o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Առուստամյանը ճանաչվել է լավագույն հաղորդավար (տեսանյութ)

11.03.2020 12:35
Սուրեն Առուստամյանը ճանաչվել է լավագույն հաղորդավար (տեսանյութ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում,  իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին: Այդ թվում հեռուստահաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է լավագույն հաղորդավար: Լավագույնի պատվագիրն այսօր հանձնվեց հասցեատիրոջը` հենց թերթի խմբագրությունում:

Պատվոգիրը ստանալուն պես, Սուրեն Առուստամյանն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, աշխատանքի գնահատականը ամենակարեւորն է: Ընդհարնապես, մեր ոլորտն այնպիսին է, որ աշխատում ես մարդկանց համար, ովքեր քեզ նայում են ու վստահում: Շնորհակալ եմ այս վստահության համար, այն էլ ավելի է պարտավորեցնում, որ հաջորդ 20 տարին ավելի զգոն լինեմ»:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=08UqNo8JsbU

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА