«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian info ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքից Գաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.am Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև 34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ռուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ՀՆԴԻԿՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ

Արխիվ 16-20

Այն, որ վերջին տարիներին Հայաստանում հնդիկների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հայտնի փաստ է: Միայն պաշտոնական տվյալներով` Հայաստան ժամանած հնդիկների թիվը 2016 թվականին կազմել է 4226, 2017-ին` 11589, 2018-ին՝ 28 659, եւ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի: Այսինքն, ոչ լրիվ տվյալներով, երեքուկես տարում մեր երկիր է եկել մոտ 50 000 հնդիկ: Սրանք դեռ Հնդկաստանի քաղաքացիներն են, իսկ տարաբնույթ բանգլադեշցիներն ու մյուսները, թերեւս, այս հաշվի մեջ չեն:

 

 

ԵՐԵՔՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ 50 ՀԱԶԱՐ ՀՆԴԻԿ

Իսկ որքա՞նն է հեռացել: Եթե պաշտոնական աղբյուրները փորձում են Հայաստան եկող հնդիկների հիմնական մասին ներկայացնել որպես զբոսաշրջիկ, ովքեր գալիս, մի քանի օր մնում եւ հեռանում են, սակայն մասնավորապես մայրաքաղաքի փողոցների պատկերը միանգամայն այլ իրողությունների մասին է վկայում: Այսինքն, եթե երկու-երեք տարի առաջ հնդիկի կարող էիր հատուկենտ տեսնել միայն մայրաքաղաքի կոնկրետ հատվածներում, ապա ներկայումս նրանք ամենուր են: Կարճ ասած, որ եկածների առյուծի բաժինը տեղավորվել է մեր երկրում, հերքելն անիմաստ է: Ընդ որում, փաստ է նաեւ, որ նրանց առյուծի բաժինը մեր երկրում է մնում ոչ օրինական հիմունքներով: Այսպես, հունիսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նման տվյալներ ներկայացրեց. 2018–ին Հայաստանում կացության իրավունք է ստացել 1907 Հնդկաստանի քաղաքացի, այն դեպքում, երբ 2017–ին նրանց թիվը եղել է 938: Ընդ որում, անցած տարի կացության իրավունք ստացածներից 900-ն այն ձեռք են բերել աշխատանքի հիմքով: Իհարկե, խիստ մտահոգիչ է, որ կացության իրավունքով ապաստան ստացողների թիվը եւս աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Բայց նաեւ ֆիքսենք. վերջին երեքուկես տարում եկած եւ Հայաստանում ամենահամեստ հաշվարկներով մնացած մոտ 40 հազար հնդիկի 10 տոկոսն էլ չի օրինականացրել մնալու փաստը (իսկ ո՞վ է ստուգողը): Նաեւ նկատենք, որ նրանք բոլորն էլ, օրինական, թե՝ ոչ, սակայն ունեն սնվելու եւ այլ կարիքներ, այսինքն՝ մեծ մասամբ, օրինական, թե՝ ոչ, ինչ-որ աշխատանք գտնում են: Նաեւ ֆիքսենք հետեւյալը. որպես էժան աշխատուժ, նրանք մրցունակությամբ գերադասում են հայաստանյան աշխատուժին: Իսկ դա նշանակում է, որ մի կողմից՝ այս միգրանտների հաշվին առանց այդ էլ աշխատատեղերի լրջագույն խնդիր ունեցող Հայաստանն իր առնվազն 20-30 հազար քաղաքացու փոխարեն աշխատանք է տվել հնդիկներին, մյուս կողմից, որպես էժան աշխատուժ, նրանք էապես ազդել են նաեւ ՀՀ քաղաքացիներին առաջարկվող աշխատավարձային պայմանների վրա: Կարճ ասած, սեւագործ աշխատանքի կարիք ունեցող շատ գործատերեր սկսել են ավելի ու ավելի շատ նախապատվությունը տալ հնդիկներին:

 

ՍՐԱՑՈՂ ԽՆԴԻՐ

Ընդ որում, հնդիկներից շատերը չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակն այստեղ տեղավորվելն է: Տրանսպորտում  մեզ հանդիպած հնդիկներից մեկը այսպես բացատրեց. «Գիտեք, առհասարակ, մենք աշխատանքի նպատակով հիմնականում մեկնում էինք արաբական երկրներ: Բայց վերջին տարիներին Պարսից ծոցի արաբական երկրները զգալի նվազեցրել են հնդիկներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների թիվը: Եվ մենք որոշեցինք փորձել Հայաստանում աշխատանք գտնել, որովհետեւ մեզ ասել են, որ Հայաստանում շատ աշխատանքներ կան, որոնց վրա աշխատելու համար հայերը չեն գնա, բայց մեզ համար էլի աշխատանք է: Հայաստանում մեզ համար շատ հեշտ է աշխատանքի տեղավորվել»:

Թե հիմնականում ի՞նչ աշխատանքի են անցնում, մեր զրուցակիցը ասաց. «Շինարարության վրա բանվոր ենք աշխատում, գիշերները ծանր աշխատանքներ ենք անում, աղբահանության վրա ենք աշխատում, մի խոսքով, ամենատարբեր»:

Փիքսենք նաեւ, բանը հասել է նրան, որ պետությունը եւս, որպես գործատու, իր հերթին է սկսել նախապատվությունը տալ հնդիկներին: Այդ առումով պատահական չէր, որ օրերս Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց. «Քաղաքապետարանը, առանց լուծարելու «Սանիթեքի» հետ պայմանագիրը` հանրային միջոցներից  գումարներ է տրամադրում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկին, որի աշխատողները հնդիկներ են»:

Տիկին Աղեկյանի պնդմամբ. «Հնդիկը պարտավորվածություն չունի իմ քաղաքը մաքրելու, նա չի սիրում իմ քաղաքը, նրան հարմար է այստեղ ապրելու, ապրում է: Հնդկաստանը կեղտոտ երկիր է, նրանք մեր երկիրը վերածում են Հնդկաստանի, մենք ունենք մարդկանց հոծ բանակ, որոնք աշխատանքից զրկվել են եւ խնդիր ունեն նոր աշխատանքի»:

Ստուգելու համար այդ հայտարարության իսկությունը, դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ ԻՈՍԻՖ ԿՈՒԲԱՏՅԱՆԻՆ, ով տեղեկացրեց.

- «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում կա 630 հաստիք:

- Դրանցից քանիսն է աղբահանության ուղղությամբ:

- Մոտավորապես 200-ը, բայց այդ թիվը ամեն օր ավելանում է, դրա համար եմ ասում՝ մոտավորապես:

- Պարոն Կուբատյան, այդ 200 աշխատողից քանի՞սն են ՀՀ քաղաքացիներ եւ քանի՞սը՝ օտարերկրյա:

- Ինչպես նշեցի, այս պահին կոնկրետ աղբահանության վրա աշխատողները մոտ 200 -ն են, որոնցից մոտ 40-ը օտարերկրացի են:

- Կասե՞ք ինչ ազգության մասին է խոսքը, հնդիկները այդ 40-ի մեջ քանի՞սն են:

- Չեմ կարող ասել ազգությունները, դա մի քիչ խտրական մոտեցում կդիտվի:

- Լավ, բայց հնդիկներ կան, չէ՞:

- Այո, կան:

- Իսկ Հայաստանում նրանք աշխատանքի իրավունք ստացե՞լ են:

- Դե եթե աշխատում են, ուրեմն ստացել են, բնականաբար:

ՀՀ միգրացիոն ծառայության պետը պնդում է, որ Հայաստանում կան աշխատանքի հիմքով կացության իրավունք ստացածներ, այնպես որ, չբացառենք, որ քաղաքապետարանի կառույցում աշխատողները նման իրավունք ստացածներից են: Բայց ամենաէականը ոչ թե դա է, այլ հետեւյալ փաստը: Այն, որ զուգահեռաբար «Սանիթեքից» դուրս են մնում (կան կմնան) նույն աշխատանքը կատարողներից շատերը, ենթադրելի է: Այսինքն, պետական կառույցի թողտվությամբ մեր իսկ աշխատաշուկայում մեր իսկ աշխատողները տեղը զիջում են հնդիկներին: 200-ից 40-ը. դա արդեն 20 տոկոսն է, հսկայական մեծություն: Հիմա կասեն՝ թող մեր քաղաքացիները «Սանիթեքի» փոխարեն աշխատանքի անցնեն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում: Օրերս նույնիսկ քաղաքապետարանը նման առաջարկ արեց «Սանիթեքի» բողոքավոր աշխատակիցներին: Իսկ նրանք շատ պարզ պատասխան տվեցին. «Սանիթեքում» ավելի քիչ աշխատանքի համար շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանի նշված կառույց տեղափոխվելով, նրանք պետք է բավարարվեն այն աշխատավարձով, որը ձեւավորվել է՝ հնդիկներին որպես էժան աշխատուժ ներգրավելու այս ընդհանրական գործընթացի արդյունքում: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանի թիվ 1 գործառույթներից մեկը ոչ թե միգրանտ հնդիկներին, այլ սեփական բնակչությանը աշխատանքով ապահովելն է: Իսկ, ընդհանուր առմամբ, այն, որ սկսում է հենց այս աշխատանքի հողի վրա խորը հակասության հիմքեր դրվել մեր քաղաքացիների եւ ապօրինի միգրանտների մեջ, այդ թվում՝ պետության անմիջական մասնակցությամբ, եթե ժամանակին միայն ենթադրում էինք, ապա այսօր դա փաստ է: Ընդ որում, այդ իրավիճակը տարին տարվա վրա միայն սրվելու է: Ու թե ով եւ ինչի համար է այս կեղտոտ գործընթացը սարքել ու առաջ տանում, դա էլ կպարզվի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ






«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. ՏոկաևԱջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակՈրևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն ՍիմոնյանՄարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան(տեսանյութ)Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս. News.amՄարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաքԱրմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան էՆիկոլը մի բան է ասում իր պատգամավորիկները այլ բան․ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)Տպավորություն եմ ստանում, որ Արցախահայությունը ինքը իրեն ցեղասպանել, էթնիկ զտման է ենթարկել ու ցրվել աշխարհով մեկ«Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար». Միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի և Յանդեքսի վարորդի միջևԿամանդյուշին «քսիֆ» է ուղարկել. Բացառիկ մանրամասներԱրդարադատության նախարարի տեղակալը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ ունեցած լուսանկարի մասինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. ՊուտինԳազ չի լինելուԼույս չի լինիԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն ԲեքարյանԱնդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծինԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատըՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքըԴավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառովԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ ՈսկանյանՍա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում էԿհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. սեպտեմբերի 9-ի աստղագուշակՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԱզգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)Սպառնում էր ինձ «խփել». Լիա Զախարյանը մանրամասներ է պատմում իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց էՍուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱյսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը.ԼուսանկարներՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՀայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը. հորեղբայրը ձերբակալվել էԳերմանական հերթական Leopard-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանիցՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ 2Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Թուրք վերլուծաբան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода