի եւ կառավարության ջրերը նույն առվով չեն հոսում
Արխիվ 16-20
Այսօր Աժ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ ջանք ու եռանդ չխնայեցին նոր կառավարությաներից ու իշխանություններից իրենց դժգոհությունը հայտելու: Բանն այն է, որ կառավարությունը սկսել է կասկածի տակ դնել, թե որն է բարեգործություն, որը՝ ոչ: Ավելին, կառավարությունը պատրաստվում է նախագիծ ներկայացնել այդ ուղությամբ նշելով, թե բարեգործության անվան տակ փողեր են լվացվում, թաքցվում եւ այլն: Ծառուկյանական պատգամավորները ԱԺ ամբիոնից սովորեցնում էին, դասեր տալիս, ժողովրդական ասացվածքներից մեջբերումներ անում, որպեսզի նոր կառավարությանը բացատրեն, թե որն է բարեգործությունը եւ որ ամենակարեւորն է, թե ո՞վ է Հայաստան երկրի թիվ մեկ բարեգործը՝ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: «Այդ ինչպե՞ս եք որոշելու, թե որն է բարեգործություն, որը ոչ, գիր ու ղո՞ւշով եք որոշելու»,- իրեն յուրահատուկ ոճով հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը եւ ի լուր ամենքի հայտարարեց, որ եթե այդ նախագիծը մտնի Ազգային ժողով ինքը անձամբ կխնդրի Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հուլիսի 1-ից դադարեցնի իր բարեգործությունները բոլոր ուղություններով: Նա նաեւ ասաց, որ սոցիալապես անապահով այդ ընտանիքներին կուղորդեն կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ այս նախաձեռնությունը ժառանգություն է մնացել նախորդ կառավարությունից, որի վերաբերյալ նոր կառավարությունը որեւէ առարկություն չունի բացառապես աննշան փոփոխությունների, որն էլ, ըստ Ծառուկյանսկանների, էական նշանակություն չունի։
Ա. Հակոբյան