«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20«ՎԵՏՕ» հասարակական շարժումը Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ բեմադրել է «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը։
«Մենք նախատեսել ենք երեք ներկայացում՝ «Դեբիլների ապստամբություն» բալետն է լինելու, շուտով սցենարը գրելու ենք ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից գրանտ ենք ուզելու, բեմադրելու ենք նաև «Ազգ, կալանք» ու «Թավշա դդում» օպերաները, որոնց սցենարը մոտ օրերս կվերջացնեմ ու կդիմենք գրանտային ծրագրի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրության հեղինակ Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ կազմակերպված ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ։
«Մենք ուզում ենք ոգևորել մեր կրության նախարարությանը, ցույց տանք, թե ինչեր կարող ենք անել», - ասաց նա։
Նարեկ Մալյանի խոսքով՝ ներկայացման սցենարը հետևյալն է՝ պայմանական Հրայր Թովմասյանը շրջելու է Արսեն Բաբայանների հետ ու երկու Արման Բաբաջանյաններ մատնելու են Արսեն Բաբայաններից մեկին։
«Երկու Վահե Գրիգորյանները գալու են ձերբակալեն ու տանեն Արսեն Բաբյանին», - ասաց նա։
Ներկայացման հեղինակն ասաց, թե պայմանական ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Արսեն Բաբայանի նկարի մոտ կպատռի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ինչը կուղեկցվի երաժշտական ու հատուկ էֆեկտներով։
«Այս ամենը խորհրդանշում է այն կրկեսը, ինչում մենք ապրում ենք, ինչպես գիտեք՝ կրկես պահելը շատ դժվար գործ է», - ասաց նա։