ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԴԵՊԻ ՂՐՂԶՍՏԱՆ
Արխիվ 16-20«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ կազմակերպել եւ իրականացրել է բեռնափոխադրում Հայաստանից Ղրղզստան: 192 երկաթուղային կայարան եւ 7 երկրների սահման անցնելուց հետո` 2019 թվականի հունվարին ԿՈՄԱՑՈՒ PC 300 էքսկավատորը հասել է ղրղզական Ալամեդին քաղաք:
Առաջին այս բեռնափոխադրումն իրականացվել էր Հայաստանում Komatsu-ի պաշտոնական ներկայացուցիչ, «ԻԿՈ Մաշիների» ՍՊԸ-ի պատվերով: Տեխնիկայի փոխադրումը Կարմիր բլուր կայարանից մինչեւ Ալամեդին կայարան անցել է նախատեսվածի համաձայն, ինչին նախորդել է լուրջ նախապատրաստողական աշխատանք` այդ թվում` փոխադրումի համաձայնեցումը 7 երկաթուղային վարչությունների եւ մեկ նավահանգստի հետ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագիտական մոտեցումը եւ աշխատակիցների փորձը, համագործակցությունը բեռնման եւ բեռնաթափման աշխատանքներ իրականացնող «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ-ի հետ, թույլ տվեցին մշակել առավել քան մրցակցային գին ունեցող որակյալ ծառայություն: Նման ոչ ստանդարտ չափսեր ունեցող տեխնիկայի դեռեւս միակ փոխադրումը Ղրղզստան իրագործվել է հաջող, ինչը բարձր գնահատականի արժանացավ «ՀԿԵ» ՓԲԸ գործընկերոջ կողմից: «ԻԿՈ Մաշիների» ՍՊԸ լոգիստիկայի գծով տնօրենը նշեց.
– Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմին կատարված աշխատանքի համար: Ընկերությունն ապահովել է Հայաստանից Ղրղզստան էքսկավատորի անվտանգ փոխադրումը: Շնորհակալություն ենք հայտնում մատուցված ծառայությունների եւ համագործակցության համար, մաղթում նորանոր հաջողություններ: