Iravunk.com | Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Նոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապված Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ Մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը Ցավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանը Լեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանում Էս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)

Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄ

«Առաջին Հանրապետության դասերը»

կլոր սեղանի

ԲԱՆԱՁԵՎ

 

Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման կողմից կազմակերպված «Առաջին Հանրապետության դասերը» կլոր սեղանի մասնակիցներս արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող  ճակատագրական գործընթացներով, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն  Հայաստանի եւ Արցախի պետականությունը, այլեւ  անգամ հայ ժողովրդի  գոյությունը իր պատմական տարածքների վրա:

Գնահատելով Առաջին Հանրապետության  ստեղծման  եւ կարճատեւ գոյության  ճգնաժամային վերջաբանը, մենք որպես այդ ժամանակահատվածի պատմական դասեր արձանագրում ենք  հետեւյալը.

  1. Հայ ժողովրդի անձնուրաց պայքարը, միասնականության դրսեւորումը բերում է հերոսական մարտերում կերտված հաղթանակի, ինչպես եղավ Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում: Սակայն ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակները, երբ չեն ամրապնդվում ազգային շահերի վրա հիմնված ու ճշգրիտ հաշվարկված դիվանագիտությամբ, ինչպես նաեւ կանոնավոր բանակի հզորացմամբ, անգամ հաղթանակած ճակատամարտերի պարագայում  ունենում ենք  կորուստենր, հանճախ՝ անդառնալի: Հայոց պետականության անվտանգությունը պետք է հիմնված լինի  ուժեղ բանակի եւ ազգային դիվանագիտության վրա: Առաձին-առաձին այդ երկու բաղադրիչներից որեւէ մեկը չի կարող ապահովել հայկական պետականության շարունակականությունը եւ հարատեւումը:
  2. Հայաստանի իշխանությունների փորձերը  ապագան կապել Արեմուտքի հետ հանգեցնում են հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգության, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն  կորուստներ: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների  գեղեցիկ փաթեթավորված խոստումները  Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում  խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների, ինչպես դա եղավ Սեւրի պայմանագրի պարագայում: Արեւմտյան երկրների եւ հատկապես անգլոսաքսոնական քաղաքականությունը որպես կանոն արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն  որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ  պլացդարմ: Դրա  ապացույցն է  Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին  անգլիական զորքերի գործողությունները  Հարավային Կովկասում:
  3. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական  շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Առաջին Հանրապետության  եւ Թուրքիայի միջեւ կնքած երկու խայտառակ պայմանագրերը` Բաթումի եւ Ալեքսանդրապոլի:
  4. Անկախ Թուրքիայի հետ կնքած պայմանագրերից վերջինս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունի մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան այն փորձում է իրականացնել: Թուրքիայի ռազմավարական  նպատակն է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Հարավային Կովկասում` հետագա ծավալապաշտական գործընթացները զարգացնելու համար: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները խարսխված են  «մեկ ազգ - երկու պետություն» սկզբունքի վրա եւ հնարավորության դեպքում վերջիններս ձեւավորում են դաշնակցային պետութուն. դա եղավ ինչպես 1918-20թ.-ին, այդպես էլ ներկայումս:
  5. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը  սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս  կատարել է եւ շարունակում է կատարել  գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը:

Ելնելով Առաջին Հանրապետության ողբերգական դասերից մենք ներկայումս տեսնում ենք սխալների կրկնողությունը եւ հետեւապես ահազանգում ենք  այսպիսի քաղաքականության դեպքում մոտալուտ նոր կորուստների մասին: Մենք հայտարարում ենք, որ.

  1. ՀՀ իշխանությունները Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը պետք է իրականացնեն բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, քանի որ վերջինս միակ իրական  գործողությունը փրկեց Արցախը եւ Սյունիքը վերջնական օկուպացիայից ու հայաթափումից,  եւ այսօր էլ ՌԴ-ն շարունակում է այդ գործառույթը: Մենք դատապարտում ենք  որեւէ այլ  ֆորմատով կամ միջնորդությամբ բանակցային գործընթացները, այդ թվում` Բրյուսելյան ֆորմատում Հայաստանի մասնակցությունը:
  2. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո  թուրք-ադրբեջանակն զավթողական գործողությունների պարագայում, ցույց տվեցին, որ նրանց  համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ չկատարեցին նույն այդ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից բխող, այն է` խաղաղությամբ բոլոր հարցերը լուծելու եւ ազգերի ինքնորշման իրավունքը հարգելու եւ ոչ մի առարկայական գործողություն: Հետեւապես  Մինսկի ֆորմատը այլեւս պետք է համարել անգործունակ, առավել  եւս, որ այդ մասին հայտարարել է ՌԴ-ն:
  3. Հայաստանի իշխանությունների նահանջողական, անսզբունք ու հարմարվողական դիրքորոշումները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փոխհարաբերություններում ոչ միայն չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը, այլ շարունակում են անդառնալի վնաս հասցնել դրանց: Հայաստանի  թուլությունը, Թուրքիային եւ Ադրբեջանին անհիմն զիջումները ոչ միայն չեն ապահովագրում մեզ նոր պատերազմից, այլ ընդհակառակը այն մոտեցնում են: Ոչ մի պայմանագիր,  ինչքան էլ այն  բավարարի  թուրք-ադրբեջանական  տանդեմի պահանջները, ներկայիս փուլում չի սահմանափակելու նրանց ախորժակը Արցախի, Սյունիքի եւ ի վերջո, ամբողջ Հայաստանի նկատմամբ: Օր առաջ ներկայիս իշխանություններից ազատվելը ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի ապագայի համար: Միաժամանակ Հայաստանի  ապագա իշխանությունները պետք է ունենան հստակ ձեւավորված գաղափարախոսական  տեսլական, որը ենթադրում է երկու հենասյուն` ուժեղ Հայաստան, այդ թվում` ուժեղ հայկական բանակ եւ սերտագույն, առավել ինտեգրված ռազմավարական  հարաբերություններ Ռուսաստանի հետ, ընդհուպ մինչեւ Միութենական պետության կազմում լինելու հնարավորությամբ:
  4. Այսօր Ուկրաինայում ծավալված համաշխարհային հակամարտության գործողություններով որոշվում է ոչ միայն նրանում ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրների, այլեւ Հայաստանի ճակատագիրը. ավելին` դրա արդյուքներից կախված է, թե ինչպիսին կլինի աշխարհը այդ համաշխարհային հակամարտության ավարտից հետո: Հայաստանի և Արցախի կենսական շահերը պահանջում են ամենայն աջակցություն դրսեւորել մեր ռազամավարական դաշնակցին` Ռուսաստանին:

 

 

Երեւան, 27.05.2022թ.



Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կըՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինԼավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնըՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ ԱդրբեջանՀամացանցում են հայտնվել ռուսական հարվածից հետո Խարկովի հեռուստաաշտարակի անկման կադրերը (Տեսանյութ)Ապրիլի 22-ի գիշերն ու լուսաբացը՝ Կիրանցում. Լուսանկարներ«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода