Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը
Արխիվ 16-2071 տարեկանում կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի ՀՀՇ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՉԱԽՈՅԱՆԸ:
Հ. Չախոյանը ծնվել էր 1948 թ. մարտի 13-ին: Ավարտել էր Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: Աշխատել էր էլեկտրատեխնիկական գործարանում՝ բյուրոյի պետ: Ընտրվել՝ ՀՀ ԳԽ տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
«Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԽ պատգամավորների անունից ցավակցություն է հղել Չախոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին եւ տեղեկացրել, որ Հ. Չախոյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ «ԼյուԱր» սգո սրահում /Երեւան, Հասրաթյան 29/6 (Շահումյան գերեզմանոցի հարեւանությամբ): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ նույն վայրից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ