Iravunk.com | «Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)
Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը Սպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուր

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ գրեթե մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Միացյալ նահանգներ: Սակայն, սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա կյանքում ստեղծագործական դադար է: Ավելին՝ ինչպես դեռ բանակում ծառայության տարիներին խոստացել էր «Իրավունքի» հետ զրույցում, շարունակում է պարել եւ պարեցնել: Ինչպես հայտնվեց երիտասարդ պարողը ԱՄՆ-ում, ինչով է զբաղվում այսօր եւ երբ կրկին կլինի հայրենիքում… Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզել ենք հենց օվկիանոսից այն կողմ գտնվող Գ. Թադեւսյանից:

- Գագիկ, ի տարբերություն շատ շատերի, ովքեր տեղափոխվում են արտերկիր բանակից խուսափելու համար, Դուք Հայոց բանակում ծառայեցիք եւ հետո միայն տեղափոխվեցիք ԱՄՆ: Ինչո՞ւ:

- Հիմա ավելի քան վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել: Ծառայության ընթացքում արդեն 23 տարեկան էի: Մինչ այդ սովորել եմ ԵՄ համալսարանում՝ բակալավրիատ, այնուհետեւ մագիստրատուրա աստիճաններում: Քանի որ բանակային կյանքս անցել է հասուն եւ գիտակից տարիքում, չեմ զղջում ոչ մի րոպեի համար: Ասեմ ավելին՝ ծառայությանս ընթացքը կյանքիս ամենանակարեւոր ու լուսավոր տարիներից է: Հորդորում եմ բոլոր տղաներին անցնեն այդ ուղին: Այն կյանքի կարեւոր դաս է, որը ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա սովորել: Թե ինչո՞ւ տեղափոխվեցի ծառայությունից հետո ԱՄՆ, ավելի քան պարզ է: Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար: Որքան էլ խոչընդոտող հանգամանքներ լինեն առջեւումս, ետեւումս, ամեն ինչ պետք է մաքուր լինի... Դրա համար էլ նախ պարտքս տվեցի հայրենիքի նկատմամբ, չնայած այն չի սահմանափակվում բանակով: Այս պահին էլ եղբայրս է ծառայության մեջ, որի համար միայն հպարտ եմ: Նա շատ խոստումնալից շախմատիստ ու մարզիչ է, ով նույնպես բազում առաջարկներ ու հրավերներ ուներ դրսից:

- Դեռ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր ապագա ծրագրերը միշտ կապված են եղել պարի հետ եւ պետք է շարունակեք պարել կամ պարեցնել: Հետաքրքիր է՝ այսօր ինչո՞վ եք զբաղվում Միացյալ նահանգներում:

- Ճիշտ եք, հենց այդպես,էլ անում եմ՝ պարում եւ «պարեցնում» եմ՝ դասավանդելով դասական, հայկական եւ տարբեր ազգային պարեր:

- Հե՞շտ «լեզու գտաք» երեխաների՝ Ձեր սաների հետ:

- Այո, ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ նրանց: Չնայած նրան, որ երկիրը, միջավայրը, ընտանիքը, օրենքն ու վարքերը տարբեր են, եւ փոքրիկներն ապրում ու դաստիարակվում են մեզ համար որոշակի անսովոր ու ազատ մեթոդներով, բայց միեւնույն է, նրանք մնում են նույն անկեղծ, մաքուր ու պարզ էակները: Այդ իսկ պատճառով ես համոզվեցի՝ ուր էլ գնաս երեխաները նույնն են, նրանք մաքուր էջ են: Նրանց հետ պետք է կարողանալ լինել նույնքան անկեղծ, ինչպիսին նրանք են: Որքան էլ դժվար լինի ինչ-որ բան սովորացնել, որքան էլ հոգնեմ, միեւնույն է, նրանց հետ աշխատելիս ինքնամաքրվում եմ, լիցքավորվում, մանկանում, ինձ պաշտպանված ու երջանիկ եմ զգում: Նրանց կողքին մոռանում եմ, որ օտարության մեջ եմ: Նրանք իմ Հայաստանն են՝ իմ հայրենիքը:

- Ի դեպ, վերջերս համացանցում լայն արձագանք էր գտել Ձեր պարային համարով տեսահոլովակը: Սպասե՞նք նոր տեսահոլովակների:

- Նոր տեսահոլովակի գործընթացն արդեն իսկ ուժի մեջ է, բայց չեմ բացի փակագծերը, թող այն անակնկալ լինի հանդիսատեսի համար: Ձեր նշած տեսահոլովակը, որը նկարահանվել է Heritage փրոդաքշնի կողմից, ներկայացնում է Սարո Զավենի «Peak51 65« երաժշտական գործը: Այս տեսահոլովակի հիմնական նպատակն էր ստեղծել մի նոր պարային ժանր, որն, ըստ մեզ, կոչվում է international house, քանի որ հենց երաժշտությունն էլ Deep house ժանրին է պատկանում:

- Որքանով նկատել եմ, ակտիվ համերգային ծրագրերի եք մասնակցում, կարելի՞ է ասել, որ հայկական պարը պահանջված է Սփյուռքում:

- Ոչ միայն մասնակցում եմ, այլ նաեւ 3 մեծ համերգներ ենք ներկայացրել մեր սփյուռքահայ հանդիսատեսին: Առաջիկայում էլ մեր դպրոցը համերգով հանդես կգա Եվրոպայում: Իհարկե, շատ պահանջված է հայկական պարը դրսում, քանի որ ունենք մեծ Սփյուռք: Իսկապես հոգեւոր պահանջ է՝ գրեթե բոլոր ընտանիքներում երեխաները հաճախում են պարային խմբեր (խմբակներ): Իհարկե՝ ոչ միայն մեզ մոտ, ուրիշ խմբեր եւս: Դա շատ-շատ է կարեւորվում Սփյուռքում: Այն ամենամեծ հայապահպան եւ ազգի ինքնությունը, ոգին պահպանելու կարեւորագույն միջոցներից մեկն է: Գիտակցում եմ, որ այստեղ ավելի մեծ ազգանվեր գործ եմ անում, քան եթե լինեի հիմա հայրենիքում: Որքան էլ, որ անհրաժեշտ եմ համարում օտար լեզվի իմացությունը ու կարեւորությունն այստեղ, միեւնույն է, ջանում եմ դասապրոցեսի ընթացքում խոսել եւ խոսեցնել հայերեն: Ճիշտ է, մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատերը դժվարությամբ են հասկանում կամ չեն հասկանում արտաբերածս, բայց, միեւնույն է, աշխատում եմ թեկուզ մեկ բառ պահպանել նրանց մտահորիզոնում, որովհետեւ առանց լեզվի ու առանց հայեցի մտածողության մշակույթը ճիշտ ներկայացնել շատ դժվար կլինի:

- Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Heritage պարային դպրոցի եւ արվեստի կենտրոնի հետ:

- Առաջարկներ շատ էին եվրոպական տարբեր՝ Ֆրանսիա, Իսրաել, Ռուսաստանի Դաշնություն: Մեկը մեկից գայթակղիչ առաջարկներ էին։ Քանի որ այդ ընթացքում բանակային ծառայության մեջ էի, ունեի ծանր ու թեթեւ անելու ժամանակ, ցանկացա ընդունել մեկ-երկուսը՝ վերջնական պատասխան, իհարկե, չտալով։ Հերթական առաջարկը ստացա Heritage-ի հիմնադիր եւ տնօրեն, ինձ համար հարգարժան եւ կարեւոր անձնավորության՝ Նարինե Պետրոսյանի կողմից: Նա ինձ նկատել էր ԱԵՆ-ում համերգի ժամանակ: Ճիշտ է, սկզբում մի փոքր դժվար էր ընտրել ու որոշում կայացնել, բայց, ի վերջո, նկատի ունենալով մեծ Սփյուռքի հետ աշխատելու գործոնը եւ ամենակարեւորը վստահությունը՝ թե՛ անձի, թե՛ առաջարկի հանդեպ՝ ընդունեցի։ Այժմ շատ ուրախ եմ մեր համագործության համար: Ունենք շատ լավ պարի դպրոց, մշակութային արվեստի կենտրոն, որը դեռ ընդայլվում է ու ավելի զարգանում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ինչպես արդեն նշեցի, շուտով պատրասվում ենք համերգներով ներկայանալ Ֆրանսիայում, ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված։ Օգոստոսին Հայաստանում տեղի կունենա Heritage բարեգործական փառատոնը, որի նպատակն է օգնել Երեւանից դուրս գտնվող շրջանների պարախմբերին։ Չեմ կարող ներկայացնել բոլոր ծրագրերը, բայց դրանք շատ են եւ աշխատում ենք իրականացնել:

- Իսկ կա՞ն ծրագրեր՝ կապված ամերիկյան համագործակցությունների հետ:

- Այո, իհարկե ապրել մի երկրում ու չհամագործակցել այդ երկրի հետ, սխալ կլինի:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում Սփյուռքում:

- Խնդիրները զուտ սրտովս եմ զգում, շատ կուզեի՝ ուր էլ լինենք, մնանք հայ, չկորցնենք մեր ինքնությունը, մեր լեզուն ու տեսակը:

- Վստահ եմ՝ հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

- Հայաստանիս համար ամեն ինչ լավ է լինելու, միշտ վստահ եմ եղել այդ հարցում: Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ մենք ամենաուժեղ, ամենապայքարող ու ամենագիտակից ազգն ենք:

- Ե՞րբ սպասենք Ձեզ կրկին հայրենիքում:

- Շատ չի ուշանա, շուտով:

- Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ մի օր ընդմիշտ վերադառնալ հայրենիք, թե՞ մերվել եք սփյուռքյան կյանքի հետ:

- Չեմ կարող վերադառնալ մի տեղ, որտեղից չեմ հեռացել: Իմ հայրենիքը Հայաստանն է, ներկայումս բնակվում եմ Լոս Անջելեսում, բայց արտիստի տունն այնտեղ է, որտեղ նա հնարավորություն ունի ստեղծագործել: Ես ինձ թե՛ Երեւանում, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ այն երկրներում, որտեղ եղել եմ, տանն եմ զգացել, քանի որ ոտքերս չեն կտրվել բեմից եւ սիրտս մշտապես ջերմացել է հանդիսատեսի ծափահարություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода