Հայտնի է թե Երբ է նշվելու Խաղողօրհնեքը և արդյո՞ք դրան հաջորդող Մեռելոցը կլինի աշխատանքային
Արխիվ 16-20
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը կնշի օգոստոսի 18-ին: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Այս տոնը նշվում է բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիներում: Տոնին հաջորդում է խաղողօրհնեքը: Ընդունված է, որ քանի դեռ խաղողը օրհնված չէ, այն չեն ճաշակում:
Ինչպես բոլոր տաղավար տոների պարագայում, Աստվածածնի տոնին հաջորդող օրը ևս համարվում է Մեռելոց։
Քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք բոլոր տաղավար տոների հաջորդող Մեռելոցները եղել են աշխատանքային, ենթադրվում է, որ Խաղողօրհնեքին հաջորդող Մեռելոցը ևս կլինի աշխատանքային: