Լեւոնը կրկին վերադարձել է. Նոր Խարբերդում երկու շաբաթ ոռոգման ջուր չկա
Արխիվ 16-20Արդեն երկու շաբաթ է՝ խափանվել է Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի ոռոգման ջրամատարակարարումը: Ինչպես մեզ տեղեկացրին բնակիչները, այսպիսի բան չի եղել մի քանի տարի. մարդիկ խիստ վրդովված են: Տեղի բնակիչներն ասում են՝ Լեւոնը (նկատի ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանին) կրկին վերադարձել է, մեր ջուրն ու լույսը կտրում է: Շատերը ասում են՝ փոշմանել են, որ երեք ամիս առաջ աջակցել են Նիկոլի հեղաշրջմանը: Նրանց խոսքով՝ հենց Նիկոլն է ստեղծված իրավիճակի համար: