Արման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէ Հայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարից ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Օրվա խորհուրդ. hունվարի 24 Երկար ժամանակ ջուր չի լինի «Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է «Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Աշխարհի կրկնակի չեմպիոնը Ռուսաստանում տաքսի է վարում

Արխիվ 16-20

 Մինչ այս օրերին Հայաստանում ակտիվ քննարկվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին պետական բյուջեից ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանի սեռափոխության մասին պատմող ֆիլմի համար տրամադրված 20 մլն դրամի արդարացված կամ չարդարացված լինելը, աշխարհի կրկնակի չեմպիոն դերասան-սպորտսմեն ԷԴՈՒԱՐԴ ՓՈՌԵՅԱՆԸ Ռուսաստանի Դաշնությունում տաքսի է վարում:

Սպորտսմեն-դերասանին վիրավորել է այն հանգամանքը, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անձնական պաշտպանության տակ է առել Մել Դալուզյանին ու շեշտում է, որ նա չեմպիոն է եւ ՀՀ դրոշն է ծածանել:

Eduard  Poreyan-ի լուսանկարը:«2006 թվականից մինչեւ 2012 թվականի վերջ ես պարտություն չեմ ունեցել: 2006-ին Սեւաստոպոլ քաղաքում հաղթել եմ սիրողական կարատեում եւ կիկբոքսինգի առաջնությունում: Իսկ արդեն 2012 թվականին` Թուրքիայում աշխարհի սիրողական K1  աշխարհի գավաթի առաջնությունում, որտեղ 62-63 պետություն էր մասնակցում: Ի դեպ, Թուրքիայի առաջնությունում Հայաստանը ճանաչվեց լավագույն թիմ, իսկ ես` լավագույն մարզիչ: Այդ ժամանակ մրցաշարին հաղթել եմ ե՛ւ թուրք, ե՛ւ ադրբեջանցի մարզիկին, ե՛ւ այլոց, ու գավաթը 6 մարզիկներով բերեցինք Հայաստան: Այդ ժամանակ մեզ հետ էր «Առյուծների մարտարվեստների կենտրոնի ղեկավար Արմեն Սապոնջյանը: Ինչեւէ, 2012-ին որոշեցի մասնակցել պրոֆեսիոնալ մրցաշարերի, սակայն պարզվեց, որ տարիների ընթացքում ձեռք եմ բերել հիվանդություն եւ այլեւս չեմ կարող շարունակել: ՀՀ-ում գտնվելու տարիներին մարզել եմ հիանալի երիտասարդների, որոնք այսօր հաջողակ մազիկներ են` Կարապետ Ոսկանյան, Ռուստամ Հարությունյան, Հայկ Վարդանյան եւ էլի շատերի, որոնք հիմա նույն կերպով անտեսված են մեր պետական գործիչների կողմից, ինչպես ես` ժամանակին»,- ասում է դերասան-սպորտսմենն ու Հայաստանից հեռու բնակվելու պատճառների մասին խոսում. «Հայաստանում նկարահանեցի ֆիլմեր, «Պատիժը» եւ «Սպանել 15 րոպեում», սակայն, այդ ժամանակ դա մեծ մաֆիա էր, ու կրկին  ձախողում... 2015-ին վերջնականապես որոշեցի լքել իմ երկիրը, որտեղ իմ տեղը, ցավոք սրտի, չգտա, որտեղ չգնահատվեցի, որի համար կռվել եմ ռինգում, որի հիմնը հնչել ու դրոշը պատվով բարձրացրել եմ, որի անունով եմ երդվում առ այսօր ու ամեն անգամ արտասվում եմ... Ես պատրիոտ եմ, ուր էլ լինեմ, չեմ մոռանում, որ հայ եմ, ու իմ Հայրենիքը Հայաստանն է, բայց այդ ժամանակ այլ ընտրություն կատարելու տարբերակ չկար: Այժմ ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, խիստ հուսալքված, խորը ցավով, եւ վիրավորված այդ թվականի մեր պետական գործիչներից: Պատճառները շատ էին... Ներկա պահին գտնվում են Սանկտ Պետերբուրգում, հայ սպորտսմենների կողմից ինձ աջակցություն եղավ «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւից` պրոֆեսիոնալ մարզիկ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, եւ հիմա մարզում ենք հայկական թիմին: Սակայն, իմ առաջնային եկամուտը տաքսին է, այո` աշխարհի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանը տաքսու վարորդ է»:

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՑ ՈՒ ԾԵՓՎԵՑ ԱՍՖԱԼՏԻՆ»

Անդրադանալով ՀՀ վարչապետի վերջին ելույթին, որտեղ նա մասնավորապես շեշտում էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է, ու նրան դեմ կանգնողներին ու բացասական արտահայտվողներին «կծեփի» պատերին ու «կփռի» ասֆալտներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Ընդհանրապես դեմ եմ նման վերաբերմունքին` ժողովրդի նկատմամբ: Այդ ժողովուրդն իր կողքին կանգնեց ու ծեփվեց ասֆալտին` հավատալով, որ այդ վերջին անգամն է, որ դա հանուն համայն հայ ժողովրդի է, որ Հայի արժեքները ոտնահարողներին ոչնչացնելու համար է, ոչ թե տրանսգենդերական քարոզչության եւ առավելեւս նրանց մասին ֆիլմեր նկարահանելու: Ֆիլմի համար տրամադրվել է 20 մլն դրամ` պետական միջոցներից, եթե պարոն Փաշինյանը պաշտպանում է նրան, իսկ պետբյուջեի միջոցները գոյանում է այդ նույն ասֆալտին ծեփվողների դառը աշխատանքից ստացված գումարներով, որը մարդիկ չեն ուզում նման կերպ ծախսվի, կարծում եմ` պետք է հաշվի առնել այդ ժողովրդի պահանջները»,- ասում է դերասան-սպորտսմենն ու բարկացած շեշտում. «Ես դեմ եմ ոչ միայն նման ֆիլմերի ֆինանսավորմանը, այլ նաեւ այդ ֆիլմերի միջոցով քարոզին: Պետք է հասկանալ մի պարզ բան` ֆիլմը ոչ միայն մշակույթ է, այլ նաեւ` քարոզ: Ինչո՞ւ չի նկարահանվում պատմական ֆիլմ, չէ որ ունենք հարուստ պատմություն, թող պատմական ֆիլմ նկարահանեն»,- հռետորական հարց հնչեցնելով մտաբերում է. «Տարիներ առաջ Մել Գիբսոնը, երբ ուզում էր Տիգրան Մեծի մասին ֆիլմ նկարահանել, կոպիտ ասած, «ցրեցին»` նրան միայն Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ տալով եւ ուրիշ ոչ մի ինֆորմացիա... Ու նա հրաժարվեց»,- ցավով փաստեց զրուցակիցը:

«ԵԹԵ ԻՆՁ ՊԵՏՔ Է ԱՏԵՆ, ՈՐ ԴԵՄ ԵՄ, ՈՒՐԵՄՆ` ԹՈՂ ՆԱԵՎ ՀԱՅՀՈՅԵՆ»

Է. Փոռեյանն անընդունելի է համարում Հայաստանում սեռափոխության մասին նույնիսկ խոսելը, քանի որ, ըստ նրա, հայի կերպարը, արժեքը, պատմությունն ու եկեղեցին չի կարելի խեղաթյուրել. «Միշտ դեմ եմ եղել նման թեմաներին, սեռափոխությունը ինձ համար անընդունելի մի թեմա է: Կներեք, եթե ինձ պետք է ատեն, որ դեմ եմ իրենց, ուրեմն` թող նաեւ հայհոյեն, ես ունեմ իմ կարծիքը ու դա չեմ փոխի: Ես գիտեմ, որ կա կին ու կա տղամարդ` հայ տղամարդ, իսկ դա ուրիշ է: Այստեղ էլ կան տղամարդիկ, ու մեծամասնության վրա երբ նայում եմ, նողկանք եմ ապրում, իսկ իմ հայ տղան միշտ եղել է պատվով, կայուն, կոպիտ ու նաեւ բարի, գնահատող, հոգատար ամուսին ու գիտակից մարդ: Հայի կերպարի մասին կարող եմ երկար խոսելԵթե տրանսգենդերներ աճեցնելով պետք է առաջ քաշել Եվրոպային, ուրեմն` Եվրոպան մերը չէ ու մեզ պետք չէ: Այն մարդիկ, ովքեր ուզում են նման ձեւով Եվրոպա, թող հասկանան, որ Եվրոպա-Եվրոպա խաղալով Հայություն ենք կորցնում, իմ ու քո երեխային ենք կորցնում եւ նրա ապագան: Եվրոպայում մինչեւ 16 կամ 18 տարեկան սեռ չեն գրում ծննդականի մեջ, ասում են` կմեծանա, ինքը կորոշի տղա է, թե` աղջիկ: Ի՞նչ է, ուզում են մեզ մոտ է՞լ այդպես լինի: Ես տեսել եմ` ինչ է Եվրոպան, ուղղակի հիացած եմ նրանց քաղաքական ուժերից, օրենքների, բայց դա նրանից չէ, որ իրենց մեջ կան միասեռամոլներ, այլ որ մարդիկ կիրթ են, մտածում են իրենց պետության ու բարեփոխումների մասին: Կան շատ ուրիշ լավ բաներ, որ կարելի է ձեռք բերել, սովորել Եվրոպայից»:

«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՆԵԼԸ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է»

Է. Փոռեյանի համար անհասկանալի են Հայաստանում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագրերից հանելուն. «Այլազգի ուսանողին, կարծում եմ, հայոց պատմություն կամ հայոց լեզու իմանալը պարտադիր չէ, բայց հայ ուսանողների համար խիստ պարտադիր ենՉմոռանանք, որ տվյալ ուսանողը ապագա ծնող է, որի երեխան եթե վաղը հարցնի` պապ կամ մամ, ո՞վ է Տրդատը, ի՞նչ է պատասխանելու... Ես ընդհանրապես հայասեր եմ, ու ինձ համար անհասկանալի են նման փոփոխությունները գիտության ոլորտում»,- ապա անդրադառնալով դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանելուն` արձագանքեց. «Ինչպե՞ս կարելի է ուսումնական ծրագրից հանել Հայ եկեղեցու պատմությունը, կարծում եմ` դա սրբապղծություն է: Ես ունեմ դաստիարակության իմ տեսակետը, որի մեջ մտնում են ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Աստված (եկեղեցի), Հայրենիք, Ծնող, Ընկեր, Ընտանիք»,- թվարկում է եւ մտորում. «Ես սկսում եմ արդեն սարսափել, որ այդ դասի` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի փոխարեն կլինի տրանսգենդերական պատմություն...»:

Թեպետ շատ է կարոտել հայրենիքը, սակայն շեշտում է, որ առայժմ չի պատրաստվում վերադառնալ, բայց. «Չեմ ուզում այստեղ մեռնել` Հայրենիքից հեռու Հայաստանի կարոտով: Շատ եմ ուզում վերադառնալ, ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, կրթել, մարզել իմ երկրում, իմ հող ու ջուրն եմ ուզում։ Ես երկար չեմ ապրելու, ցավոք սրտի, ու կարոտի զգացումը հանգիստ չի տալիս։ Բայց, գիտեմ որ վերադառնամ իմ երազանքները չի իրականանալու, նորից կհայտնվեմ կյանքի ու մահվան պայքարի մեջ: Այն ժամանակ դեռ առողջությունս ներում էր, իսկ հիմա` ամեն օր ավելի եմ զգում թուլությանԲայց, ամուսնացել եմ ունեմ հիանալի կնոջ Էլոնա Վիկտորի Փոռեյանը, հիանալի բժիշկ դերմատոլոգ-վեներոլոգ է: Ինձ համար ոչ միայն կին է, այլ նաև շատ լավ ընկեր, ումով ես հպարտանում եմ և երջանիկ եմ: Արդեն ունենք տղա` Արսենս ու շուտով սպասում ենք նաեւ աղջկաս լույս աշխարհ գալուն, որին կանվանենք Անահիտ` մայրիկիս պատվին»։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 






Արման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէՀայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարիցԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըՕրվա խորհուրդ. hունվարի 24Երկար ժամանակ ջուր չի լինի«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումներիՎաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.amԱյս ամենն ուներ 1 բանալի, որի անունն է նոյեմբերի 9-ի արձանագրություններ. ԲալասանյանԻմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս ՄովսիսյանՎաշինգտոնի դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանըՓետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆԵս կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ ԹրամփԿարճ մարզումները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը. ComPsychologyԱրեգակի վրա հազվագյուտ «ուրվական սեւ նյութի» արտանետում է տեղի ունեցել ԽՍՀՄ-ում հայտնագործված տարօրինակ պահածոներըԳիտնականները հայտնաբերել են ուղի ուղեղում, որն ակտիվացնում է ուսուցման եւ հիշողության համար անհրաժեշտ գեներըՀափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ ՄանրամասներՄենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում ավելի են բարդացել․ Զախարովան՝ Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասինՌետրո օծանելիքներ, որոնց վրա շատ կանայք նույնիսկ ուշադրություն չեն դարձնի, որոնք նախկինում հանրաճանաչության գագաթնակետին էինՀայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան 6 ապրանքներ և ուտեստներ ԽՍՀՄ-ից, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր էՊետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և խորացնելու ճանապարհով. Հայկ Այվազյան Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մասի չի համարում, հայտարարություն չկա․ ԶախարովաՕվերչուկի՝ ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական չէ, նա բացատրում էր, թե ինչ կլինի ԵՄ-ի անդամակցության օրինագծից հետ․ ԶախարովաԻնչո՞ւ Գռզոյի դեպքում հայտնի ճշմարտությունը չի գործում.Armenian infoՏավուշում վարժանք է անցկացվելուՊետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասինՀայաստանի ԱԳ նախարարը ցավով է նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկանՍարսափելի մանրամասներ. Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումներիԱյդ Աննան է, որ պետության վրա ամենօրյա ռեժիմով թքում է.Armenian infoՊատրաստում ենք սուրճ տարբեր համային շեշտադրումներովԿփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ ԴավոսումՄտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում ԲաքուՈր դեպքում ԵՄ-ն զորք կուղարկի Ուկրաինա․ FTՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արելՋեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ)Որտեղ կկրեն տնային կալանքը Բաքվի գերիները Ստեփանակերտո՞ւմ, թե՞ …Մեկնաբանում է փաստաբանըԹրամփը պատրաստվում է լրացուցիչ զինվոր ուղարկել Մեքսիկայի սահմանՄեծ է հավանականությունը, որ մեր ԱԺ-ն կհաստատի ԵՄ անդամակցության գործընթացն սկսելու օրենքը. ՓաշինյանՊուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը. ՊեսկովԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կանզասի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորություններըԼոս Անջելեսում գնահատել են անտառային հրդեհների պատճառած վնասըՈւՂԻՂ. Փաշինյանը Դավոսում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top