Ոչ թե ամառային դեպրեսիա կա, այլ ֆինանսական խնդիրներ (Տեսանյութ)
Արխիվ 16-20Ներքաղաքական զարգացումները, չարդարացված սպասումները մի կողմից, ամառային տապն էլ մյուս կողմից մարդկանց դարձրել է ավելի դյուրագրգիռ: Թե ինչպես այս շոգ եղանակին հաղթահարել, այսպես ասած, ամառային դեպրեսիան, եւ արդյոք հոգեկան լարվածությունը կապ ունի դրսում առկա ջերմաստիճանի հետ, «Իրավունքը» հետաքրքրվեց հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ:
- Ընթերցողները կարող են մտնել համացանց եւ գրել «դեպրեսիա» բառը ու կտեսնեն, որ բազմաթիվ նյութեր կան` ամառային, աշնանային, ձմեռային, գարնանային դեպրեսիաների մասին: Այսինքն` այդ տրամաբանությամբ ստացվում է, որ տարին 12 ամիս դեպրեսիվ վիճակում պետք է լինենք: Այնպես որ, ասել, թե ամառային դեպերսիան շատ խիստ է ձմեռայինից, սխալ է: Օրինակ, ես համարում եմ, որ ամենածանր դեպրեսիան Նոր տարուց հետո է լինում, քանի որ այն կարեւոր ժամանակահատված է, երբ ինչ-որ սպասումներ, իղձեր, ցանկություններ չեն իրականացվում, եւ մարդն ընկնում է դեպրեսիայի մեջ: Իսկ հիմա, ուղղակի, շոգ է, եւ չկա այդքան գումար, որ մարդ գնա այնտեղ, որտեղ ուզում է, այլ պետք է ամեն օր գնա աշխատանքի: Ընդամենը սա է խնդիրը, այսինքն` ավելի շատ կապված է ֆինանսականի հետ, քան շոգի: Մենք կարող ենք մաքուր դեպրեսիայի մասին խոսել այն դեպքում, երբ մարդ չունի ֆինանսական խնդիրներ: Օրինակ` տղան ինքնասպան եղավ, որովհետեւ չուներ ամուսնանալու համար գումար, աղջիկը չընդունվեց ինստիտուտ, մինչդեռ իր վրա շատ փող էին ծախսել, եւ այսպես բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք կապված են ֆինանսի հետ: Այնպես որ, եթե մարդը ունենա համապատասխան միջոցներ ամեն օր գնալ լողավազան, ինչո՞ւ պետք է շոգն ազդի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.